Համակարգային սպասարկում
ՀԾ համակարգերի MS SQL Server 2016/ 2017 սերվերային մասի տեղադրում
KBA-01596-F6B9H8
Բովանդակություն

Հոդվածում նկարագրված է Microsoft SQL Server 2016 / 2017-ի տեղադրումը և անհրաժեշտ կոնֆիգուրացիան ՀԾ համակարգերի աշխատանքի համար:

Նախնական պահանջներ

Համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի ստորև նշվածներից որևէ մեկը.

  1. Window Server 2019 Standard 64-bit
  2. Window Server 2016 Standard 64-bit
  3. Windows Server 2012 R2 Standard 64-bit
  4. Windows Server 2012 Standard 64-bit
  5. Windows 10 Professional /Enterprise  64-bit

Համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի անգլերեն վերջին թարմացումներով (Service Packs and updates)։
Համակարգչի կոշտ սկավառակը պետք է բաժանված լինի 2 մասի` մեկը օպերացիոն համակարգի համար, մյուսը տվյալների պահոցների համար:Կոշտ սկավառակի երկու մասն էլ պետք է ունենա NTFS ֆայլային համակարգ:
Համակարգչի անունը պետք է դնել SQL server-ը տեղադրելուց առաջ և հետագայում չփոխել:
Հարկավոր է տեղադրել  Microsoft .NET Framework-ի առնվազն 4.6 (անգլերեն) տարբերակը:

Համակարգչի օպերացիոն համակարգի լեզվային դրույթները Regional and Language Options պետք է դրված լինի անգլերեն: Կատարելու համար դիտել հոդվածը 


Լրացուցիչ մեկնաբանություն

ՀԾ համակարգերի Microsoft SQL Server սերվերային մասի տեղադրում 

1. ՀԾ համակարգերի MS SQL Server 2016/2017 սերվերային մասի տեղադրում ConfigurationFile.ini ֆայլի օգնությամբ
ConfigurationFile.ini ֆայլի օգնությամբ MS SQL Server տեղադրելու դեպքում, տեղադրման ընթացքում լռելիությամբ նշված կլինեն ՀԾ համակարգերի համար անհրաժեշտ MS SQL Server-ի կարգավորումները, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոփոխել :
2. ՀԾ համակարգերի MS SQL Server 2016/2017 սերվերային մասի տեղադրում չօգտագործելով  ConfigurationFile.ini ֆայլը
Ցանկության դեպքում կարող եք MS SQL Server-ը տեղադրել չօգտագործելով ConfigurationFile.ini ֆայլը, սակայն ՀԾ համակարգերի անխափան աշխատանքը ապահովելու և հետագա խնդիրներից խուսափելու համար MS SQL Server -ի տեղադրումը անհրաժեշտ է կատարել խիստ հետևելով հոդվածի քայլերին, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով 2.6 կետում նշվող Windows collation designator sort order արժեքին, որտեղ անհրաժեշտ է ընտրել Latin1_General Binary

1. ՀԾ համակարգերի MS SQL Server 2016/2017 սերվերային մասի տեղադրում ConfigurationFile.ini ֆայլի օգնությամբ
1.1 Հարկավոր է ներբեռնել Ձեր MS SQL Server-ի տարբերակին համապատասխան

ConfigurationFile.ini ֆայլը`
SQL_2016_ConfigurationFile.ini 
SQL_2017_ConfigurationFile.ini

1.2 Բացել CMD և աշխատացնել հետևյալ հրամանը ` 
    E:\setup.exe /ConfigurationFile=C:\SQL2016ConfigurationFile.ini
    որտեղ E:\setup.exe MS SQL Server-ի տեղադրման ֆայլի ճանապարհն է իսկ C:\SQL2016ConfigurationFile.ini ներբեռնած կոնֆիգուրացիոն ֆայլի ճանապարհը:
1.3 Հրամանը աշխատացնելուց հետո կբացվի MS SQL Server-ի տեղադրման պատուհանը: Տեղադրման ընթացքում մինչև Database Engine Configuration պատուհանը բոլոր պատուհանները հարկավոր է թողնել անփոփոխ:
1.4.Database Engine Configuration  պատուհանում հարկավոր է մուտքագրել Sa օգտագործողի գաղտնաբառը և սեղմելով Add Current User կոճակը ընթացիկ օգտագործողին սարքել SQL Server-ի ադմինիստրատոր, կամ Add կոճակի օգնությամբ ընտրել այլ օգտագործող:

1.5 Սեղմել Data Directories կոճակը և նշել կոշտ սկավառակի այն հատվածը, որը պետք է հատկացվի տվյալների պահոցների համար:
Սեղմել Next կոճակը:
1.6 Մնացած պատուհանները թողնել անփոփոխ և սեղմել տեղադրման կոճակը: 
1.7 Տեղադրել MS SQL Server-ի վերջին Service Pack-ը, թարմացումները և վերաբեռնավորել համակարգիչը:

2. ՀԾ համակարգերի MS SQL Server 2016/2017 սերվերային մասի տեղադրում չօգտագործելով  ConfigurationFile.ini ֆայլը
2.1 Աշխատացնել setup.exe ֆայլը
2.2 SQL Server Installation Center պատուհանի ձախ մասում ընտրել Installation այնուհետև աջ մասում New SQL Server stand-alone installation or add features to an existing installation

2.3 Բոլոր պատուհանները թողնել անփոփոխ մինչև Feature Selection պատուհանին հասնելը


 Այստեղ նշել Database Engine Services նշիչը և սեղմել Next կոճակը
2.4 Instance Configuration պատուհանում թողնել նշիչը Default instance կետի վրա, եթե տվյալ համակարգչի վրա SQL Server տեղադրված չէ: Հակառակ դեպքում նշիչը պետք է տեղափոխել Named Instance կետի վրա և լրացնել Instance Name

Սեղմել Next:
2.5 Server Configuration պատուհանում SQL Server Agent և SQL Server Browser սերվիսների Startup Type-ը ընտրել Automatic:

2.6 Սեղմել Collation և Database Engine հատվածում սեղմել Customize կոճակը:

Նոր բացված Customize the SQL Server 2016 Database Engine Collation պատուհանում նշել Windows collation designator and sort order կետը, ընտրել Latin1_General և նշել Binary նշիչը: Սեղմել OK կոճակը

2.7 Database Engine Configuration  պատուհանում նշել Mixed Mode (SQL Server authentication and Windows аuthentication ) և 2 անգամ լրացնել Sa օգտագործողի գաղտնաբառը: Սեղմել Add Current User կոճակը և ընթացիկ օգտագործողին սարքել SQL Server-ի ադմինիստրատոր, կամ Add կոճակի օգնությամբ ընտրել այլ օգտագործող:

2.8 Սեղմել Data Directories կոճակը և նշել կոշտ սկավառակի այն հատվածը, որը պետք է հատկացվի տվյալների պահոցների համար:
Սեղմել Next կոճակը:
2.9 Մնացած պատուհանները թողնել անփոփոխ և սեղմել տեղադրման կոճակը:
2.10 Տեղադրել MS SQL Server-ի վերջին Service Pack-ը, թարմացումները և վերաբեռնավորել համակարգիչը:


MS SQL Server Management Tools-ի տեղադրում

1. Աշխատացնել MS SQL Server 2016/2017 -ի setup.exe ֆայլը
2. SQL Server Installation Center պատուհանի ձախ մասում ընտրել Installation այնուհետև աջ մասում Install SQL Server Management Tools

3. Բացված կայքից անհրաժեշտ է ներբեռնել SQL Server Management Studio - ի տեղադրման ֆայլը, աշխատացնել այն և սեղմել Install կոճակը: Ֆայլը ներբերնելու համար հարկավոր է ինտերնետ հասանելիություն :


MS SQL Server -ի կարգավորում

1. Աշխատացնել SQL Server Management Studio և միանալ sql server-ին
2. Պատուհանի ձախ մասում սերվերի անվան վրա սեղմել մկնիկի աջ ստեղնը և նշել Properties
3. Server Properties պատուհանի Processors մասում դնել Boost SQL server priority նշիչը և սեղմել OK

4. Բացել SQL Server Configruration Manager
5. Աջ հատվածում ընտրել SQL Server Network Configuration և enable անել համապատասխան instanceNamed Pipes-ը, TCP/IP-ն և վերաբերնավորել համակարգիչը կամ MS SQL Server-ի սերվիսները

Եթե օպերացիոն համակարգում միացված է Firewall, անջատել այն կամ բացել SQLport-ը ` օրինակ 1433 Default instance-ի դեպքում

ՀԾ - Ձեռնարկություն և ՀԾ -Վաճառքների Կառավարում համակարգերի լիցենզավորման բանալիի կարգավորում

ՀԾ-Ձեռնարկություն և ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգեր մուտք գործելու համար հարկավոր է լիցենզավորման բանալի, որը կարող է տեղադրված լինել ցանցում գտնվող ցանկացած համակարգչի վրա, որը հասանելի է մնացած կլիենտական համակարգիչներից
1. Հարկավոր է ներբեռնել Rockey ֆայլը, պահպանել այն համակարգչի վրա և աշխատացնել nrSvr.exe
2. Բանալին միացնել տվյալ համակարգչի USB մուտքին
3. Եթե համակարգչի օպերացիոն համակարգում միացված է Firewall, անջատել այն կամ բացել 3152 TCP/UDP port

ՀԾ -Ձեռնարկություն, ՀԾ - Աշխատավարձ Կադրեր և ՀԾ -Բանկ  համակարգերի սերվերային մասի կարգավորում

1.  Աշխատացնել SQL Server Management Studio և միանալ sql server-ին, բացել Security->Logins ճյուղը և ստեղծել sql server-ի օգտագործող Launcher անունով և Launcher գաղտնաբառով
2.  Հարկավոր է համաձայն տվյալների բազաների վերականգնման հոդվածի վերականգնել տվյալների բազաները
          2.1 ՀԾ-Բանկ համակարգի համար
Սերվերի վերատեղադրման կամ փոփոխման դեպքում հարկավոր է վերականգնել հիմնական, արխիվային  և OLAP տվյալների բազաները (oրինակ ` asbank, asbank_Archive, asbank_OLAP)  վերջին ամսաթվով պահված պահեստային պատճեններից իսկ սերվերը առաջին անգամ տեղադրելու դեպքում հարկավոր է վերականգնել հիմնական, արխիվային  և OLAP տվյալների բազաները համապատասխան տարբերակի դատարկ պահեստային պատճեններից : OLAP և արխիվային բազաների անվանումները պետք է սկսվեն հիմնական բազայի անվանումով և ավարտվեն _Archive և _OLAP վերջավորություններով :
Եթե նշված տվյալների բազաները վերականգնվել են տարբեր անվանումներով (օրինակ asbank, asbank_Archive, asbank_OLAP բազաների պատճենները վերականգնվել են test, test_Archive, test_OLAP անվանումներով ) ապա հարկավոր է կատարել հետևյալ գործողությունները `
                -  SQL Server Management Studio-ից կատարել համապատասխան տարբերակի spb.sql և sp.sql հարցումները (միայն հիմնական բազայի վրա)
                -  Մուտք գործել համակարգ և խմբագրել OLPDB (OLAP-ի տվյալների բազան) պարամետրը
          2.2 ՀԾ-Ձեռնարկություն և ՀԾ-Աշխատավարձ Կադրեր համակարգերի համար
 
Սերվերի վերատեղադրման կամ փոփոխման դեպքում հարկավոր է վերականգնել հիմնական տվյալների բազաները  (oրինակ ` as_enterprise, as_wages ) և As4xMaster բազան վերջին ամսաթվով պահված պահեստային պատճեններից իսկ սերվերը առաջին անգամ տեղադրելու դեպքում հարկավոր է վերականգնել հիմնական տվյալների բազաները համապատասխան տարբերակի դատարկ պահեստային պատճեններից իսկ As4xMaster բազան` ստեղծել SQL Server Management Studio - ում Databases ճյուղի վրա ընտրելով New Database   
3. Համակարգչի վրա տեղադրել ՀԾ համակարգը ներառյալ Syscon.exe ծրագիրը` աշխատացնելով տվյալների բազայի տարբերակին համապատասխան setup-ը: Դիտել հոդվածը
4. Հարկավոր է աշխատացնել Syscon.exe, որը գտնվում է  համակարգի թղթապանակում, մուտք գործել օգտագործելով 7-րդ կետում նշած sa օգտագործողը և գաղտնաբառը

- կատարել նշանաբանի փոփոխություն
- օգտագործողների համաձայնեցում
- տարբերակի թարմացում ( եթե վերատեղադրվել է գործող SQL սերվերը, անհրաժեշտ է բազային համապատասխան տարբերակի բոլոր ֆայլերը արտագրել ՀԾ համակարգի հիմնական թղթապանակի մեջ ) 

5. Հարկավոր է կարգավորել պահեստային պատճենների ավտոմատ ստեղծումը և տվյալների բազայի ամբողջականության ստուգումը

ՀԾ -Վաճառքների կառավարում համակարգի սերվերային մասի կարգավորում

1. Համակարգչի վրա տեղադրել ՀԾ համակարգը: Դիտել հոդվածը :
2. Պահեստային պատճենների ստեղծումը կարգավորելու համար հարկավոր է ներբեռնել հետևյալ սկրիպտը 
3. InstallSQLObjects.sql ֆայլում նշել 2-րդ կետում ներբեռնված Accountant.SqlObjects.dll և Ionic.Zip.dll ֆայլերի թղթապանակի ճանապարհը և սկրիպտը աշխատանցնել master տվյալների բազայի վրա

DECLARE @SQLObjectsPath NVARCHAR(255)
SET @SQLObjectsPath='C:\Accountant SQL Objects';
USE master;
...............

Լռելիությամբ տվյալների բազայի պահեստային պատճեննի ստեղծումը կատարվում է ավտոմատ, ամեն օր առաջին անգամ ծրագիր մուտք գործելիս


© 2025 Հայկական Ծրագրեր