ՀԾ-Վաճառքների Կառավարում
Նոր տարբերակ` ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 (6.0.04.0): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը
KBA-01559-D1N7S3
Բովանդակություն

ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 6.0.04.0 տարբերակի գրասենյակային մասի փոփոխությունները



Գրասենյակային մաս


  •  Մեքենայից վաճառքի (վանսելինգի) դեպքում այժմ հնարավոր է Ապրանքների տրամադրում առաքիչին և Վաճառք փաստաթղթերն      արտահանել Վրաստանի հարկային ծրագիր (RS) որպես բեռնագիր և ենթաբեռնագիր
  •  Ավելացել է Գնորդների շրջանառություն հաշվետվություն



Շարժական մաս


  • Այժմ շարժական մասում կատարվում է պարտքի ավտոմատ մարում վերադարձի և կանխավճարի գումարի չափով
  • Ավելացել է ծրագրի Ցուցադրական տարբերակը
  • Ֆիլտրման պատուհաններում այժմ հնարավոր է ընտրել Ապրանքի խմբի ցանկացած մակարդակ

       



ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 6.0.04.0 տարբերակի գրասենյակային մասի փոփոխությունները




Տեղեկատուների ձևավորում



           1. Գնորդներ թղթապանակում ավելացել է Գտնվելու վայրի անվանում սյուն

             2. Ավելացել է Գնորդի վաճառքի գոտիներ տեղեկատու

             3. Ավելացել է Ապրանքներ տեղեկատուի Նվեր է նշիչի խմբային խմբագրման հնարավորություն

           4. Ապրանքներ տեղեկատուից b2b.armsoft.am   չհրապարակված, սակայն  b2b.armsoft.am ապրանքների ցուցակում եղած   ապրանքները հնարավոր է կապակցել Ապրանքներ տեղեկատուի ցուցակի հետ՝  b2b.armsoft.am ապրանքների հետ համեմատելիս Ներմուծել b2b.armsoft.am –ից հրամանի միջոցով




Ապրանքների հաշվառում



      1. Ավելացել են Ապրանքների մուտք և Ապրանքների ելք փաստաթղթերի տպվող տեսքեր



  Վաճառքներ


1.     Վաճառքի պատվեր փաստաթղթից Ապրանքների տրամադրում առաքիչին ստեղծելիս հայտնվող երկխոսության պատուհանում Ավելացնել հետևյալ տրամադրումներին հրամանով այժմ  հնարավոր է ընտրել այն Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթը, որում ցանկանում ենք ավելացնել տվյալ Վաճառքի պատվերը

2.
Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել

Վաճառքի պատվեր փաստաթղթի Առաքման ամսաթիվ  և Փաստաթղթի խումբ դաշտերը

Վաճառք և Վճարում փաստաթղթերի Փաստաթղթի խումբ դաշտը

3. Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Վճարում, Մարում և Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթերում օգտագործողի կողմից ընդլայնված դաշտերը այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել

4. Մեքենայից վաճառքի (վանսելինգի) դեպքում այժմ հնարավոր է Ապրանքների տրամադրում առաքիչին և Վաճառք փաստաթղթերն արտահանել Վրաստանի հարկային ծրագիր (RS) որպես բեռնագիր և ենթաբեռնագիր: Ծրագրային ներքին պարամետրի խմբագրման արդյունքում՝

  • Առևտրային գործակալ տեղեկատուում ավելանում են Անձնագիր դաշտն ու Օտարերկրացի ստուգավանդակը: Անձնագիր դաշտի արժեքները ստուգվում են RS-ում գրանցված վարորդների անձնագրերի տվյալների հետ: Օտարերկրացի ստուգավանդակի նշված լինելու դեպքում անձնագրերի տվյալների ստուգում չի կատարվում:
  • Գնորդներ տեղեկատուում ավելանում է Օտարերկրացի ստուգավանդակը, որը նշված լինելու դեպքում գնորդների ՀՎՀՀ-ի տվյալների ստուգում չի կատարվում
  • Ապրանքների տրամադրում առաքիչին և Վաճառք փաստաթղթերի արագ հասանելության վահանակում ավելանում են Ակտիվացնել բեռնագիրը, Ճշգրտել բեռնագիրը և Ավարտել բեռնագիրը հրամանները,
  • Վաճառքներ թղթապանակում մկնիկի աջ ստեղնով բացվող ցուցակում ավելանում է Արտահանում RS.GE հրամանը,
  • Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Լրացուցիչ էջում, իսկ Վաճառք փաստաթղթի Ընդհանուր էջում ավելանում են Բեռնագրի N, Բեռնագրի ID դաշտերը, որոնք ավտոմատ լրացվում են փաստաթղթերը RS.GE արտահանելիս:

7. Դրույթներում ՀԴՄ կարգավորումները կատարված լինելու դեպքում  Վաճառքներ թղթապանակից մկնիկի աջ ստեղնով բացվող ցուցակում ավելացել է Տպել ՀԴՄ կտրոն հրամանը

6. Վաճառքներ թղթապանակից նշված տողերով Մարում փաստաթուղթ ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանը բարելավվել է

7. Ավելացել էՎաճառքի վերադարձ փաստաթղթի տպվող տեսք

8. Վճարումներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գնորդի խումբ բազմանշումային ֆիլտր, իսկ Վճարումներ թղթապանակում և Վաճառքների մնացորդներ, Գնորդի մնացորդներ հաշվետվություններում ավելացել են Գնորդի խումբ և Գնորդի խմբի անվանում սյուները

9. Ավելացել է Ապրանքների գույքագրում փաստաթղթի տպվող տեսք

10. Գնորդի և Առևտրային գործակալի քաղվածքներում ավելացել է փաստաթղթերի խմբագրման և պատճենման հնարավորություն

11. Ավելացել է Գնորդների շրջանառություն հաշվետվություն

     12. Գնորդի գործողություններ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի բոլոր դաշտերը դարձել են հիշվող


Համակարգային


1. Փաստաթղթերը նշված տողերով word տեսքով տպվում են ժապավենի Գլխավոր ներդիրի Փաստաթղթեր խմբի Դիտել տպելու ձևը հրամանով: Հայտնվող երկխոսության պատուհանում հնարավոր է ընտրել Տպել Նշված տողերը կամ Ընթացիկ տողը, Տպելու ձևանմուշը և Սկսել նոր էջից նշիչով հաջորդ փաստաթուղթը տպել նոր էջում

2. Ուղղորդիչի Պատմություն բաժնի Փաստաթղթեր ներդիրում երևում է փաստաթղթերի խմբագրման պատմությունը

3. Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել է պարամետր, որով հնարավոր է փոփոխել ԱԱՀ տոկոսադրույքը

4. Դրույթների Շարժական սարքեր բաժնում ավելացել են հետևյալ պարամետրերը՝

  • Կատարել պարտքերի ավտոմատ մարում, որի Այո արժեքի դեպքում շարժական մասում կատարվում է պարտքի ավտոմատ մարում կանխավճարի/վերադարձի գումարի չափով
  • Պարտքի մարման եղանակ՝ FIFO – Ըստ ամսաթվի՝ աճման կարգով և LIFO - Ըստ ամսաթվի՝ նվազման կարգով արժեքներով:

5. Ավելացել է Պահուստային պատճենները նշված տողերով հեռացնելու հնարավորություն

6. Վաճառքի պատվեր ներմուծման excel ֆայլում ավելացել է Կարգավորումներ էջ՝ Կատարել գների հաշվարկ, Կատարել տարաների հաշվարկ, Կատարել նվերների հաշվարկ ստուգավանդակներով (մանրամասն նկարագրությունը տե°ս համապատասխան ներմուծման ֆայլի Օգնություն էջում)

7. Այժմ հնարավոր է օգտագործողի կողմից ընդլայնված դաշտերի արժեքները ներմուծել excel ֆայլի միջոցով

8. Փաստաթղթերում Ապրանքների, Գնորդների, Առևտրային գործակալների, Վաճառքների ընտրման ցուցակները, Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերը և Վաճառքների համեմատական հաշվետվությունը դարձել են ընդլայնվող

9. Թղթապանակների և հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է լրացուցիչ պարամետրեր նկարագրելու հնարավորություն

10. Այժմ հնարավոր է Ապրանքների մնացորդներ հաշվետվության հիման վրա նկարագրել օգտագործողի հաշվետվություն

11. Արագացել է Առաքման հանձնարարականի տպումը և Պատվերների/Վաճառքների ըստ արտաքին կոդերի արտահանումը

Փաստաթղթերի ընդլայնումներում ընդլայնվող դաշտերի ընտրման ցուցակում հնարավոր է օգտագործել Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթերի ցուցակը

12. Ընդլայնումներում ավելացել է մեկ այլ տվյալների աղբյուրի տվյալները բեռնելու և կիրառելու հնարավորություն

13. Այժմ excel-ում հնարավոր է կիրառել հետևյալ ծրագրային բանաձևերը՝

  • PaymentsToCustomerSum, որը վերադարձնում է Գնորդներին կատարված վճարումների գումարը
  • ProductQntRemInStorage, որը վերադարձնում է Ապրանքների քանակային առկայությունը
  • AgentsMoneyAcceptancesSum, որը վերադարձնում է Առևտրային գործակալների կողմից կատարված վճարումների գումարը

14. Օգտագործողի կողմից հաշվետվության ձևեր և դիտելու ձևեր նկարագրելիս այժմ հնարավոր է կիրառել հետևյալ համակարգային բանաձևերը`

  • LoadCarDocument, որը վերադարձնում է Ավտոմեքենաներ տեղեկատուն
  • CurrentDate, որը վերադարձնում է ընթացիկ ամսաթիվը
  • DateAdd, որը վերադարձնում է ամսաթվի և թվի գումարը
  • DateDiff, որը վերադարձնում է ամսաթվերի տարբերությունը

15. Ադմինիստրատորի գործիքներից հնարավոր է կատարել Տվյալների ամբողջականության ստուգում, որի միջոցով ստուգվում են Տարա և Նվեր համարվող ապրանքների համապատասխան նշիչների խմբագրման հետևանքով առաջացող հակասությունները

16. Այժմ հնարավոր է այլ համակարգերից սերվիսի միջոցով՝

  • խմբագրել Գնորդներ տեղեկատուն,
  • խմբագրել Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի Արտահանված է ըստ արտաքին կոդերի հայտանիշը,
  • ստեղծել և բեռնել Վաճառք, Վաճառքի վերադարձ ևՎճարում  փաստաթղթերը:



ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 6.0.04.0 տարբերակի  շարժական մասի փոփոխությունները



Երթուղիներ



      1. Երթուղում չփակված այցելության մասին հաղորդագրությունում ավելացել է Ավարտել կոճակ




Պատվերներ, Վճարումներ, Վաճառքներ, Վերադարձեր, Գույքագրումներ

  


           1. Գրասենյակային մասի Կատարել պարտքերի ավտոմատ մարում և Պարտքի մարման եղանակ պարամետրերի արժեքից կախված կատարվում է պարտքի ավտոմատ մարում կանխավճարի/վերադարձի գումարի չափով: Վճարում կատարելիս պարտքը առաջարկում է (վաճառք - վերադարձ - կանխավճար) գումարը: Եթե վերադարձի և կանխավճարի գումարը գերազանցում է պարտքը, վերադարձի և կանխավճարի մնացորդը ցուցադրվում է առանձին տողով Պարտքեր հաշվետվությունում:




     Շարժական մասում Մարում փաստաթուղթ չի ստեղծվում, այլ տվյալները ուղարկելիս Մարում փաստաթուղթը ստեղծվում է գրասենյակային մասում:



Տեղեկատուներ


      1.   Գնորդի զեղչեր տեղեկատուում ավելացել է փնտրելու հնարավորություն



Համակարգային


           1. Ֆիլտրման պատուհաններում այժմ հնարավոր է ընտրել Ապրանքի խմբի ցանկացած մակարդակ

      2. Ավելացել է ծրագրի Ցուցադրական տարբերակը







Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր