ՀԾ-Բանկ
ՀԾ Բանկ համակարգի սերվերային հատվածի վերատեղադրում
KBA-01638
Summary
ՀԾ Բանկ համակարգի սերվերային հատվածի հիմնական հաмակարգերն են 
1. SQL Server
2. IIS-ը (Service8x)
Additional Comments
1. SQL Server-ի վերատեղադրում

1.1
Ընթացիկ SQL Server-ում հարկավոր է ստեղծել աշխատանքային բազաների պահեստային պատճեններ և պահել նոր SQL Server-ի վրա վերականգնելու համար:
1.2 SQL Server-ի օգտագործողները համապատասխան գաղտնաբառերով նոր սերվերի վրա տեղափոխելու համար հարկավոր է կատարել հոդվածի 1-2 կետերը:
1.3 Տեղադրել նոր SQL Server համաձայն հոդվածի:
1.4 Աշխատացնել նոր տեղադրված SQL Server Management Studio-ն, միանալ sql server-ին և ակտիվացնել sql server-ի common language runtime (CLR) ինտեգրման հնարավորությունը` master տվյալների բազայի վրա աշխատացնելով հետևյալ հրամանը

EXEC sp_configure 'show advanced options', 1;
RECONFIGURE;
GO

EXEC sp_configure 'clr enabled', 1;

RECONFIGURE;
GO

1.5 Նոր տեղադրված SQL Server-ի վրա հարկավոր է համաձայն հոդվածի վերականգնել 1.1 կետում պահված պահեստային պատճենները, բացառությամբ As4xMaster
1.6 SQL Server-ի օգտագործողները վերականգնելու համար հարկավոր է կատարել հոդվածի 3-րդ կետը, օգտագործելով 1.2 կետում պահված ֆայլը:
1.7 Հարկավոր է բացել SYSCON գործիքը, որը գտնվում է ՀԾ Բանկ համակարգի թղթապանակում C:\Program Files (x86)\Armenian Software\AS Bank 4.0 

  • Մուտք գործել օգտագործելով SQL Server-ի sa օգտագործողը:


  • Բացել "Համակարգային գաղտնաբառի փոփոխում" բաժինը, լրացնել sa oգտագործողի գաղտնաբառը, ցանկացած բանալի ծածկագրման համար և սեղմել Փոխել կոճակը: Արդյունքում SQL Server-ում կստեղծվի կարգավորումների համար նախատեսված As4xMaster տվյալների պահոցը:


Եթե ցանկանում եք ապաակտիվացնել SQL Serversa (system administrator) օգտագործողը և ստեղծել նոր օգտագործող, հարկավոր է կատարել հետևյալ հոդվածի քայլերը:

1.8 Կարգավորել SQL Server-ի պահեստային պատճենների ավտոմատ ստեղծումը համաձայն 
հոդվածի :

2IIS Server, Service8x սերվիսների վերատեղադրում
1. Հարկավոր է վերատեղադրել IIS-ը համաձայն հոդվածի:
2. Տեղադրել SSL Certificate համաձայն հոդվածի:
3. Կարգավորել Services8x սերվիսները համաձայն հոդվածի:
4. Կարգավորել Service8x սերվերների ավտոմատ թարմացումը համաձայն հոդվածի:



© 2025 Հայկական Ծրագրեր