ՀԾ-Բանկ
ՀԾ Բանկ համակարգի կլիենտական հատվածի տեղադրում և կարգավորում
KBA-01634
Բովանդակություն
Նախնական պահանջներ
1. Համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի ստորև նշվածներից որևէ մեկը
    • Microsoft Windows 10/ Windows 11
    • Microsoft Windows Server 2012/ 2012 R2/ 2016/ 2019/ 2022
2. Համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի անգլերեն և վերջին թարմացումներով (Service Packs and updates)
3. Հարկավոր է տեղադրել  Microsoft .NET Framework-ի առնվազն 4.8 (անգլերեն) տարբերակը: Համակարգչի օպերացիոն համակարգի լեզվային դրույթները պետք է դրված լինեն անգլերեն: Այն կատարելու համար դիտեք հետևյալ հոդվածը

Լրացուցիչ մեկնաբանություն
ՀԾ Բանկ համակարգի կլիենտական հատվածի տեղադրում
1. Հարկավոր է կայքից ներբեռնել Ձեր տվյալների պահոցների տարբերակին համապատասխան Setup.rar ֆայլը և աշխատացնել Setup.exe-ն:
2. Եթե համակարգչում բացակայում են համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ կոմպոնենտները հարկավոր կլինի սեղմել Install կոճակը, տեղադրել պահանջվող կոմպոնենտները և վերաբեռնավորել համակարգիչը:



3. Անհրաժեշտ կոմպոնենտները տեղադրելուց հետո անհրաժեշտ է սեղնել Next կոճակը:


4. Բացված պատուհանում նշել բոլոր նշիչները, բացառությամբ MS Wev Deploy-ի նշիչը և սեղմել Next կոճակը:


5. Հաջորդ պատուհաններում սեղմել Next կոճակը:
6. Database Server պատուհանում կարող եք համապատասխան դաշտերում ընտրել SQL Server-ը և հիմնական տվյալների պահոցը, օրինակ` asbank :
Կարող եք նաև դաշտերը թողնել դատարկ, սեղմել Next կոճակը և կարգավորումները կատարել տեղադրումից հետո:


7.Հաջորդ պատուհանում հարկավոր է սեղմել Next կոճակը:


8. Բացված պատուհանում հարկավոր է սեղմել Install կոճակը և տեղադրել Armsoft Updater համակարգը, եթե այն տեղադրված չի:



9. Այնուհետև ծրագիրը կպահանջի վերաբեռնավորում, որը հնարավոր է հետաձգել և սեղմել 'Finish' կոճակը:

Համակարգերի կարգավորում
Ծրագրի տեղադրումից հետո հարկավոր է խմբագրել կարգավորումների ֆայլերը`

1 ՀԾ Բանկ համակարգի կարգավորումների ֆայլի կարգավորում
 Հարկավոր է խմբագրել CONFIG.AS ֆայլը, որը գտնվում է C:\Program Files (x86)\Armenian Software\AS Bank 4.0 թղթապանակում

COMMON {
   'DESCRIPTION = "Initialization";
    LANGUAGE = 1;
    ConfigurationService = "https://IISServerName/ConfigurationServices";
   'MODE = 4.0;
    CONFIG{ NAME="Asbank"; SERVER=(local); DATABASE=DB; BASEFOLDER=asbank; BackupFolder = \\(local)\backup;  
    SS = NO; CONTEXT = ASBANK; Service = "https://IISServerName/DataBaseName";};
};

ConfigurationService - Service8xConfigurationService սերվիսի հասցեն
Server - տվյալների պահոցի սերվեր, օրինակ` Server = banksql (sql instance-ի պարագայում Server = banksql\instancename )
Database - հիմնական տվյալների պահոց, օրինակ` database = asbank
Service - Service8x-ի հիմնական տվյալների պահոցի սերվիսի հասցեն

2 Syscon8x գործիքի կարգավորումների ֆայլի կարգավորում
 Հարկավոր է խմբագրել Syscon.exe.config ֆայլը, որը գտնվում է C:\Program Files (x86)\Armenian Software\SysCon8 թղթապանակում

<setting name="ServerName" serializeAs="String">
        <value>$ServerName$</value>
</setting>

<setting name="ConfigurationService" serializeAs="String">
        <value>
$ConfigurationService$</value>
</setting>

$ServerName$ - տվյալների պահոցի սերվեր, օրինակ` <value>banksql</value> (sql instance-ի պարագայում $ServerName$ = banksql\instancename )
$ConfigurationService$ - Service8xConfigurationService սերվիսի հասցեն, օրինակ` <value>https://IISServerName/ConfigurationService</value>


© 2025 Հայկական Ծրագրեր