MS SQL Standard/ Enterprise տարբերակի դեպքում
1.Հարկավոր է բացել SQL Server Management Studion և միանալ SQL Server-ին 2.Հարկավոր է ներբեռնել տվյալների բազայի ամբողջականությունը ստուգող սկրիպտը Chg_e_CreateJob և աշխատացնել աշխատանքային բազայի վրա
3. Սկրիպտի աշխատանքի արդյունքում SQL Server Agent -> Jobs բաժնում կստեղծվի տվյալների բազայի անունով job , որը կարշատի ամեն օր ժամը 00:00-ին, կստուգի բազայի ամբողջականությունը և խնդրի դեպքում կարգելի աշխատակիցների մուտքը ծրագիր: 4.Job-ի աշխատանքի ժամը փոխելու համար հարկավոր է job-ի վրա մկնիկի աջ ստեղնով մտնել properties սեղմել Schedules և Edit կոճակը
5. Բացված պատուհանում կատարել փոփոխություն և փակել բոլոր պատուհանները սեղմելով OK կոճակը
MS SQL Express տարբերակի դեպքում
MS SQL Express Edition-ը իր մեջ չի ներառում job-երի ստեղծման մեխանիզմներ, սակայն տվյալների ամբողջականության ստուգումը հնարավոր է ավտամատացնել համապատասխան սկրիպտերի և Task Scheduler գործիքի օգնությամբ: 1. Հարկավոր է ներբեռնել տվյալների բազայի ամբողջականության ստուգման սկրիպտը SQLDBCCCheck և խմբագրել DBCCCheckJob.sql ֆայլի փոփոխում` DECLARE @DBNAMES nvarchar(max) = N'[as_enetrprise]'; տողում N'[as_enetrprise]'; խմբագրել և ";" -ով ավելացնել բոլոր բազաները, որոնց ամբողջականությունը հարկավոր է ստուգել (օր` N'[as_enetrprise];[as_enterprise_wages]';) DBCCCheckDB.cmd ֆայլի փոփոխում` sqlcmd -S sqlservername -E -i 'C:\SQLDBCCCheck\DBCCCheckJob.sql' տողում sqlservername փոխարեն նշել sql սերվերի անունը իսկ C:\SQLDBCCCheck\DBCCCheckJob.sql փոխարեն` DBCCCheckJob.sql ֆայլի ճանապարհը :
2. Սկրիպտերի աշխատանքի ավտոմատացման համար հարկավոր է Task Scheduler-ում ստեղծել task` Armsoft_DBCCCheck, որը կաշխատացնի 1-ին կետում ներբեռնած սկրիպտերը 2.1 Task-ի աշխատանքի համար հարկավոր է ստեղծել օգտագործող (օր.` armsoft ), որն ունի գաղտնաբառ և տվյալ համակարգչի վրա ադմինիստատորի իրավասություն 2.2 Հարկավոր է 2.1 կետում ստեղծված օգտագործողին MS SQL-ում տալ պատճենահանման իրավասություն: Բացել SQL Server Management Studion, ընտրել Security->Logins ճյուղը և սեղմելով New Login: Login name: դաշտում ընտրել 2.1 կետում ստեղծած օգտագործողին User Mapping բաժնում ընտրել անհրաժեշտ բազան և նշել db_backupoperator 2.3. Task-ը ստեղծելու համար հարկավոր է բացել Start ->All Programs-> Accessories->System Tools-> Task Scheduler, կանգնել Task Scheduler Library-ի վրա և մկնիկի աջ սեղմումով ընտրել Create Task
2.4. Անհրաժեշտ է Name դաշտում լրացնել task-ի անունը (օր` Armsoft_DBCCCheck), 'When running the task, use the following user account:' դաշտը խբագրել և ընտրել 2.1 կետում ստեղծած օգտագործողին Նշել 'Run whether user is logged on or not' , 'Run with highest privileges' նշիչները, իսկ Configure for: դաշտում ընտրել տվյալ համակարգչի օպերացիոն համակարգը:
2.5. Triggers բաժնում սեղմել New կոճակը, բացված պատուհանում նշել task-ի աշխատանքի հաճախականությունը և սեղմել Ok կոճակը
2.6. Action բաժնում սեղմել New կոճակը, բացված պատուհանի Program/script դաշտում ընտրել DBCCCheckDB.cmd ֆայլը, որը ներբեռնել եք 1-ին կետում, փակել բոլոր պատուհանները` սեղմելով Ok կոճակը և հավաքել 2.1 կետում ստեղծած օգտագործողի գաղտնաբառը: Օգտագործողի գաղտնաբառի փոփոխության դեպքում task-ը հարկավոր է խմբագրել և նշել նոր գաղտնաբառը |