Ընդհանուր
Սխալների լոգավորման կազմակերպում
KBA-01609
Բովանդակություն
Սխալների լոգավորումը հնարավոր է կազմակերպել մի քանի եղանակով
  1. Լոգերը հավաքագրել սերվերի վրա գտնվող թղթապանակում:
  2. Տեղադրել և օգտագործել Seq լոգավորման համակարգը:
  3. Օգտագործել Հայկական Ծրագրեր ընկերությունում տեղադրված Seq լոգավորման համակարգը: 
Լրացուցիչ մեկնաբանություն
 1. Լոգերը հավաքագրել սերվերի վրա գտնվող թղթապանակում
1.1 Լոգերը թղթապանակում հավաքագրելու համար հարկավոր է ամեն սերվիսի թղթապանակում գտնվող appsettings.json ֆայլում գտնել և հեռացնել կարմիրով նշված հատվածը և փոխարենը` նույն տեղում, ավելացնել կապույտով նշված հատվածը: Հարկավոր է ուշադրություն դարձնել փակագծերին և ստորակետներին:

      {

        "Name": "Seq",

        "Args": {

        "serverUrl": "https://seqservername:port",

        "bufferBaseFilename": "./logs/buffer"

                     }

       }

**************************************************************************************************

{

     "Name": "File",

     "Args": {

     "path": "./logs/log.json",

     "rollingInterval": "Day",

     "formatter": "Serilog.Formatting.Compact.CompactJsonFormatter, Serilog.Formatting.Compact"

               }

  } 

Ամեն սերվիսի լոգ կհավաքագրվի իր սերվիսի թղթապանակի մեջ այս ճանապարհով ./logs/log.json

 2. Տեղադրել և օգտագործել Seq լոգավորման համակարգը
2.1 Հարկավոր է տեղադրել և կարգավորել Seq լոգավորման համակարգը համաձայն հոդվածի:
2.2 ՀԾ համակարգերի լոգերը լոկալ տեղադրված Seq համակարգում հավաքագրելու համար հարկավոր է ամեն սերվիսի թղթապանակում գտնվող appsettings.json ֆայլը խմբագրել 

{

        "Name": "Seq",

        "Args": {

        "serverUrl": "http://seqservername:port",

        "bufferBaseFilename": "./logs/buffer"

                     }

       }

http://seqservername:port արժեքի փոխարեն մուտքագրել լոկալ տեղադրված Seq համակարգի հասցեն, օրինակ` http://seqservername:5341


 3. Օգտագործել Հայկական Ծրագրեր ընկերությունում տեղադրված Seq լոգավորման համակարգը

3.1 Հայկական Ծրագրեր ընկերության օնլայն լոգավորման համակարգը օգտագործելու համար, անհրաժեշտ է Ձեր Services8x սերվիսի սերվերի վրա տեղադրել 

armsoft_Root_FOR_Seq.cer սերտիֆիկատը համաձայն հոդվածի 2-րդ կետի և համոզվել, որ Seq համակարգի հասցեն բացվում է և սերտիֆիկատը վավեր է:

  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի համար https://seq.armsoft.am:8443 
  • ՀԾ-Բանկ համակարգի համար https://seqbank.armsoft.am:3443

      
3.2 Հարկավոր է ամեն սերվիսի թղթապանակում գտնվող appsettings.json ֆայլը խմբագրել `

{

        "Name": "Seq",

        "Args": {

        "serverUrl": "http://seqservername:port",

        "bufferBaseFilename": "./logs/buffer"

                     }

       }

http://seqservername:port արժեքի փոխարեն մուտքագրել օնլայն լոգավորման համակարգի հասցեն
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի համար https://seq.armsoft.am:8443 
  • ՀԾ-Բանկ համակարգի համար https://seqbank.armsoft.am:3443


 * Եթե սխալների լոգավորումը անհրաժեշտ չէ իրականացնել առավել մանրամասն (ինչպես ցույց է տրված նկարում), ապա պետք է կատարել ստորև նշված քայելրը․



1. Բացել Sites -> Default Web Sites հանգույցը, կանգնել անհրաժեշտ սերվիսի վրա և մկնիկի աջ ստեղնի օգնությամբ բացել Manage Application -> Advanced Settings բաժինը:



2. Advanced Settings պատուհանում դիտել սերվիսի Аpplication Pool-ը :



3. Անցնել IIS-ի Application Pools բաժին, ընտրել համապատասխան Application Pool-ը և մկնիկի աջ ստեղնի օգնությամբ սեղմել Advanced Settigns :



4. Բացված պատուհանում Load User Profile կարգավորման արժեքը փոխել True :



5. Գործողությունն հարկավոր է իրականացնել բոլոր անհաժեշտ սերվիսների Application Pool-ի համար:
Առավել մանրամասն՝  https://cypressnorth.com/web-programming-and-development/solved-using-memory-repository-keys-will-not-persisted-storage-asp-net-core-iis/








© 2025 Հայկական Ծրագրեր