Համակարգային սպասարկում
ՀԾ համակարգերի սերվերի մոնիտորինգ
KBA-01438-JRXBFZ
Բովանդակություն

          Տվյալ հոդվածում նկարագրված են սերվերի մոնիթորինգի քայլեր, որի օգնությամբ հնարավոր է ստուգել տվյալների ավտոմատ պահեստային պատճեններ ստեղծող  jobաշխատանքը, բազաների ամբողջականությունը և սկավառակների նվազագույն ազատ տարածքը:

          Խորհուրդ է տրվում պարբերաբար` ոչ ուշ քան ամիսը մեկ անգամ, կատարել սերվերի մոնիթորինգ, որը թույլ կտա խուսափել տվյալների բազայի կամ սերվերի աշխատանքի խափանումից:

Լրացուցիչ մեկնաբանություն

Տվյալների բազայի պահեստային պատճեններ ստեղծող job-ի աշխատանքի ստուգում


MS SQL Server Standard\ Enterprise տարբերակի դեպքում
SQL Server-ի job-երի անխափան աշխատանքի համար  SQL Server Agent սերվիսը պետք է լինի միացրած :

      1. Հարկավոր է բացել Start-> Run, մուտքագրել  services.msc հրամանը և սեղմել OK կոճակը:

 

 

      2. Բացված պատուհանում գտնել SQL Server Agent սերվիսը և համոզվել, որ status դաշտը նշված է running իսկ Startup Type–ը` automatic:

 

3. Հակառակ դեպքում մկնիկով կանգնել SQL Server Agent սերվիսի վրա և աջ սեղմումով բացել Properties: Բացված պատուհանի Startup Type դաշտում ընտրել automatic, սեղմել start կոճակը եթե այն ակտիվ է և սեղմել OK :

 

4. Մուտք գործել SQL Server Management Studio, բացել Management->Maintenance Plans ճյուղը, բացել ավտոմատ պահեստային պատճեններ ստեղծող job-ը: Եթե job-ը բացակայում է անցնել 7-րդ կետին



  • Scheduler դաշտում նշված է պահեստային պատճենների ստեղծման հաճախականույթունը և ժամը
  • Maintenance Cleanup TaskAge դաշտում նշված է պահվող պատճենների հնությունը:
  • Back Up Database-ում նշվում է պահպանվող բազաների ցանկը և ավտոմատ կատարվող պահեստային 
    պատճենների ճանապարհը:

   5. Պատճենների ճանապարհը ճշտելու համար հարկավոր է մկնիկի երկու սեղմումով բացել Back Up Database-ը և դիտել folder դաշտը

    6. Բացելով պատճենների ճանապարհը Windows Explorer-ում, հարկավոր է համոզվել, որ համաձայն Sheduler-ում նշված  ժամանակացույցի կատարվում է ավտոմատ պատճենահանում և Maintenance Cleanup Task-ի հնությամբ ֆայլերը ավտոմատ ջնջվում են:
    7. Հարկավոր է ստեղծել ավտոմատ պահեստային պատճեններ ստեղծող job «Տվյալների բազայի պահեստային պատճենների ստեղծման կարգավորում» հոդվածի օգնությամբ կամ դիմել ՀԾ համակարգային սպասարկման բաժին:

     MS SQL Server Express տարբերակի դեպքում
    1. Հարկավոր է բացել Task Scheduler գործիքը և բացել տվյալների բազայի պահեստային պատճեններ ստեղծող job-ը: Եթե job-ը բացակայում է անցնել 5-րդ կետին


    2. Բացված պատուհանի Triggers բաժնում նշված է պահեստային պատճենների ստեղծման հաճախականույթունը և ժամը
     
    Actions բաժնում նշված է կատարվող սկրիպտերի ճանապարհը: Սկրիպտերը դիտելու համար հարկավոր է սեղմել Edit այնուհետև Browse կոճակը:


    3. deleteBak.vbs ֆայլում նշված է պահեստային պատճենների պահմանման հնությունը


    backupDB.sql ֆայլում նշված է պահեստային պատճենների ճանապարհը


    4. Windows Explorer-ում բացելով պահեստային պատճենների պահպանման ճանապարհը, հարկավոր է համոզվել, որ համաձայն Sheduler-ում նշված  ժամանակացույցի կատարվում է ավտոմատ պատճենահանում և  deleteBAK.vbs ֆայլում նշված հնությամբ ֆայլերը ավտոմատ ջնջվում են:
    5. Հարկավոր է ստեղծել ավտոմատ պահեստային պատճեններ ստեղծող job «Տվյալների բազայի պահեստային պատճենների ստեղծման կարգավորում» հոդվածի օգնությամբ կամ դիմել ՀԾ համակարգային սպասարկման բաժին:

Սերվերի կամ կոշտ սկավառակի ֆիզիկական խափանումների ժամանակ տվյալների բազայի կորուստից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար` ոչ ուշ քան շաբաթը մեկ, բազաների պատճենները դուրս բերել տվյալ սերվերից, օրինակ` պահեստային պատճեն արտագրել սկավառակի կամ այլ կրիչի վրա:
Բազաների հուսալիությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում կազմակերպել ցանցով ավտոմատ պատճենահանում մեկ ուրիշ սերվերի վրա կամ SQL Server-ի mirroring :

ՀԾ - Ձեռնարկություն համակարգի տվյալների բազայի ամբողջականությունը ստուգող job-ի աշխատանքի ստուգում

MS SQL Server Standard\ Enterprise տարբերակի դեպքում
Հարկավոր է համոզվել, որ SQL Server Management Studio->SQL Server Agent->Jobs-ում առկա են տվյալների անվանումներին համապատասխան job-եր, որոնք ամեն գիշեր ժամը 24:00-ին ստուգում են բազայի ամբողջականությունը և խնդրի դեպքում կանգնեցնում համակարգի աշխատանքը:
Եթե job-երը բացակայում են, հարկավոր է ստեղծել այն "ՀԾ - Ձեռնարկություն համակարգի տվյալների բազայի ամբողջականության ստուգման կարգավորում" հոդվածի օգնությամբ:


       MS SQL Server Express տարբերակի դեպքում
1. Հարկավոր է բացել Task Scheduler գործիքը և բացել տվյալների ամբողջականությունը ավտոմատ ստուգող job-ը, որը ստուգում է սկրիպտում նշված բազաների ամբողջականությունը և խնդրի դեպքում կանգնեցնում համակարգի աշխատանքը: Եթե job-ը բացակայում է անցնել 3-րդ կետին

2. Բացված պատուհանի Triggers բաժնում նշված է ամբողջականության ստուգման հաճախականույթունը և ժամը: Actions բաժնում նշված է կատարվող սկրիպտի ճանապարհը: Սկրիպը դիտելու համար հարկավոր է սեղմել Edit այնուհետև Browse կոճակը: 
DBCCCheckJob.sql ֆայլում նշված է բազաների ցանկը որոնց համար ստուգվում է տվյալների ամբողջականությունը:


3.Եթե job-երը բացակայում են, հարկավոր է ստեղծել  "ՀԾ - Ձեռնարկություն համակարգի տվյալների բազայի ամբողջականության ստուգման կարգավորում" հոդվածի օգնությամբ:

     

Սկավառակների նվազագույն ազատ տարացքի ստուգում

      Հարկավոր է պարբերաբար հետևել սերվերի օպերացիոն համակարգի աշխատանքին և սկավառակների նվազագույն ազատ տարացքին` օպերացիոն համակարգի  սկավառակի մինիմալ ազատ տարացքը պետք է կազմի սկավառակի 10%, իսկ տվյալների պահեստային պատճեների սկավառակի տարացքը` հերթական պատճենների համար ազար տարածք + սկավառակի 10%, տարացքի խնդրի դեպքում վերանայել Maintenance Cleanup Task-ում նշվող ֆայլերի հնության դաշտը կամ մեծացնել սկավառակի չափը:


© 2025 Հայկական Ծրագրեր