MS SQL Server-ում տվյալների բազան պահեստային պատճենից վերականգնելու համար հարկավոր է ` 1. Հարկավոր է բացել SQL Server Management Studio և միանալ սերվերին 2. SQL Server Management Studio - ում անհրաժեշտ է կանգնել Server_Name-> Databases հանգույցի վրա և մկնիկի աջ ստեղնի օգնությամբ սեղմել Restore Database... 
3. Բացված Restore Database պատուհանում ընտրել Device, այնուհետև այն պահեստային պատճեն ( .bak ֆայլը), որը անհրաժեշտ է վերականգնել: 
Եթե ստեղծում եք նոր տվյալների պահոց`
- Restore Database պատուհանում կարող եք խմբագրել Database դաշտի արժեքը` տվյալների պահոցը ստեղծել Ձեր նախընտրած անունով, և սեղմել OK կոճակը

Արդյունքում կստեղծվի նոր տվյանելի պահոց ձեր պահեստային պատճենի հիմման վրա:
Եթե պահեստային պատճեն վերականգնում եք եղած տվյալների պահոցի վրա`
- Հարկավոր է համոզվել, որ Database դաշտում ընտրած է այն բազան, որի վրա ուզում եք վերականգնել պատճեն

- Files բաժնում համոզվել, որ Restore database files as բաժնում նշված են այն բազայի ֆայլերը, որի վրա ուզում ենք վերականգնել պատճեն

- Options բաժնում նշել Overwrite the existing database (WITH REPLACE) նշիչը և սեղմել OK կոճակը:

|