Խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ նյութական արժեքների (ՆԱ) հաշվառումը իրականցվում է ԱՄԱԵ (FIFO) եղանակով, որի արդյունքում որոշ դեպքերում (երբ ծրագրում տվյալները չեն մուտքագրվում ժամանակային ճիշտ հերթականությամբ) ավելի շուտ մուտքագրված նյութական արժեքը ավելի ուշ է ծախսվում, քան ավելի ուշ մուտքագրվածը:
Օրինակ.
Դիցուք երկու անգամ գրիչ է մուտքագրել պահեստ, առաջինը` 15.01.2011թ., երկրորդը` 05.02.2011թ.: Առաջին անգամ մուտքագրվել է 10 հատ, երկրորդ անգամ` 8 հատ: Ծախսերը ինչ-որ պատճառով կատարվել են ժամանակային սխալ հերթականությամբ, և առաջին պահեստի ծախսի օրդերը ստեղծվել է 25.03.2011թ., որի միջոցով ծախսագրվել է 12 հատ գրիչ: Սակայն երբ անհրաժեշտ է ծախսագրել ևս 5 գրիչ 03.02.2011թ.ին, ապա համակարգը հաղորդագրություն է բերում առ այն, որ առկայության մեջ կարմրում է 5 քանակով, թեկուզև 03.02.2011թ-ի դրությամբ առկայության մասին հաշվետվությունում երևում է մնացորդ 10 հատ գրիչ, իսկ ընթացիկ առկայության մասին հաշվետվությունում երևում է մնացորդ 6 հատ գրիչ: Իրականում կարմրում է խմբաքանակը. քանի որ նյութական արժեքների հաշվառումը կատարվում է ԱՄԱԵ եղանակով, ապա 25.03.2011թ. պահեստի ծախսի օրդերը ստեղծելիս ծախսագրվել է 10 հատ գրիչ 15.01.2011թ. մուտքագրված խմբաքանակից և 2 հատ գրիչ 05.02.2011թ. խմբաքանակից, ինչի արդյունքում 03.02.2011թ. հնարավոր չի գրիչ ծախսագրել:
Վերոնշյալ սխալը կարելի է ուղղել երկու ճանապարհով`
1. Պետք է համակարգից հեռացնել 25.03.2011թ. ստեղծված պահեստի ծախսի օրդերը, ստեղծել 03.02.2011թ. պահեստի ծախսի օրդերը, այնուհետև վերականգնել 25.03.2011թ. փաստաթուղթը:
2. Պետք է 25.03.2011թ. պահեստի ծախսի օրդերի վրայից մկնիկի աջ ստեղնի տակ բացվող ցանկում ընտրել “Խմբագրել նյութական արժեքների ցուցակը” հրամանը և 'Քանակ' դաշտից բացվող ելքի սպեցիֆիկացիայի պատուհանում 'Քանակ' սյունը ըստ խմբաքանակների ճիշտ լրացնել` օրինակ, 15.01.2011թ. տողում նշելով 4 հատ, իսկ 05.02.2011թ. տողում`8 հատ: |