ՀԾ-Ձեռնարկություն
ՀԾ Ձեռնարկություն համակարգի կլիենտական հատվածի տեղադրում և կարգավորում
KBA-01643
Բովանդակություն
Նախնական պահանջներ
1. Համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի ստորև նշվածներից որևէ մեկը
    • Microsoft Windows 11
    • Microsoft Windows Server 2019/ 2022
2. Համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի անգլերեն և վերջին թարմացումներով (Service Packs and updates)
3. Հարկավոր է տեղադրել  Microsoft .NET Framework-ի առնվազն 4.8 (անգլերեն) տարբերակը: Համակարգչի օպերացիոն համակարգի լեզվային դրույթները պետք է դրված լինեն անգլերեն: Այն կատարելու համար դիտեք հետևյալ հոդվածը

Լրացուցիչ մեկնաբանություն
ՀԾ Ձեռնարկություն համակարգի կլիենտական հատվածի տեղադրում
1. Հարկավոր է կայքից ներբեռնել Ձեր տվյալների պահոցների տարբերակին համապատասխան Setup.rar ֆայլը և աշխատացնել Setup.exe-ն:
2. Եթե համակարգչում բացակայում են համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ կոմպոնենտները հարկավոր կլինի սեղմել Install կոճակը, տեղադրել պահանջվող կոմպոնենտները և վերաբեռնավորել համակարգիչը:



3. Անհրաժեշտ կոմպոնենտները տեղադրելուց հետո անհրաժեշտ է սեղնել Next կոճակը:


4. Բացված պատուհանում նշել բոլոր նշիչները, բացառությամբ MS Web Deploy-ի նշիչը և սեղմել Next կոճակը:


5. Հաջորդ պատուհաններում սեղմել Next կոճակը:


6. Database Server պատուհանում կարող եք համապատասխան դաշտերում ընտրել SQL Server-ը և հիմնական տվյալների պահոցը, օրինակ` as_enterprise :
Կարող եք նաև դաշտերը թողնել դատարկ, սեղմել Next կոճակը և կարգավորումները կատարել տեղադրումից հետո:


7.Հաջորդ պատուհանում հարկավոր է սեղմել Next կոճակը:
8. Բացված պատուհանում հարկավոր է սեղմել Install կոճակը և տեղադրել AS Updater համակարգը, եթե այն տեղադրված չի:



9. Այնուհետև ծրագիրը կպահանջի վերաբեռնավորում, որը հնարավոր է հետաձգել և սեղմել 'Finish' կոճակը:

Համակարգերի կարգավորում
Ծրագրի տեղադրումից հետո հարկավոր է խմբագրել կարգավորումների ֆայլերը`

1 ՀԾ Ձեռնարկություն համակարգի կարգավորումների ֆայլի կարգավորում
 Հարկավոր է խմբագրել CONFIG.AS ֆայլը, որը գտնվում է C:\Program Files (x86)\Armenian Software\AS Accounting 4.0 թղթապանակում

COMMON { 

   '1 ¹ñíáõÙ ¿ гۻñ»ÝÇ ¹»åùáõÙ, 3 ¹ñíáõÙ ¿ ²Ý·É»ñ»ÝÇ ¹»åùáõÙ

   Language = 1;

   'ܳ˳ï»ëí³Í ¿ Windows Authentication ³ß˳ïáÕ û·ï³·áñÍáÕÝ»ñÇ Ñ³Ù³ñ

   'Authentication = WINDOWSADFS;

     '1 ¹ñíáõÙ ¿ ³Ùå³ÛÇÝ ÉÇó»Ý½Ç³Ý»ñÇ ¹»åùáõÙ, 2 ¹ñíáõÙ ¿ ÉáÏ³É ó³ÝóÇ ÉÇó»Ý½Ç³Ý»ñÇ ¹»åùáõÙ

   LicenseMode = 2;

     'ÎáÝýÇ·áõñ³óÇáÝ ë»ñíÇëÇ ×³Ý³å³ñÑÁ

   ConfigurationService = "https://IISServerName/ConfigurationServices";

      'îíÛ³ÉÝ»ñÇ å³ÑáóÇÝ ÏåÝ»Éáõ ѳٳñ ݳ˳ï»ëí³Í ÏáÝýÇ·áõñ³ódz

   Config{ Name = "as_enterprise";

                           Server = SQLServerName;

                           DataBase = as_enterprise;

                           BaseFolder = enterprisescript\as_enterprise;

                           BackupFolder = "\\sqlserver\backup"; 

                           Ss = Yes;

                           Context = ASENTERPRISE;

                           Service = "https://IISServerName/as_enterprise"; };

};


ConfigurationService - Service8x-ի ConfigurationService սերվիսի հասցեն
Server - տվյալների պահոցի սերվեր, օրինակ` Server = asserver (sql instance-ի պարագայում Server = asserver\instancename )
Database - հիմնական տվյալների պահոց, օրինակ` database = as-enterprise
Service - Service8x-ի հիմնական տվյալների պահոցի սերվիսի հասցեն

2 Syscon8x գործիքի կարգավորումների ֆայլի կարգավորում
 Հարկավոր է խմբագրել Syscon.exe.config ֆայլը, որը գտնվում է C:\Program Files (x86)\Armenian Software\SysCon8 թղթապանակում

<setting name="ServerName" serializeAs="String">
        <value>$ServerName$</value>
</setting>

<setting name="ConfigurationService" serializeAs="String">
        <value>
$ConfigurationService$</value>
</setting>

$ServerName$ - տվյալների պահոցի սերվեր, օրինակ` <value>asserver</value> (sql instance-ի պարագայում $ServerName$ = asserver\instancename )
$ConfigurationService$ - Service8x-ի ConfigurationService սերվիսի հասցեն, օրինակ` <value>https://IISServerName/ConfigurationService</value>

ՀԾ Ձեռնարկություն համակարգի տարբերակների թարմացման կարգավորում
ՀԾ Ձեռնարկություն համակարգի կլիենտական հատվածի տարբերակի թարմացում կատարվում է AS Updater գործիքի օգնությամբ, որը տեղարդվում է AS Accounting 4.0 համակարգի տեղադրման ժամանակ (հոդվածի 8-րդ կետ): AS Updater գործիքի կարգավորելու համար դիտեք հետևյալ  հոդվածը :


© 2026 Հայկական Ծրագրեր