ՀԾ-Ձեռնարկություն
Ինչպես փոխել աշխատանքային ժամանակահատվածը ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում
KBA-01114-NRRL10
Question

Ինչպես փոխել աշխատանքային ժամանակահատվածը ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում

Answer

Աշխատանքային ժամանակահատվածը փոխում են այն դեպքերում, եթե ուզում են տարանջատել աշխատանքային ժամանակահատվածը, որը ազդում է գործողությունների կատարման վրա: Դա կարող է լինել ամիսը, եռամսյակը կամ տարին: Այդ ժամանակահատվածից դուրս համակարգը չի թույլատրում գործողություններ կատարել:

Աշխատանքային ժամանակահատվածը փոխելու համար “Ադմինիստրատորի ԱՇՏ” կամ “Գլխավոր հաշվապահի ԱՇՏ” աշխատատեղից պետք է “Աշխատասեղան”-> “Համակարգի պարամետրերի ուղղորդիչ” ճանապարհով կանչել  և խմբագրել OPERSTART  և OPEREND պարամետրերի արժեքները: Վերոնշալ պարամետրերը հեշտ կանչելու համար  “Պարամետրեր” թղթապանակի նախնական ֆիլտրացման պատուհանի “Շաբլոն” դաշտում կարելի է գրել կոնկրետ պարամետրի անվանումը.

                                                            

Աշխատանքային ժամանակահատվածի  սկզբի ամսաթիվը փոխելու համար պետք է բացվող “Պարամետրեր” թղթապանակում խմբագրել OPERSTART պարամետրի արժեքը, իսկ աշխատանքային ժամանակահատվածի վերջի ամսաթիվը փոխելու համար` OPEREND պարամետրի արժեքը.

                                                      

Եթե կան օգտագործողներ, որոնք ծրագրում աշխատում են յուրահատուկ ժամանակահատվածում, ապա նշված պարամետրերը պետք է կարգավորել ըստ օգտագործողների: Դրա համար պետք է համապատասխան պարամետրի վրայից մկնիկի աջ ստեղնի տակ բացվող ցանկից ընտրել “Ըստ օգտագործողի” հրամանը և բացվող ցանկում համապատասխան օգտագործողի համար պարամետրի արժեքը խմբագրել.

                                                     

Այդ դեպքում տվյալ օգտագործողը  “OPERSTART (OPEREND)` պարամետրի արժեքները ըստ օգտագործողների” թղթապանակում կերևա կարմիր տողով, որը նշանակում է, որ նրա աշխատանքային ժամանակահատվածը յուրահատուկ է: Տվյալ օգտագործողի համար թղթապանակի “Լռությամբ արժեք” սյունը դատարկ է լինում, որը նույնպես ցույց է տալիս, որ նրա աշխատանքային ժամանակահատվածը յուրահատուկ է:

Եթե որևէ օգտագործողի համար գոնե մեկ անգամ նշանակվել է յուրահատուկ աշխատանքային ժամանակահատված, ապա դրանից հետո պարամետրի ընդհանուր խմբագրումը այդ օգտագործողի վրա չի ազդի:

Եթե որևէ աշխատակցի աշխատանքային ժամանակահատվածը յուրահատուկից պետք է դառնա լռությամբ արժեքով, ապա տվյալ օգտագործողի համար OPERSTART (OPEREND) պարամետրը պետք է խմբագրել և դնել լռությամբ արժեքը: Այդ դեպքում տվյալ օգտագործողի համար կարմիր տողը վերանում է և “Լռությամբ արժեք” նշիչը դրվում է:

Additional Comments

© 2025 Հայկական Ծրագրեր