Համակարգային սպասարկում
MS SQL Server 2017/2019-ի տեղադրում
KBA-01630
Բովանդակություն
Հոդվածում նկարագրված է Microsoft SQL Server 2017/2019 -ի տեղադրումը և անհրաժեշտ կոնֆիգուրացիան ՀԾ համակարգերի աշխատանքի համար:
Լրացուցիչ մեկնաբանություն
Նախնական պահանջներ

Համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի առնվազն նշվածներից որևէ մեկը.

    1. Windows Server 2022 Standard 64-bit
    2. Windows Server 2019 Standard 64-bit
    3. Windows Server 2016 Standard 64-bit
    4. Windows 10 Professional /Enterprise  64-bit
    5. Windows 11 Professional /Enterprise  64-bit
Համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի անգլերեն վերջին թարմացումներով (Service Packs and updates)։
Համակարգչի կոշտ սկավառակը պետք է բաժանված լինի 2 մասի` մեկը օպերացիոն համակարգի համար, մյուսը տվյալների պահոցների համար:Կոշտ սկավառակի երկու մասն էլ պետք է ունենա NTFS ֆայլային համակարգ:
Համակարգչի անունը պետք է դնել SQL server-ը տեղադրելուց առաջ և հետագայում չփոխել:

Microsoft SQL Server տեղադրում
1. MS SQL Server 2017/2019 սերվերի տեղադրում ConfigurationFile.ini ֆայլի օգնությամբ
ConfigurationFile.ini ֆայլի օգնությամբ MS SQL Server տեղադրելու դեպքում, տեղադրման ընթացքում լռելիությամբ նշված կլինեն ՀԾ համակարգերի համար անհրաժեշտ MS SQL Server-ի կարգավորումները, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոփոխել :
2. MS SQL Server 2017/2019 սերվերի տեղադրում` չօգտագործելով  ConfigurationFile.ini ֆայլը
Ցանկության դեպքում կարող եք MS SQL Server-ը տեղադրել` չօգտագործելով ConfigurationFile.ini ֆայլը, սակայն ՀԾ համակարգերի անխափան աշխատանքը ապահովելու և հետագա խնդիրներից խուսափելու համար MS
SQL Server -ի տեղադրումը անհրաժեշտ է կատարել խիստ հետևելով հոդվածի քայլերին: Հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնելով 2.6 կետում նշված Windows collation designator sort order արժեքին, որտեղ անհրաժեշտ է ընտրել Latin1_General Binary, սխալ ընտրելու դեպքում անհրաժեշտ կլինի վերատեղադրել SQL Server-ը:

1. MS SQL Server 2017/2019 սերվերային մասի տեղադրում ConfigurationFile.ini ֆայլի օգնությամբ

1.1 Հարկավոր է ներբեռնել Ձեր MS SQL Server-ի տարբերակին համապատասխան

ConfigurationFile.ini ֆայլը`

SQL2017ConfiguratioFile.zip
SQL2019ConfiguratioFile.zip

1.2 Բացել CMD և աշխատացնել հետևյալ հրամանը ` 

E:\setup.exe /ConfigurationFile=C:\SQL2019ConfigurationFile.ini

որտեղ E:\setup.exe MS SQL Server-ի տեղադրման ֆայլի ճանապարհն է իսկ C:\SQL2019ConfigurationFile.ini ներբեռնած կոնֆիգուրացիոն ֆայլի ճանապարհը:

1.3 Հրամանը աշխատացնելուց հետո կբացվի MS SQL Server-ի տեղադրման պատուհանը: Տեղադրման ընթացքում մինչև Database Engine Configuration պատուհանը բոլոր պատուհանները հարկավոր է թողնել անփոփոխ:

1.4 Database Engine Configuration  պատուհանում հարկավոր է մուտքագրել Sa օգտագործողի գաղտնաբառը և սեղմելով Add Current User կոճակը ընթացիկ օգտագործողին սարքել SQL Server-ի ադմինիստրատոր,

կամ Add կոճակի օգնությամբ ընտրել այլ օգտագործող:



1.5 Սեղմել Data Directories կոճակը և նշել կոշտ սկավառակի այն հատվածը, որը պետք է հատկացվի տվյալների պահոցների համար: Սեղմել Next կոճակը:
1.6 Մնացած պատուհանները թողնել անփոփոխ և սեղմել տեղադրման կոճակը:
1.7 Տեղադրել MS SQL Server-ի վերջին Service Pack-ը, թարմացումները և վերաբեռնավորել համակարգիչը:

2. ՀԾ համակարգերի MS SQL Server 2017/2019 սերվերային մասի տեղադրում` չօգտագործելով  ConfigurationFile.ini ֆայլը
2.1 Աշխատացնել setup.exe ֆայլը
2.2 SQL Server Installation Center պատուհանի ձախ մասում ընտրել Installation, այնուհետև աջ մասում New SQL Server stand-alone installation or add features to an existing installation


2.3 Բոլոր պատուհանները թողնել անփոփոխ մինչև Feature Selection պատուհանին հասնելը: Նշել Database Engine Services նշիչը և սեղմել Next կոճակը:


2.4 Instance Configuration պատուհանում թողնել նշիչը Default instance կետի վրա, եթե տվյալ համակարգչի վրա SQL Server տեղադրված չէ: Հակառակ դեպքում նշիչը պետք է տեղափոխել Named Instance կետի վրա և լրացնել Instance Name: Սեղմել Next:

2.5  Server Configuration պատուհանում SQL Server Agent և SQL Server Database Engine սերվիսների Account Name-ը ընտրել NT AUTHORITY\NETWORK SERVICE իսկ Startup Type-ը ` Automatic:



2.6  Collation հատվածում սեղմել Customize կոճակը
Նոր բացված Customize the SQL Server 2019 Database Engine Collation պատուհանում նշել Windows collation designator and sort order կետը, ընտրել Latin1_General և նշել Binary նշիչը: Սեղմել OK կոճակը:
Սեղմել Next կոճակը:


2.7 Database Engine Configuration  պատուհանում նշել Mixed Mode (SQL Server authentication and Windows аuthentication ) և Built-in SQL Server system administrator account մասում 2 անգամ լրացնել sa օգտագործողի գաղտնաբառը:
Սեղմել Add Current User կոճակը և ընթացիկ օգտագործողին սարքել SQL Server-ի ադմինիստրատոր, կամ Add կոճակի օգնությամբ ընտրել այլ օգտագործող:
Սեղմել Data Directories կոճակը և նշել կոշտ սկավառակի այն հատվածը, որը պետք է հատկացվի տվյալների պահոցների համար: Սեղմել Next կոճակը:


2.8 Մնացած պատուհանները թողնել անփոփոխ և սեղմել տեղադրման կոճակը:
2.9 Տեղադրել MS SQL Server-ի վերջին Service Pack-ը, թարմացումները և վերաբեռնավորել համակարգիչը:

SQL Server Management Studio -ի տեղադրում
1. Աշխատացնել setup.exe ֆայլը
2. SQL Server Installation Center պատուհանի ձախ մասում ընտրել Installation, այնուհետև աջ մասում Install SQL Server Management Tools, բացված պատուհանից ներբեռնել SQL Server Management Studio-ն և աշխատացնել:


3. Աշխատացնել setup.exe ֆայլը և սեղմել Install կոճակը:


MS SQL Server -ի կարգավորում

1. Աշխատացնել SQL Server Management Studio - ն և միանալ sql server-ին
2. Պատուհանի ձախ հատվածում սերվերի անվան վրա սեղմել մկնիկի աջ ստեղնը և ընտրել Properties


3. Բացված պատուհանում ընտրել Advanced և Boost SQL Server Priority - ի արժեքը նշել True: Սեղմել OK կոճակը


4. Բացել SQL Server Configruration Manager
5. Աջ հատվածում ընտրել SQL Server Network Configuration և enable անել համապատասխան instance-ի Named Pipes-ը, TCP/IP-ն և վերաբերնավորել համակարգիչը կամ MS SQL Server համակագը:
Եթե օպերացիոն համակարգում միացված է Firewall, անջատել այն կամ բացել SQL-ի port-ը ` օրինակ 1433 Default instance-ի դեպքում




© 2025 Հայկական Ծրագրեր