1. Seq լոգավորման համակարգի տեղադրում
1.1 Seq լոգավորման համակարգը տեղադրելու համար հարկավոր է կայքից ներբեռնել Seq.msi և աշխատացնել այն: Բոլոր ընթացիկ պատուհաններում սեղմել Next կոճակը և վերջում` Install
2. Seq լոգավորման համակարգի կարգավորում
2.1. Seq լոգավորման համակարգը կարգավորելու համար հարկավոր է բացել Seq Service Administration գործիքը և սեղմել Next կոճակը
2.2 Հաջորդ պատուհանը կարող եք թողնել անփոփոխ` իր default կարգավորումներով, կամ ցանկության դեպքում փոփոխել համակարգին միանալու port-ը և սեղմել Next կոճակը
2.3 Բացված պատուհանում հարկավոր է նշանակել admin օգտագործողի գաղտնաբառը և սեղմել Next կոճակը
2.4 Համակարգի կարգավորումից հետո հարկավոր է սեղմել Browse Seq կոճակը, ինչից հետո կբացվի համակարգ մուտք լինելու էջը
|