ՀԾ Բանկ համակարգի սերվերային հատվածի տեղադրում | KBA-01631 | Բովանդակություն | ՀԾ Բանկ համակարգի սերվերային հատվածի տեղադրումը բաղկացած է հետևյալ քայլերից: Քայլերը հարկավոր է կատարել հոդվածում նշված հերթականությամբ:- ՀԾ Բանկ համակարգի SQL Server-ի տեղադրում և կարգավորում:
- ՀԾ Բանկ համակարգի Service8x սերվիսների տեղադրում և կարգավորում:
- ՀԾ Բանկ համակարգի կլիենտական հատվածի տեղադրում SQL Server-ի վրա և կարգավորում:
- Service8x սերվիսների ավտոմատ թարմացման կարգավորում:
- Սխալների լոգավորման կազմակերպում:
- SQL Server-ի լրացուցիչ կարգավորումներ:
| Լրացուցիչ մեկնաբանություն | ՀԾ Բանկ համակարգի SQL Server-ի տեղադրում և կարգավորում
1. Հարկավոր է տեղադրել MS SQL Server համաձայն հոդվածի : 2. Աշխատացնել SQL Server Management Studio-ն, միանալ sql server-ին և ակտիվացնել sql server-ի common language runtime (CLR) ինտեգրման հնարավորությունը` master տվյալների բազայի վրա աշխատացնելով հետևյալ հրամանը
EXEC sp_configure 'show advanced options', 1; RECONFIGURE; GO EXEC sp_configure 'clr enabled', 1;
RECONFIGURE;
GO
3. Հարկավոր է դիմել Հայկական Ծրագրեր ընկերություն և ստանալ տվյալների բազաների դատարկ պահեստային պատճենները:
4. Պահեստային պատճենները հարկավոր է վերականգնել համաձայն հոդվածի և ուշադիր լինել, որ OLAP և Archive բազաների անվանումները սկսվեն հիմնական բազայի անվանումով և ավարտվեն _Archive և _OLAP վերջավորություններով (oրինակ ` asbank, asbank_Archive, asbank_OLAP անվանումներով): Եթե նշված տվյալների պահոցները ցանկանում եք վերականգնել պահեստային պատճեններից տարբերվող անվանումներով (օրինակ asbank, asbank_Archive, asbank_OLAP բազաների պատճենները վերականգնվելու են test, test_Archive, test_OLAP անվանումներով ) ապա հարկավոր է տարբերակների կայքից ներբեռնել բազայի տարբերակին համապատասխան ASBank-Vversionnumber .rar ֆայլը: Տվյալների պահոցը վերականգնելուց հետո միայն հիմնական բազայի վրա SQL Management Studio-ի օգնությամբ աշխատացնել ներբեռնած ASBank-Vversionnumber.rar ֆայլի SQLScripts թղթապանակում առկա spb.sql և sp.sql սկրիպտերը:
ՀԾ Բանկ համակարգի Service8x սերվիսների տեղադրում և կարգավորում ՀԾ Բանկ համակարգի աշխատանքի ծանրաբեռնվածությունից և անվտանգությունից ելնելով խորհուրդ է տրվում SQL Server-ը և Service-ները տեղադրել տարբեր սերվերների վրա: Service-ների համար նախատեսված սերվերի վրա հարկավոր է` 1. Տեղադրել IIS-ը համաձայն հոդվածի: 2. Տեղադրել SSL Certificate համաձայն հոդվածի: 3. Կարգավորել Services8x սերվիսները համաձայն հոդվածի:
ՀԾ Բանկ համակարգի կլիենտական հատվածի տեղադրում SQL Server-ի վրա և կարգավորում
ՀԾ Բանկ համակարգի սերվերային հատվածի հետագա կարգավորումների համար հարկավոր են լրացուցիչ գործիքներ, որոնք հնարավոր է տեղադրել ՀԾ Բանկ համակարգի կլիենտական հատվածը տեղադրելով համաձայն հոդվածի: ՀԾ Բանկ համակարգի կլիենտական հատվածի տեղադրումից և կարգավորումից հետո հարկավոր է բացել SYSCON գործիքը, որը գտնվում է C:\Program Files (x86)\Armenian Software\AS Bank 4.0 թղթապանակում: 1. Մուտք գործել օգտագործելով SQL Server-ի sa օգտագործողը:
2. Բացել "Համակարգային գաղտնաբառի փոփոխում" բաժինը, լրացնել sa oգտագործողի գաղտնաբառը, ցանկացած բանալի ծածկագրման համար և սեղմել Փոխել կոճակը: Արդյունքում SQL Server-ում կստեղծվի կարգավորումների համար նախատեսված As4xMaster տվյալների պահոցը:
3. Բացել "Համաձայնեցնել օգտագործողներին" բաժինը, նշել օգտագործողներին և սեղմել Համաձայնեցնել կոճակը:
Service8x սերվերների ավտոմատ թարմացման կարգավորում Services8x սերվիսների ավտոմատ թարմացման կարգավորումը հնարավորություն է տալիս թարմացնել սերվիսի տարբերակը անմիջապես ՀԾ համակարգերից: Կարգավորումները հարկավոր է կատարել համաձայն հոդվածի:
Սխալների լոգավորման կազմակերպում
Կարգավորումները հարկավոր է կատարել համաձայն հոդվածի:
SQL Server-ի պահեստային պատճենների ստեղծման կարգավորում
Սերվերի կամ տվյալների բազայի խափանման դեպքում տվյալների կորստից խուսափելու համար, անհրաժեշտ է կարգավորել պահեստային պատճենների ստեղծման մեխանիզմ, համաձայն հոդվածի :
|
|
|