A.2 Աշխատավարձ
Ինչպե՞ս վերահաշվարկել 2013թ.-ի հունվար և փետրվար ամիսներին բաժին ընկնող արձակուրդայինի և եկամտային հարկի գումարները, եթե այն առաջացել է 2012թ.-ին և շարունակվում է 2013թ.-ին
KBA-01364-2YJJ6T
Բովանդակություն
 Համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական պարզաբանման 2012թ.-ին առաջացած և 2013թ.-ին շարունակվող արձակուրդի դեպքում 2013թ.-ի հունվար և փետրվար ամիսներին բաժին ընկնող արձակուրդային և եկամտային հարկի գումարները անհրաժեշտ է վերահաշվարկել:

   Վերահաշվարկը կատարելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1. «Աշխատանք աշխատակիցների հետ» թղթապանակում կոնտեքստային ցանկից ընտրել «Արձակուրդայինի հաշվարկ/վերահաշվարկ» հրամանը:

2. «Արձակուրդայինի հաշվարկ/վերահաշվարկ» դիալոգ պատուհանում հաշվարկի տեսակը նշել 2-«Արձակուրդայինիվերահաշվարկ»: «Միջինների ամսաթիվ» դաշտում մուտքագրել միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու ամսաթիվը:

3.Վերահաշվարկը կատարվում է երկու էջանոց պատուհանի միջոցով, որի էջերն են` «Ընդհանուր» և «Միջինաշխատավարձ»:
   «Ընդհանուր» էջում պատկերվում է 2013թ.-ի համապատասխան ամսվանը բաժին ընկնող արձակուրդայինի վերահաշվարկված գումարը` հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով որոշվող միջին ամսական աշխատավարձի չափը:

4.Հաշվարկը հաստատելուց աշխատակցի հաշվարկային տվյալներում գրանցվում է 944-«Ընթացիկամսվա արձ.վերահաշվարկ» կոդով հավելում, որի գումարը հավասար է 2012թ.-ին նախնական կարգով հաշվարկված և 2013թ.-ին վերահաշվարկված արձակուրդային գումարների տաբերությանը:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր