Համակարգային սպասարկում
ՀԾ-Հաշվապահություն համակարգի կլիենտական մասի տեղադրման կարգը
KBA-01166-Y1BYF7
Խնդրի նկարագրություն

 

Խնդրի լուծման քայլեր

Նախնական պահանջներ

Համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի ստորև նշվածներից որևէ մեկը

1. Microsoft Windows 10

2. Microsoft Windows Server 2012/ 2012 R2/ 2016/ 2019

Համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի անգլերեն վերջին թարմացումներով (Service Packs and updates)։

Հարկավոր է տեղադրել  Microsoft .NET Framework-ի առնվազն 4.6.2 (անգլերեն) տարբերակը: Համակարգչի օպերացիոն համակարգի լեզվային դրույթները պետք է դրված լինեն անգլերեն: Այն կատարելու համար դիտեք հետևյալ հոդվածը:

Տեղադրման կարգը

1. Հարկավոր է կայքից ներբեռնել Ձեր համակարգի տարբերակին համապատասխան Setup.rar ֆայլը և աշխատացնել Setup.exe

2.Բացված պատուհանում սեղմել Next կոճակը

 

3. Ընտրել AS Olap, AS Remote Support և AS Accounting 4.0 (AS Bank 4.0) տողերը (սերվերի վրա տեղադրելու դեպքում անհրաժեշտ է նշել նաև AS Admin Tools (Syscon) տողը և սեղմել Next կոճակը

 

4. Հաջորդ պատուհանում սեղմել Next կոճակը
5. Սեղմելով Browse կոճակները կարող եք ցանկից ընտրեք համապատասխանաբար Ձեր սերվերը և բազան կամ ինքնուրույն լրացնել այդ տողերը: Այնուհետև սեղմել Next կոճակը:


6.Սեղմել Next կոճակը


6.Այնուհետև ծրագիրը կպահանջի վերաբեռնավորում, որը հնարավոր է հետաձգել և սեղմել 'Finish' կոճակը

7. ՀԾ-Հաշվապահություն համակարգի դեպքում անհրաժեշտ է խմբագրել NetRockey.ini ֆայլը, որը գտնվում է ծրագրի հիմնական թղթապանակում …\Program Files(x86)\Armenian Software\AS Accounting 4.0 և նշել այն համակարգչի անունը կամ IP, որին միացրած է լիցենզավորման բանալին


8. Ծրագիրը տեղադրված է: Ծրագիր հնարավոր է մուտք գործել, աշխատացնելով համակարգչի Desktop-ին հայտնված AS Accounting 4.0 (AS Bank 4.0) ֆայլը

Ծրագրի տեղադրումից հետո, հարկ եղած դեպքում, հնարավոր է փոփոխել 5-րդ կետում ընտրած սերվերը և բազան` խմբագրելով  Config.as ֆայլը, որը գտնվում է ծրագրի հիմնական թղթապանակում …\Program Files(x86)\Armenian Software\AS Accounting 4.0 ( …\Program Files(x86)\Armenian Software\AS Bank 4.0 )


Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր