Համակարգային սպասարկում
ՀԾ-Հաշվապահություն և ՀԾ-Բանկ համակարգերի գրանցման մեխանիզմի ինտեգրացումը Windows-ի հետ
KBA-01168-TQ99YD
Խնդրի նկարագրություն

Նախնական պայմաններ

Օգտագործողները պետք է լինեն Domain միջավայրում:

Խնդրի լուծման քայլեր

Եթե ՀԾ համակարգը նոր է ներդրվել և օգտագործող չի ստեղծվել 

1. Domain միջավայրում ավելացնել խումբ և այդ խմբում ընդգրկել ծրագրի օգտագործողներին:

2. Բացել SQL Server Management Studio ծրագիրը և միանալ համապատասխան սերվերին:

4. Բացել Security ճյուղը, Logins դաշտի վրա սեղմել մկնիկի աջ կոճակը և ընտրել New login տողը:

 

5.Սեղմել Search կոճակը: 

6. Սեղմել Object types

 

        և նշել Groups դաշտը:

7. Սեղմել Locations դաշտը:

և ընտրել  Domain-ը:

8. Լրացրել 1-ին կետում ավելացրած խմբի անունը  և սեղմել OK

9. Logins ճյուղում ջնջել բոլոր այն օգտագործողներին, որոնք ընդգրկված են ավելացրած խմբում: Ապա Logins ճյուղից գտնել ավելացրած խումբը, նրա վրա սեղմել աջ կոճակն ու ընտրել Properties:

10. Սեղմել User Mapping դաշտը, նշել բազայի անունը, ապա նշել db_denydatareader և db_denydatawriter տողերը և սեղմել OK

 11. Բացել ՀԾ-Հաշվապահություն ծրագիրը սեղմել մկնիկի աջ կոճակը և ընտրել  “Ադմինիստրատորի ԱՇՏ” տողը

12. Բացել “Օգտագործողի ուղղորդիչ” ճյուղը և սեղնել “Համակարգային պարամետրեր”: Բացված պատուհանում “Շաբլոն” դաշտում մուտքագրել WINGROUP և սեղմել “Կատարել”:

 

13.“Պարամետր” սյունում գտնել  WINGROUP պարամետրը, մկնիկի երկու սեղմումով բացել այն և նոր բացված պատուհանի “Արժեք” դաշտում գրել  AD-ում բացված խմբի անունը հետևյալ տեսքով  LDAP://CN=GroupName,CN=Users,DC=DomainName,DC=am : Սեղմել “Կատարել”: 

14. Բոլոր համակարգիչների ՀԾ-Հաշվապահություն ծրագրի Config.as ֆայլում  LANGUAGE –ի տողից հետո ավելացնել “AUTHENTICATION=Windows; 

15. Աշխատացրեք Syscon.exe-ն, որը գտնվում է ծրագրի կատալոգում C:\Program Files\Armenian Software\AS Accounting 4.0

16. Մուտք գործել ներմուծելով sa-ի գաղտնաբառը: Ընտրել “Համաձայնեցնել օգտագործողներին” տողը, նշել բոլոր օգտագործողներին և սեղմել “Համաձայնեցնել” կոճակը :

 

Եթե ՀԾ համակարգում կան օգտագործողներ

1.  Կատարել առաջին մասի 1-10 կետերը

2.  SQL Server Management Studio օգնությամբ ՀԾ համակարգի տվյալների բազայի վրա բացել New Query և մուտքագրել հետևյալ հարցումը

UPDATE dbo.USERS SET NAME = 'NEW_DOMAIN_USER'
WHERE NAME = 'OLD_ARMSOFT_USER'

Կարմիրով նշված պարամետրերը լրացնել համապատասխան օգտագործողներով և սեղմել F5

 

 

 

3. Կատարել առաջին մասի 11-16 կետերը

4. Ցանկության դեպքում կարող եք բացել SQL Server Management Studio-ի Security -> Logins ճյուղը և ջնջել ՀԾ համակարգի

հին օգտագործողներին

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր