Որոշ տերմիններ
- Principal Server – հիմնական սերվերն է, որի վրա գտնվում է ընթացիկ աշխատող տվյալների բազան:
- Mirror Server – պահեստային սերվերն է: Նրա վրա գտնվում է տվյալների բազա, որը սինխրոնիզացվում է ընթացիկ աշխատող տվյալների բազայի հետ Mirroring մեխանիզմով: Principal Server-ը խափանման ժամանակ փոխարինվելու է Mirror Server-ով:
- Principal Database – Principal Server-ի վրա գտնվող ընթացիկ աշխատող տվյալների բազան է:
- Mirror Database – Principal Database-ի հետ սինխրոնիզացվող տվյալների բազա, որը NonOperational վիճակում գտնվում է Mirror Server-ի վրա: Սրանով փոխարինվում է Principal Database-ը Principal Server-ի խափանման ժամանակ:
Նշում: Mirror Database-ը պետք է ունենա նույն անվանումը ինչ Principal Database-ը:
Նախնական պահանջներ
Սերվեր համակարգիչների վրա պետք է տեղադրված լինեն ստորև նշված MS SQL-ներից որևէ մեկը.
-
Microsoft SQL Server 2012 Standard Edition
-
Microsoft SQL Server 2012 Enterprise Edition
- Microsoft SQL Server 2012 Developer Edition
- Principal Server-ի և Mirror Server-ի վրա “SQL Server (Instance_name)” և “SQL Server Agent (Instance_name)” սերվիսները պետք է աշխատացնել նույն օգտագործողի անվան տակից.
- Եթե սերվերները գտնվում են domain միջավայրում, ապա Active Directory-ում անհրաժեշտ է ստեղծել մի օգտագործող, որը կունենա ադմինիստրատորի իրավասություններ 2 սերվերների վրա էլ:
- Եթե սերվերները գտնվում են workgroup միջավայրում, ապա յուրաքանչյուր սերվերի վրա անհրաժեշտ է ստեղծել օգտագործող նույն անունով և նշանաբանով, որոնցից յուրաքանչյուրը կունենա ադմինիստրատորի իրավասություններ այն սերվերի վրա, որի վրա ստեղծված է:
Mirroring-ում մասնակցող տվյալների բազայի “Recovery model”-ը պետք է լինի “Full”: Դրա համար անհրաժեշտ է “SQL Server Management Studio” միջավայրից այդ տվյալների բազայի “Properties”-ի “Options” մասից “Recovery model”-ը դնել “Full” (նկ. 1):

Նկար 1.
Mirroring-ի կոնֆիգուրացիան
1. Ստեղծեք Principal Database-ի “Full” պահեստային պատճեն և տեղափոխեք այն Mirror Server-ի վրա: Պահեստային պատճեի ֆայլի ընդլայնումը պետք է լինի “bak”:
2. Այնուհետև ստեղծեք Principal Database-ի “Transaction Log” պահեստային պատճեն և նույպես տեղափոխեք Mirror Server-ի վրա: Պահեստային պատճեի ֆայլի ընդլայնումը պետք է լինի “trn” (նկ. 2):

Նկար 2.
3. Mirror Server-ի վրա ստեղծեք նոր տվյալների բազա Principal Database-ի անվանումով: Դա կլինի Mirror Database-ը:
4. Mirror Database-ի վրա վերականգնեք 1. կետով ստեղծված պահեստային պատճեն: “Restore Database” պատուհանի “Options” մասում դրեք “Overwrite the existing database” և “RESTORE WITH NORECOVERY” նշիչները (նկ. 3):

Նկար 3.
5. Mirror Database-ի վրա վերականգնեք 2. կետով ստեղծված Transaction Log պահեստային պատճեն: “Restore Database” պատուհանի “Options” մասում դրեք “RESTORE WITH NORECOVERY” նշիչը (նկ. 4 և 5):

Նկար 4.

Նկար 5.
6. Principal Server-ի վրա մուտք գործեք “SQL Server Management Studio”, Principal Database-ի անվան վրա սեղմեք մկնիկի աջ ստեղնը և նշեք “Tasks\Mirror…” (նկ. 6):

Նկար 6.
7. “Database Properties\Mirroring” պատուհանում սեղմեք “Configure Security…” կոճակը (նկ. 7):

Նկար 7.
8. “Include Witness Server” պատուհանում, որպես հարցի պատասխան նշեք “No” կետը և սեղմեք “Next” կոճակը (նկ. 8):

Նկար 8.
9. “Choose Servers to Configure” պատուհանում “Principal server instance” և “Mirror server instance” նշիչները պետք է նշված լինեն (նկ. 9): Սեղմեք “Next” կոճակը:

Նկար 9.
10. Հաջորդ պատուհանը Principal server-ի կոնֆիգուրացիայի պատուհանն է: Այստեղ պետք է նշված լինի “Principal server instance” անվանումը, Mirroring-ի աշխատանքի համար նախատեսված պորտի համարը: Հանեք “Encrypt data set through this endpoint” նշիչը և որպես “Endpoint name:” լրացրեք “principal” (նկ. 10): Սեղմեք “Next” կոճակը:

Նկար 10.
11. Հաջորդ պատուհանը Mirror server-ի կոնֆիգուրացիայի պատուհանն է: Այստեղ պետք է նշված լինի “Mirror server instance” անվանումը, Mirroring-ի աշխատանքի համար նախատեսված պորտի համարը: Սեղմեք “Connect…” կոճակը և միացեք Mirror server–ին (միանալու ժամանակ նշեք “SQL Server Authentication” և տեղադրեք “Remember password” նշիչը): Հանեք “Encrypt data set through this endpoint” նշիչը և որպես “Endpoint name:” լրացրեք “mirror” (նկ. 11): Սեղմեք “Finish” կոճակը:

Նկար 11.
12. Հաջորդ պատուհանը առաջարկում է սկսել Mirroring-ի աշխատանքը: Առայժմ սեղմում ենք “Do Not Start Mirroring” կոճակը (նկ. 12):

Նկար 12.
13. Կբացվի “Database Properties\Mirroring” պատուհանը, որտեղ լրացված են Principal server-ի և Mirror server-ի վերաբերյալ տվյալներ: Այստեղ պետք է նշել նախընտրելի “Operating mode”-ը: Նշում ենք “High performance (asynchronous)” այնուհետև սեղմում ենք “Start Mirroring” կոճակը (նկ. 13):

Նկար 13.
14. Աշխատանքը հաջող սկսելուց հետո “Stataus:” մասում գրվում է Mirroring-ում տվյալների բազաների մասնակցության ընթացիկ վիճակը (նկ. 14): “Refresh” կոճակը թարմացնում է “Status:” մասում գրված հաղորդագրությունը: Սեղմեք “OK” կոճակը:

Նկար 14.
15. Principal database-ի և Mirror database-ի տեսքը “SQL Server Management Studio”-ում Mirroring-ը միացնելուց հետո բերված է նկար 15-ում:

Նկար 15.
“Database Properties\Mirroring” պատուհան
Հակիրճ նկարագրենք “Database Properties\Mirroring” պատուհանում առկա կոճակների ֆունկցիաները:
Pause – Mirroring մեխանիզմը բերում է սպասողական վիճակի: Աշխատանքը վերսկսվում է “Resume” կոճակով:
Remove Mirroring կամ Stop Mirroring – Դադարեցնում է Mirroring-ը: Principal database-ը մնում է աշխատանքային վիճակի, իսկ Mirror database-ը անցնում է “NonOperational” վիճակի:
Failover – Փոխում է Principal database-ի և Mirror database-ի դերերը: Mirror database-ը գալիս է աշխատանքային վիճակի, իսկ Principal database-ը անցնում է “NonOperational” վիճակի: Mirroring-ը շարունակում է աշխատել:
Ուշադրություն` Failover կազմակերպելուց առաջ անհրաժեշտ է “Operating mode”-ը անց կացնել “synchronous”-ի: Failover-ից հետո պետք է “Operating mode”-ը նորից դնել “asynchronous”:

Log-ը փոքրացնող Maintenance Plan-ի ստեղծումը
Mirroring աշխատացնելու համար անհրաժեշտ է, որ Principal database–ի “Recovery model”–ը լինի “Full”: Այս դեպքում MS SQL համակարգը տվյալների բազայի Log-ը կտրելու խնդիրը թողնում է օգտագործողի վրա: Դրա համար էլ անհրաժեշտ է ստեղծել Maintenance Plan (MP), որը կկատարի Log-ի պատճենում և կկիրառի Shrink գործողությունը Principal database-ի վրա:
1. “SQL Server Management Studio” միջավայրի ձախ կողմում գտնվող ծառի վրա բացեք “Server_Name\Management\Maintenace Plans” ճյուղը, սեղմեք մկնիկի աջ ստեղնը և ընտրեք “Maintenance Plan Wizard” (նկ. 1):

Նկար 1.
2. “Select Plan Properties” պատուհանի “Name” դաշտում լրացրեք անվանում MP-ի համար, այնուհետև սեղմեք “Change…” կոճակը և նշեք հաճախականություն MP-ի աշխատանքի համար: Որպես հաճախականություն ցանկալի է նշել օրական 1 անգամ ընտրելով համեմատաբար ոչ ծանրաբեռնված ժամ, օրինակ` daily at 1:00AM (նկ. 2): Սեղմեք “Next” կոճակը:

Նկար 2.
3. “Select Maintenance Tasks” պատուհանում նշեք “Shrink Database”, “Back Up Database (Transaction Log)” և “Maintenance Cleanup Task” նշիչները այնուհետև սեղմեք “Next” կոճակը (նկ. 3):

Նկար 3.
4. “Select Maintenace Task Order” պատուհանում MP-ի քայլերը “Move Up…” և “Move Down…” կոճակների օգնությամբ դասավորեք հետևյալ կարգով`“Maintenance Cleanup Task”, “Back Up Database (Transaction Log)” այնուհետև “Shrink Database”: Սեղմեք “Next” կոճակը (նկ. 4):

Նկար 4.
5. Ստեղծեք մի թղթապանակ համակարգչի կոշտ սկավառակի վրա կամայական մի տեղ: “Define Maintenance Cleanup Task” պատուհանի “Folder” մասում նշեք այդ թղթապանակը, “File extension:” մասում լրացրեք “trn”, իսկ “Delete files older than the following:” մասում նշեք “20 Hour(s)”: Սեղմեք “Next” կոճակը (նկ. 5):

Նկար 5.
6. “Define Back Up Database (Transaction Log) Task” պատուհանի “Database(s):” մասում նշեք Principal database-ը, “Folder” մասում նշեք նախորդ քայլում ստեղծված թղթապանակը, իսկ “Backup file extension:” մասում լրացրեք “trn”: Սեղմեք “Next” կոճակը (նկ. 6):

Նկար 6.
7. “Define Shrink Database Task” պատուհանի “Database(s):” մասում նշեք Principal database-ը և սեղմեք “Next” կոճակը (նկ. 7):

Նկար 7.
8. “Select Report Options” պատուհանում հանեք “Write a report to a text file” նշիչը և սեղմեք “Next” կոճակը (նկ. 8):

Նկար 8.
9. “Complete the Wizard” պատուհանում սեղմեք “Finish”:
Principal server-ի խափանում
1. “SQL Server Management Studio” միջավայրի մենյուից ընտրեք “File\New\Query with Current Connection” կամ ստեղնաշարի վրա սեղմեք “Ctrl + N” (նկ. 1): Բացված պատուհանում կատարեք հետևյալ հարցումը`
ALTER DATABASE <mirror_database> SET PARTNER FORCE_SERVICE_ALLOW_DATA_LOSS
որտեղ mirror_database փոփոխականը Mirror database-ի անվանումն է: Մի քանի րոպեից Mirror database-ը կգա աշխատանքային վիճակի:

Նկար 1.
2. Բոլոր համակարգիչների վրա Config.as ֆայլում Principal server-ի անվան փոխարեն լրացրեք Mirror server-ի անվանումը:
3. Syscon.exe ծրագրով կատարել ծրագրի տարբերակի թարմացում, օգտագործողների համաձայնեցում և համակարգային նշանաբանի փոփոխում:
Ուշադրություն`խորհուրդ չի տրվում փոփոխել Mirror server-ի անվանումը Principal server-ի անունով 2 կետից խուսափելու համար:
|