Համակարգային սպասարկում
" ՀԾ - Ձեռնարկություն "," ՀԾ - Աշխատավարձ և Կադրեր " և " ՀԾ - Բանկ " համակարգերի տարբերակների թարմացում "Տարբերակների ղեկավար" կիրառության օգնությամբ
KBA-01584-F9W9F8
Բովանդակություն

"Տարբերակների ղեկավար" ծրագրի օգնությամբ հնարավոր է տարբերակների թարմացումը կազմակերպել երկու եղանակով

1. Տարբերակի բեռնում և թարմացում "Հայկական Ծրագրեր" ընկերության թարմացումների համար նախատեսված պորտալից
  Անհրաժեշտ է հասանելիություն http://update.armsoft.am կայքին բոլոր կլիենտական համակարգիչներից
2. Տարբերակի բեռնում և թարմացում ներքին ցանցում գտնվող թղթապանակից
Անհրաժեշտ է հասանելիություն http://update.armsoft.am կայքին համակարգերի թարմացման պատասխանատուի համակարգչից

"Տարբերակների ղեկավար" ծրագրի աշխատանքը ապահովում է  Applife Update ծրագիրը (ներառում է Applife Update Service 2.0 սերվիսը), որի մասին լրացուցիչ կարող եք տեղեկանալ  https://www.kineticjump.com կայքից:

Սերվերի վրա կատարվող աշխատանքներ

Տարբերակի բեռնում և թարմացում "Հայկական Ծրագրեր" ընկերության թարմացումների համար նախատեսված պորտալից

Հարկավոր է սերվերի վրա կատարել տարբերակի թարմացում
Տարբերակի բեռնում և թարմացում ներքին ցանցում գտնվող թղթապանակից
1. Հարկավոր է սերվերի վրա կատարել տարբերակի թարմացում
2. Ներքին ցանցում ստեղծել թղթապանակ, որտեղ օգտագործողները կունենան կարդալու իրավասություն, իսկ տարբերակների թարմացման պատասխանատուն գրելու և կարդալու իրավասություն 
3. Հարկավոր է սերվեր կամ համակարգերի թարմացման պատասխանատուի համակարգիչ մուտք գործել ադմինիստրատորի իրավասություն ունեցող օգտագործողով, ներբեռնել և տեղադրել "Տարբերակների ղեկավար"  ծրագիրը
4. Բացել "Տարբերակների ղեկավար" ծրագիրը, մուտք գործել "Դրույթներ", "Ընդհանուր" բաժնի "Թարմացումների ճանապարհները" բլոկում նախընտրելի համակարգի համար լրացնել թարմացումների համար նախատեսված թղթապանակը և սեղմել "Կիրառել" կոճակը:

 

"Կիրառել " կոճակը սեղմելուց հետո համապատասխան համակարգի դիմաց ակտիվանում է բեռնման կոճակը, որը հնարավորություն է տալիս կատարել ցանկալի թարմացման բեռնում



5. Բեռնված թարմացումները հնարավոր է տեսնել սեղմելով համապատասխան համակարգի դիմաց գտնվող թղթապանակի նշանը: Թղթապանակում բացի բեռնված տարբերակի փաթեթից առկա են նաև "Director.Xml" և "4.0.0.0.zip" ֆայլերը, որոնք հարկավոր են "Տարբերակների ղեկավար" ծրագրի բնականոն աշխատանքի համար

Կլիենտական համակարգչի վրա կատարվող աշխատանքներ
1. Հարկավոր է համակարգիչ մուտք գործել ադմինիստրատորի իրավասություն ունեցող օգտագործողով, ներբեռնել և տեղադրել "Տարբերակների ղեկավար" ծրագիրը
Հաջորդ քայլերը հարկավոր է կատարել օգտագործողի իրավասություն ունեցող օգտագործողով
2.
Բացել "Տարբերակների ղեկավար" ծրագիրը, մուտք գործել "Դրույքներ", ընտրել "Կիրառություններ" բաժինը և սեղմել "Ավելացնել" կոճակը



3. Բացված պատուհանում լրացնել "Տեղադրման հասցե" դաշտը  C:\Program Files (x86)\Armenian Software\ համակարգի անվանում , ընտրել "Կիրառության տեսակը" ցուցակից, սեղմել "Կատարել" կոճակը, այնուհետև "Դրույթներ" պատուհանում "Կատարել" կոճակը



Տարբերակները ներքին ցանցում գտնվող թղթապանակից բեռնելու համար հարկավոր`
Բացել "Տարբերակների ղեկավար" ծրագիրը, մուտք գործել "Դրույքներ", "Ընդհանուր" բաժնի "Թարմացումների ճանապարհները" բլոկում նախընտրելի համակարգի համար լրացնել թարմացումների համար նախատեսված թղթապանակը և սեղմել "Կիրառել" կոճակը:


Տարբերակները "Հայկական Ծրագրեր" ընկերության կայքից բեռնելու համար հարկավոր`
"Ընդհանուր" բաժնի "Թարմացումների ճանապարհները" բլոկի դաշտերը թողնել դատարկ
4. "Տարբերակների ղեկավար" ծրագրի հիմնական էջում ՀԾ - Ձեռնարկություն, ՀԾ - Աշխատավարձ և Կադրեր համակարգերի համար ընտրել տվյալների պահոցին համապատասխան "Տարբերակ" ցուցակից տարբերակը և սեղմել "Տեղադրել" կոճակը

        4.1 Մուտք գործել համակարգ և համոզվել, որ թարմացումը բարեհաջող է անցել
5. ՀԾ - Ձեռնարկություն, ՀԾ - Աշխատավարձ և Կադրեր համակարգերի 4.0038.0 ( ՀԾ - Բանկ 18.06.26.000 ) տարբերակից սկսած հարկավոր է օգտագործողի Desktop - ից հեռացնել LAUNCHER.exe - ի shortcut-ը,  տեղադրել համակարգի հիմնական exe - ի shortcut - ը ( օրինակ` AsBux.exe,AsWages.exe Asbank.exe) և շարունակել աշխատել հիմնական exe - ով
6. Թարմացման առկայության դեպքում կլիենտական համակարգիչներից ՀԾ համակարգը աշխատացնելիս, առաջանում է հաղորդագրություն, որը տեղեկացնում է թարմացման առկայության մասին և առաջարկում է այն տեղադրել


Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր