ՀԾ-Վաճառքների Կառավարում
Նոր տարբերակ` ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 (6.0.02.0): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը
KBA-01553-J7C5F5
Բովանդակություն

ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 6.0.02.0 տարբերակի գրասենյակային մասի փոփոխությունները


Տեղեկատուների ձևավորում


1. Ծրագրում հնարավոր է  իրականացնել Բաժիններով հաշվառում: Այդ նպատակով ավելացել են՝

  • Դրույթների Ընդհանուր խմբում Բաժինների հաշվառում իրականացվում է  պարամետր

  • Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգում Բաժիններ տեղեկատու

  • Առևտրային գործակալ տեղեկատուում ավելացել է Բաժիններ ներդիր

  • Գնորդներ տեղեկատուում Պարտքի սահմանաչափերը հնարավոր է սահմանել ըստ Բաժինների

  • Փաստաթղթերում ավելացել է Բաժին դաշտ: Համապատասխան թղթապանակները և հաշվետվությունները հնարավոր է ֆիլտրել ըստ Բաժնի:

2. Առևտրային գործակալներ տեղեկատուում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

  • ավելացել է Օգտագործող դաշտը, որի ընտրման ցուցակում երևում են միայն տվյալների պահոցի Շարժական սարքեր ենթահամակարգին հասանելիություն ունեցող օգտագործողները: Շարժական մասի հետ կապը իրականացվում է  Օգտագործող դաշտի միջոցով

  • ավելացել է Առաքիչ դաշտ

  • Սարքի նույնականացման համար դաշտը այժմ գտնվում է Առևտրային գործակալներ տեղեկատուում

  • Հիմնական վաճառքի գոտին այժմ նշվում է Վաճառքի գոտիներ ներդիրում՝ Հիմնական նշիչով

  • ավելացել են Ապրանքների հասանելիություն և Նախընտրելի ապրանքներ ներդիրները




3. Առևտրային գործակալին Ապրանքների հասանելիություն  հնարավոր է տալ նաև Ապրանքի խմբի կուտակիչի համար

4. Համակարգում այլևս չկա Առևտրի կետեր տեղեկատու: Գնորդներ տեղեկատուում ավելացել են՝

  • Աշխարհագրական կոորդինատներ բաժինը և հնարավոր է դիտել Գնորդի աշխարհագրական դիրքը Քարտեզ կոճակի միջոցով
  • Գտնվելու վայր և Արտաքին կոդ դաշտերը, Տարաները տրվում են ի պահ և ԱԱՀ-ից ազատված նշիչները, Սխեմա դաշտը
  • Վաճառքի գոտիներ և b2b.armsoft.am ներդիրները
  • Պարտքի սահմանաչափ և Ժամկետանց պարտքի սահմանաչափ դաշտերը տեղափոխվել են Պարտքի սահմանաչափեր ներդիր:

         Ավելացել է Հաշվարկային հաշիվներ ներդիր, որտեղից հնարավոր է Գնորդի վրա նշել մեկից ավել Հաշվարկային հաշիվ:




5. Գնորդներ տեղեկատուն այժմ հնարավոր է ֆիլտրել նաև ըստ Վաճառքի գոտու: Գնորդների ֆիլտրման պատուհանի Խումբ դաշտը դարձել է բազմանշումային:

6. Գնորդներ տեղեկատուում Իրավաբանական հասցե և Գործունեության հասցե դաշտերը դարձել են 250 նիշ

7. Ավելացել է Գնորդների կոնտակտներ թղթապանակ, որտեղ երևում են Գնորդների Կոնտակտներ աղյուսակի տվյալները

8. Գնորդների խումբ տեղեկատուն դարձել է բազմամակարդակ: Փաստաթղթերում հնարավոր է ընտրել միայն վերջին մակարդակը, իսկ ֆիլտրման պատուհաններում՝ ցանկացած մակարդակ:

9. Ավելացել է Գնորդների փոփոխման հայտեր թղթապանակը, որտեղից հնարավոր է դիտել և մշակել շարժական մասից ստացվածԳնորդի Աշխարհագրական կոորդինատների և Կոնտակտների փոփոխությունները

10. Գնորդներ, Ապրանքներ տեղեկատուները ֆիլտրվում են ինչպես Անվանումով, այնպես էլ Լրիվ անվանումով

11. Առևտրային գործակալներ, Գնորդներ և Ապրանքներ տեղեկատուների Կոդ դաշտն այժմ հնարավոր է խմբագրել

12. Պատվիրող կազմակերպությունները b2b.armsoft.am-ում թղթապանակում կատարվել են հետևյալ փոփոխությունները`

  • Նախնական ֆիլտրման պատուհանի Համեմատման դաշտեր ներդիրից հնարավոր է ընտրել համեմատման ենթակա դաշտերը և որոշել անվանումների համեմատման ժամանակ չդիտարկվող արտահայտությունները
  • հնարավոր է Գտնվել է  վիճակով Պատվիրող կազմակերպությունները  նշված տողերով կապակցել Գնորդներին
  • Շեղվում է վիճակով Պատվիրող կազմակերպությունների համար Խմբագրել տվյալները հրամանով հայտնվող պատուհանում հնարավոր է անմիջապես համեմատել և ընդունել տվյալները b2b.armsoft.am-ից


13. Ապրանքներ տեղեկատուում ավելացել է նկար կցելու և շարժական մաս ուղարկելու հնարավորություն

14. Ապրանքներ տեղեկատուում Ապրանքի Անվանում  և Լրիվ անվանում դաշտերը դարձել են 250 նիշ

15. Ապրանքներ տեղեկատուում ավելացել են Վաճառվող է  և Նվեր է  նշիչները

16. Ավելացել է Արտադրող տեղեկատուն, որի արժեքները հնարավոր է կցել Ապրանք տեղեկատուի Լրացուցիչ ներդիրից: Ապրանքներ թղթապանակում ավելացել է Արտադրող սյուն:

17. Ապրանքներ, Գնորդներ, Առևտրային գործակալներ տեղեկատուները հնարավոր է հեռացնել նաև նշված տողերով

18. Հաճախ օգտագործվող արտահայտություններ տեղեկատուն վերանվանվել է Ստանդարտ մեկնաբանություններ



Երթուղիներ


1. Շարժական մասից Տվյալների ստացման ժամանակ, եթե չկա ստեղծվածՆախատեսվող երթուղի, ապա այն ավտոմատ ստեղծվում է  Երթուղու ձևանմուշների հիման վրա

 


Գնագոյացում


1. Գնագոյացում ենթահամակարգը վերանվանվել է Գնային քաղաքականություն

2. Այլևս չկա նախկին Ապրանքների զեղչեր փաստաթուղթը, որի փոխարեն Գնորդների զեղչեր փաստաթղթում հնարավոր է սահմանել զեղչ բոլոր գնորդների համար

3. Այժմ հնարավոր է Գների փոփոխում մատյանն ընդլայնել

4. Գների փոփոխում մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ բոլոր վաճառվող ապրանքները նշիչը, որը դնելու դեպքում Գնացուցակի տեսակ դաշտը դառնում է պարտադիր

5. Ավելացել են Գների փոփոխման պատմություն, Գնորդների գների փոփոխման պատմություն, Գնորդների զեղչերի փոփոխման պատմություն հաշվետվությունները, որտեղ կարելի է տեսնել համապատասխան փաստաթղթերի փոփոխությունները ըստ ժամանակագրության



Ապրանքների հաշվառում


1. Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

  • Ավելացել է Առաքումներ ներդիրը, որտեղ ապրանքների պատվիրված քանակները երևում են ըստ պատվերների: Առաքումներ ներդիրում հնարավոր է ըստ պատվերների խմբագրել ապրանքների առաքման ենթակա քանակները:
  • Տրամադրվող ապրանքներ ներդիրում երևում է ապրանքների առաքման ենթակա ընդհանուր քանակը: Այստեղից հնարավոր է նաև խմբագրել ապրանքների վերջնական տրամադրվող քանակը:
  • Տրամադրվող ապրանքներ ներդիրի Վերաբեռնել կոճակի միջոցով ավտոմատ ժառանգվում են Առաքումներ ներդիրում կատարված փոփոխությունները:

2. Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթն այժմ տպվում է թղթապանակից մկնիկի աջ ստեղնի տակ գտնվող Տպել առաքման հանձնարարական հրամանի միջոցով

3. Առաքման հանձնարարական շախմատաձև տպվող տեսքում ավելացել է Գնորդները որպես սյուն տպելու հնարավորություն

4. Այժմ հնարավոր է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթն արտահանելիս Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների նշանակման վայրը (հասցեն) դաշտում միշտ լրացվում է ավտոմեքենայի Նկարագրություն հարկային ծրագրում դաշտի արժեքը

5. Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթուղթը հնարավոր է արտահանել հարկային ծրագիր որպես  Արտադրանքների, ապրանքների տեղափոխման բեռնագիր

6. Ավելացել է Ապրանքների առկայության ներմուծում գործողությունը

7. Ըստ առաքիչի ապրանքների մնացորդներ հաշվետվությունից հնարավոր է ստեղծել Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերը



      Վաճառքներ


1. Վաճառքի պատվերներ թղթապանակից ավելացել է Հեռացնել ապրանքների տրամադրումներ առաքիչից հրամանը

2. Ավելացել են Վաճառքի պատվեր ևՎաճառք փաստաթղթերի word տպվող տեսքեր

3. Վաճառքի պատվերի հիման վրա Վաճառք ստեղծելիս հայտնվող երկխոսության պատուհանում ավելացել է Քանակները լրացնել առաքումներից նշիչը, որը դնելիս Վաճառք փաստաթղթում ժառանգվում են Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Առաքումներ ներդիրի Քանակ սյան արժեքները

4. Եթե Վաճառքի պատվերի հիման վրա արդեն ստեղծվել է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթ, ապա հնարավոր է այն կրկին ստեղծել դեռ չտրամադրված ապրանքների համար

5. Վաճառքի պատվեր կամ Վաճառք փաստաթղթերը ըստ արտաքին կոդերի արտահանելիս Sales էջի Պայմանագիր սյան մեջ լրացվում է Գնորդի Պայմանագրի համար դաշտի արժեքը

6. Վաճառքի պատվեր կամ Վաճառք փաստաթղթերը ըստ արտաքին կոդերի արտահանելիս Import to AS-Trade 6 էջում ավելացել է Պայմանագիր դաշտը, որի արժեքը լռությամբ 001 է: Եթե Sales էջի Պայմանագիր սյունը դատարկ է, ապա ՀԾ-Առևտուր 6 ներմուծելիս Պայմանագրի համարը լրացվում է Import to AS-Trade 6 էջից:

7. Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Լրացուցիչ ներդիրում ավելացել է Կոնտակտ դաշտը

8. Վաճառքներ թղթապանակում Կատարել վճարում և Կատարել մարում հրամանները աշխատում են նաև նշված տողերի համար: Նշված տողերով Վճարում ստեղծելիս ևս ժառանգվում է Առևտրային գործակալ դաշտի արժեքը, եթե այն նույնն է բոլոր Վաճառքներում:

9. Վաճառքներ թղթապանակից ավելացել է Ստեղծել վաճառքի վերադարձ  հրամանը

10. Վաճառքներ թղթապանակից ավելացել է Ուղարկել էլ. փոստով հրամանը, որի միջոցով հնարավոր է ուղարկել xml ֆայլ ՀԾ-Հաշվապահ 6 որպես Գնման Հ/Ա ներմուծելու համար

11. Ապրանքների գույքագրումներ փաստաթուղթը  այժմ գտնվում է Վաճառքներ ենթահամակարգի Ապրանքների շուկայական առաջխաղացում  բաժնում

12. Ավելացել է Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում գործողությունը

13. Ավելացել է Էլ. Փոստով ստացված պատվերների ներմուծում գործողությունը, որտեղից ներմուծվում են ՀԾ-Հաշվապահ 6 համակարգից ստեղծված և էլ. փոստով ուղարկված պատվերները

14. Ըստ Գնորդի՝ Մնացորդներ հաշվետվությունը այժմ հնարավոր է ֆիլտրել նաև ըստ Վաճառքի գոտու

15. Ըստ գնորդի՝ Մնացորդներ և Ըստ առևտրային գործակալի՝ Մնացորդներ հաշվետվություններից ավելացել է  Դիտել քաղվածքը հրամանը



Համակարգային


1. Համակարգում այլևս չկա Տվյալների ընդունում շարժական մասից  ենթահամակարգը: Շարժական մասից ուղարկված տվյալները միանգամից երևում  են համապատասխան փաստաթղթերի թղթապանակներում:

2. Շարժական մասից ստացված փաստաթղթերի համար որպես ստեղծման ամսաթիվ գրանցվում է շարժական մասում ստեղծմանամսաթիվը, ոչ թե ընդունման ամսաթիվը

3. Ավելացել է Ապրանքի բացասական մնացորդի ստուգման աստիճան պարամետրը՝ Չստուգել և Ստուգել խիստ արժեքներով

4. Շարժական սարքերի պարամետրերում ավելացել է Ապրանքների մնացորդները հասանելի են պարամետրը

5. Հեռացված փաստաթղթերի մատյանը հնարավոր է ֆիլտրել նաև փաստաթղթերի Հեռացման ժամանակահատվածով: Ստեղծման ժամանակահատված նշելը դարձել է ոչ պարտադիր:

6. Տվյալների պահոց փաստաթղթում ավելացել է Շարժական սարքեր ենթահամակարգին հասանելիություն տալու հնարավորություն: Շարժական մասից տվյալներ փոխանակելու հնարավորություն ունեն միայն այդ ենթահամակարգին հասանելիություն ունեցող օգտագործողները:

7. Ավելացել է Նվերների ակցիայի ներմուծման excel ֆայլ

8. Առևտրային գործակալներ, Գնորդներ և Ապրանքներ տեղեկատուները հնարավոր է խմբագրել excel ֆայլով

9. Համակարգը կապվել է b2b.armsoft.am-ի հետ: Կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

  • Դրույթներում ավելացել է b2b.armsoft.am բաժինը, որտեղից նշվում է Հարթակի մասնակիցը և b2b.armsoft.am-ից ստացվող ծանուցումների համար կիրառվող Օգտագործողն ու Գաղտնաբառը
  • Դրույթներում ավելացել է Ծանուցումներ բաժին, որտեղից կարգավորվում են b2b.armsoft.am-ից ստացվող փաստաթղթերի ծանուցումները
  • Ապրանքներ տեղեկատուից հնարավոր է նշված տողերով Հրապարակել ապրանքները b2b.armsoft.am-ում: Ապրանքներ տեղեկատուի b2b.armsoft.am ներդիրում ավելացել է Հրապարակվել է b2b.armsoft.am-ում  նշիչը: Արդեն հրապարակված ապրանքների տվյալները հնարավոր է համեմատել ծրագրի տվյալների հետ և ավտոմատ փոխանակել: Ապրանքները b2b.armsoft.am-ում հրամանի միջոցով կարելի է դիտել արդեն հրապարակված ապրանքների տվյալները:
  • b2b.armsoft.am-ից ստացված Պատվերները արտացոլվում են Վաճառքներ ենթահամակարգում: Ստացված Պատվերների հիման վրա հնարավոր է ստեղծել Վաճառքի պատվերներ և հաստատել կամ մերժել Պատվերները: Եթե Պատվերը ուղարկած Գնորդը դեռևս չկա Գնորդների տեղեկատուում, պատվերի հիման վրա հնարավոր է ստեղծել նոր Գնորդ:

10. Ընտրյալներում  հաշվետվություններն այժմ ավելացվում են ամբողջական անվանումներով




ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 6.0.02.0 տարբերակի  շարժական մասի փոփոխությունները



Երթուղիներ

 

1. Երթուղիներ բաժնում  այցելած Գնորդների համար այժմ երևում է այցի տևողությունը

2. Շարժական մասից երթուղում ավելացված գնորդները և երթուղու չփակված այցելությունների մասին տեղեկատվությունը Տվյալների ստացումից հետո պահպանվում է

 


Պատվերներ, Վճարումներ, Վաճառքներ, Վերադարձեր, Գույքագրումներ

 

1. Պատվեր, Վաճառք, Վճարում  և Վերադարձ փաստաթղթերում ավելացել է Կոնտակտ դաշտը

2. Փաստաթղթերում ավելացել է Բաժին դաշտը և ըստ Բաժնի ֆիլտրման հնարավորությունը

3. Փաստաթղթերը  դիտելիս Մեկնաբանություն դաշտն այժմ ամբողջությամբ է ցույց տրվում

4. Փաստաթղթերի Ապրանքների հավաքման պատուհանում  կատարվել են հետևյալ փոփոխությունները ՝

  • ավելացել է Զեղչված գին  սյունը Վաճառք ու Վերադարձ փաստաթղթերում
  • ավելացել են ապրանքների ցուցակի Փոքր քարտ և Քարտ  ցուցադրման տեսքերը



  • Ապրանքի Անվանում սյունն ընդլայնվել է Ցուցակ տեսքում
  • ավելացել է ապրանքների ցուցակը Դասավորելու հնարավորություն, նաև ըստ Նախընտրելի ապրանքների
  • Նախընտրելի ապրանքները հնարավոր է ընտրել    կոճակի միջոցով
  • Մեքենայում առկա ապրանքները հնարավոր է ընտրել    կոճակի միջոցով Վաճառք փաստաթղթում
  • երևում է նաև հավաքագրված ապրանքների քանակային հանրագումարը: Ընդ որում` քանակային և գումարային հանրագումարներում տարանջատվում է ֆիլտրված տվյալների հանրագումարը


  • արագագործությունը կարգավորվել է նաև Ապրանքների մեծ քանակության դեպքում


Տեղեկատուներ


1. Ապրանքներ տեղեկատուում այժմ երևում են նաև կցված նկարները



2. Ապրանքների մանրամասն դիտման պատուհանում ավելացել է Արտադրող դաշտը

3. Ապրանքներ  տեղեկատուն հնարավոր է այժմ ֆիլտրել նաև ըստ Վաճառվող է և Նվեր է նշիչների

4. Գնորդի էջում ևս ավելացել է Ապրանքներ տեղեկատու, որի Փոքր քարտ տեսքում երևում է նաև Ապրանքի զեղչված գինը



Տվյալներ


1. Ավելացել է Տվյալների ստացում (Նկարներ) ենթաբաժինը, որի միջոցով ներբեռնվում են Ապրանքների նկարները

2. Տվյալների բազա ենթաբաժնում ավելացած Նկարներ կոճակի երկար սեղմման միջոցով հնարավոր է ջնջել ծրագիր ներբեռնված բոլոր նկարները



Համակարգային


1. Փոխվել է ծրագրի դիզայնը

2. Ծրագրի ուղղորդիչում երևում են Առևտրային գործակալի և տվյալ կազմակերպության անվանումները

3. Ավելացել է արագ ընտրման վահանակ, որը հայտնվում է գնորդի մոտ Աշխատանքի սկիզբ  տալուց հետո: Արագ ընտրման վահանակի միջոցով հնարավոր է միանգամից ստեղծել Պատվեր, Վաճառք, Վճարում, Վերադարձ, Գույքագրում փաստաթղթեր


4. Կարգավորումների Կապ բաժնում ավելացել է սերվերի հետ կապի ստուգման   կոճակը

5. Կարգավորումների Կապ բաժնում Առևտրային գործակալի կոդի փոխարեն լրացվում է համապատասխան Օգտագործողի անվանումը

6. Կարգավորումների Կապ բաժնում այժմ հնարավոր է նշել Տվյալների բազայի անունը (ոչ պարտադիր)

7.Կարգավորումների Լոկալ պարամետրեր բաժնում ավելացել է Առաջիկա երթուղիների ստացման օրերի քանակ պարամետրը, որով սահմանվում է առաջիկա Նախատեսվող երթուղիների ստացման օրերի քանակը: Պարամետրի առավելագույն արժեքը 30 օր է:

8. Կարգավորումների Գրասենյակային պարամետրեր բաժնում ավելացել է Ապրանքների մնացորդները հասանելի են պարամետրը

9.Կարգավորումների Ծրագրի մասին բաժնում ավելացել է Բաց աղբյուրով արտոնագրեր ենթաբաժինը, որտեղ երևում են ծրագրում օգտագործված ծրագրային գրադարանների բաց արտոնագրերը




Լրացուցիչ մեկնաբանություն


© 2025 Հայկական Ծրագրեր