| ՀԾ Ձեռնարկություն համակարգի սերվերային հատվածի տեղադրում | | KBA-01641 | | Բովանդակություն | ՀԾ-Ձեռնարկություն համակարգի սերվերային հատվածի տեղադրումը բաղկացած է հետևյալ քայլերից: Քայլերը հարկավոր է կատարել հոդվածում նշված հերթականությամբ:- ՀԾ-Ձեռնարկություն համակարգի SQL Server-ի տեղադրում և կարգավորում:
- ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Service8x սերվիսների տեղադրում և կարգավորում:
- ՀԾ-Ձեռնարկություն համակարգի կլիենտական հատվածի տեղադրում SQL Server-ի վրա և կարգավորում:
- Service8x սերվիսների ավտոմատ թարմացման կարգավորում:
- Սխալների լոգավորման կազմակերպում:
- SQL Server-ի լրացուցիչ կարգավորումներ:
| | Լրացուցիչ մեկնաբանություն | ՀԾ-Ձեռնարկություն համակարգի SQL Server-ի տեղադրում և կարգավորում
1. Հարկավոր է տեղադրել MS SQL Server համաձայն հոդվածի : 2. Հարկավոր է կայքից ներբեռներ AS-Enterprise և AS-Wages համակարգերի վերջին տարբերակի as_enteprise_versionnumber.rar , as_enteprise_wages_versionnumber.rar ֆայլերը, որտեղ գտնվում են` as_enterprise, as_wages դատարկ պահեստային պատճենները:
3. Պահեստային պատճենները հարկավոր է վերականգնել համաձայն հոդվածի :
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Service8x սերվիսների տեղադրում և կարգավորում ՀԾ-Ձեռնարկություն համակարգի աշխատանքի ծանրաբեռնվածությունից և անվտանգությունից ելնելով խորհուրդ է տրվում SQL Server-ը և Service-ները տեղադրել տարբեր սերվերների վրա:Service-ների համար նախատեսված սերվերի վրա հարկավոր է` 1. Տեղադրել IIS-ը համաձայն հոդվածի: 2. Տեղադրել SSL Certificate համաձայն հոդվածի: 3. Կարգավորել Services8x սերվիսները համաձայն հոդվածի:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի կլիենտական հատվածի տեղադրում SQL Server-ի վրա և կարգավորում
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի սերվերային հատվածի հետագա կարգավորումների համար հարկավոր են լրացուցիչ գործիքներ, որոնք հնարավոր է տեղադրել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի կլիենտական հատվածը տեղադրելով համաձայն հոդվածի: ՀԾ-Ձեռնարկություն համակարգի կլիենտական հատվածի տեղադրումից և կարգավորումից հետո հարկավոր է բացել SYSCON գործիքը, որը գտնվում է C:\Program Files (x86)\Armenian Software\AS Accounting 4.0 թղթապանակում:1. Մուտք գործել օգտագործելով SQL Server-ի sa օգտագործողը:
2. Բացել "Համակարգային գաղտնաբառի փոփոխում" բաժինը, լրացնել sa oգտագործողի գաղտնաբառը, ցանկացած բանալի ծածկագրման համար և սեղմել Փոխել կոճակը: Արդյունքում SQL Server-ում կստեղծվի կարգավորումների համար նախատեսված As4xMaster տվյալների պահոցը:
3. Բացել "Համաձայնեցնել օգտագործողներին" բաժինը, նշել օգտագործողներին և սեղմել Համաձայնեցնել կոճակը:
Service8x սերվերների ավտոմատ թարմացման կարգավորում Services8x սերվիսների ավտոմատ թարմացման կարգավորումը հնարավորություն է տալիս թարմացնել սերվիսի տարբերակը անմիջապես ՀԾ համակարգերից: Կարգավորումները հարկավոր է կատարել համաձայն հոդվածի:
Սխալների լոգավորման կազմակերպում
Կարգավորումները հարկավոր է կատարել համաձայն հոդվածի:
SQL Server-ի պահեստային պատճենների ստեղծման կարգավորում
Սերվերի կամ տվյալների բազայի խափանման դեպքում տվյալների կորստից խուսափելու համար, անհրաժեշտ է կարգավորել պահեստային պատճենների ստեղծման մեխանիզմ, համաձայն հոդվածի : |
|
|