1. Սերվերային օպերացիոն համակարգի դեպքում
Սերվերային օպերացիոն համարգի դեպքում տարբերակի թարմացումը կատարվելու է IIS-ում բացված օգտագործողի օգնությամբ: 1.1 Բացել IIS Manager-ը, ընտրել սերվերի անունը և բացել IIS Manger Users բաժինը
1.2 Բացված պատուհանում մկնիկի աջ ստեղնի օգնությամբ սեղմել Add User և լրացնել առաջարկվող դաշտերը`
Username դաշտում լրացնելով "ASDeployer" Password դաշտում ցանկացած բարդ գաղտնաբառը Confirm password դաշտում կրկնել Confirm password դաշտում կրկնել Password դաշտի արժեքը
1.3 IIS Manager-ում ընտրել Default Web Site, բացել IIS Manger Permissions բաժինը և մկնիկի աջ ստեղնի օգնությամբ սեղմել Allow user...
1.4 Բացված պատուհանում նշել IIS Manager նշիչը, Select կոճակի օգնությամբ ընտրել ASDeployer օգտագործողին և սեղմել OK կոճակը:
1.5 Default Web Site - ի վրա մկնիկի աջ ստեղի օգնությամբ բացել Deploy-> Configure Web Deploy Publishing , բացված պատուհանում ընտրել ASDeployer օգտագործողին, սեղմել Setup և Close կոճակերը
1.6 Default Web Site - ի վրա մկնիկի աջ ստեղնի օգնությամբ բացել Edit Permissions... և IIS_IUSRS, LOCAL SERVICE օգտագործողներին տրամադրել Full Access իրավասություն`
- Բացված պատուհանի Security բաժնում սեղմել Edit, այնուհետև Add կոճակը
- From this location դաշտում ընտրել համակարգչի անունը
- Enter the object names to select դաշտում մուտքագրել IIS_IUSRS և LOCAL SERVICE օգտագործողներին, սեղմել Check Names և OK կոճակը
- IIS_IUSRS և LOCAL SERVICE օգտագործողներին տալ Full Access և սեղմել OK կոճակը
- Սեղմել Advanced կոճակը դնել "Replace all child object permission entries with inheritable permission entries from this object" նշիչը, սեղնել Apply, ապա OK կոճակները
1.7 C:\Program Files (x86)\Armenian Software թղթապանակի վրա IIS_IUSRS և LOCAL SERVICE օգտագործողներին տրամադրել Full Access իրավասություն, ինչպես արվեց 1.6-րդ կետում 1.8 Հարկավոր է բացել Computer Management-> Local Users and Groups->Users բաժինը և WDeployAdmin, WDeployConfigWriter օգտագործողների համար նշել "Password never expires" նշիչը
1.9 Բացել SysCon8x գործիքը, որը գտնվում է C:\Program Files (x86)\Armenian Software\SysCon8x թղթապանակում: Եթե SysCon8x-ը տեղադրված չէ, հարկավոր է այն տեղադրել և կարգավորել համապատասխան հոդվածի ( 4-րդ կետում նշել միայն SysCon8x-ը և կարգավորել այն 10.2 կետին համաձայն ) 1.10 Մուտք գործել SysCon8x` օգտագործելով SQL Server-ի sa օգտագործողը
1.11 Բացել "Սերվիսնեի թարմացման կարգավորումները"
1.12 Նոր բացված պատուհանում հարկավոր է լրացնել հետևյալ դաշտերը և սեղմել Կատարել կոճակը
Կոնֆիգուրացիա - հիմնական տվյալների պահոցի Service8x-ի հասցեն
Սկրիպտեր - նախապես ստեղծված script թղթապանակի ճանապարհը
Օգտագործող - ՀԾ համակարգի ադմինիստրատորի մուտքանունը
Գաղտնաբառ - ՀԾ համակարգի ադմինիստրատորի գաղտնաբառը
1.13 Բացված պատուհանում, եթե առկա է սերվիսների թարմացման կարգավորում հարկավոր է մկնիկի աջ ստեղնի օգնությամբ սեղմել Խմբագրել և խմբագրել հետևյալ դաշտերը, հակառակ դեպքում ստեղծել նորը:
Կարգավորման անհրաժեշտ դաշտերն են` Թարմացման գործիք - Web management service
Օգտագործող - ASDeployer, որը ստեղծվել է 1.2 կետում Կայք - Service8x սերվիսների Web Site-ը Գաղտնաբառ - ASDeployer օգտագործողի գաղտնաբառը
2. Կլիենտական օպերացիոն համակարգի դեպքում
Կլիենտական օպերացիոն համարգի դեպքում տարբերակի թարմացումը կատարվելու է համակարգչի լոկալ կամ դոմեն օգտագործողի օգնությամբ 2.1 Օգտագործողը, որի օգնությամբ կատարվելու է տարբերակի թարմացում, պետք է ունենա ադմինիստրատորի իրավասություն Services8x սերվիսների համակարգչի վրա: Հարկավոր է բացել Computer Management->Local Users and Groups->Groups բաժինը և օգտագործողին ավելացնել Administrators խմբի մեջ 2.2 Նշված օգտագործողին անհրաժեշտ է տրամադրել Full access իրավասություն C:\Program Files (x86)\Armenian Software թղթապանակին 2.3 Services8x սերվիսների համակարգչի վրա անհրաժեշտ է անջատել UAC-ը. բացել regedit գործիքը և HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\Windows\CurrentVersion\Policies\System ճյուղում գտնվող LocalAccountTokenFilterPolicy ռեգիստրի աշժեքը նշել 1, եթե ռեգիստրը բացակայում է, հարկավոր է ստեղծել այն 1 արժեքով
2.4 Կատարել 1.10 - 1.12 կետերը և բացված պատուհանում, եթե առկա է սերվիսների թարմացման կարգավորում հարկավոր է մկնիկի աջ ստեղնի օգնությամբ սեղմել Խմբագրել և խմբագրել հետևյալ դաշտերը, հակառակ դեպքում ստեղծել նորը:
Կարգավորման անհրաժեշտ դաշտերն են` Թարմացման գործիք - Web deployment agent service
Օգտագործող - ComputerName\Username (լոկալ օգտագործողի դեպքում) կամ DomainName\Username (դոմեն օգտագործողի դեպքում) Կայք - Service8x սերվիսների Web Site-ը Գաղտնաբառ - օգտագործողի գաղտնաբառը
|