Նոր հնարավորություններ
Նյութական արժեքների և Արագամաշ առարկաների հաշվառում
-
Ստացված հաշիվներից գործընկեր ստեղծելիս e-Invoicing համակարգից լրացնել նաև հաշվարկային հաշիվը:
-
Ստացված հաշիվների հիման վրա Պահեստի մուտքի օրդեր կամ Ստացված ծառայություն փաստաթուղթ ստեղծելիս ԱԱՀ տեսակ դաշտի արժեքը վերագրվում է ավտոմատ:
Աշխատավարձ և վճարումներ
-
Ավելացվել է աշխատավարձի վճարացուցակը Էյչ-էս-Բի-Սի ինտերնետ բանկ ներմուծելու հնարավորություն: Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթն արտահանվում է SWIFT (Հասարակություն Համաշխարհային միջբանկային ֆինանսական Ընկերության) MT103 ֆորմատով: Արտահանելիս ստուգվում է վճարողի հաշվարկային հաշվի բանկը, այն պետք է համապատասխանի Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կոդին:
Հիմնական միջոցներ
-
Ավելացել է Մաշվածության ամփոփ հաշվարկի հաշվետվություն:
-
ՀՄ տեղեկանք ըստ գործողությունների հաշվետվությունում ավելացվել է Մուտքի ամսաթիվ սյուն:
-
ՀՄ տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվությունում ավելացվել է ՀՄ խումբ սյուն: |