Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում ստեղծել պահեստային պատճեններ տվյալները պահպանելու համար: Պահեստային պատճեն կարելի է ստեղծել ցանկացած ժամանակ, նույնիսկ այն պահին, երբ ցանցում օգտագործողները աշխատում են: Եթե պահեստային պատճեն ստեղծելու պահին կատարվում են գործողություններ, այդ գործողությունները չեն ներառվում պահեստային պատճենի մեջ: Պահեստային պատճեն ստեղծելու ժամանակ ծրագրի աշխատանքը դանդաղում է թե գործողությունների կատարման առումով, թե հաշվետվություններ դիտելու: Դրա համար խորհուրդ է տրվում պահեստային պատճեն ստեղծել այն ժամանակ, երբ ծրագրում աշխատողներ չկան: Այդ պատճենի մեջ ընդգրկվում են ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում գտնվող բոլոր տվյալները:
Պահեստային պատճենները հնարավոր է ստեղծել երկու ճանապարհով`
§ ՀԾ-Հաշվապահություն 4.0 ծրագրից
§ Syscon. exe ծրագրով
1. ՀԾ-Հաշվապահություն 4.0 ծրագրում պահեստային պատճեն կարելի է ստեղծել “Գլխավոր հաշվապահի ԱՇՏ” կամ “Ադմինիստրատորի ԱՇՏ” աշխատատեղերի “Համակարգային աշխատանքներ” հանգույցի “Պահեստային պատճեններ” կետից: Վերոնշյալ ճանապարհն ընտրելիս բացում է հետևյալ պատուհանը.
Պահեստային պատճեն ստեղծելու համար պետք է սեղմել գործիքների վահանակում ակտիվացած “Ավելացնել” կոճակը: Նույնը կարելի է կատարել նաև մենյուի “Գործողություններ”-> “Ավելացնել” կանչով կամ Ctrl+A ստեղների համադրությամբ: Արդյունքում բացվում է հետևյալ պատուհանը, որտեղ լրացվում է պատճենի լռությամբ անվանումը, որը օգտագործողը կարող է փոփոխի.
Պատճենը հնարավոր է ստեղծել սեղմված կամ ոչ սեղմված վիճակում: Պատճենը սեղմելու համար պետք է բացվող երկխոսության պատուհանում նշել “Սեղմել պատճենը” ստուգավանդակը:
2. Syscon համակարգում պահեստային պատճեն ստեղծելու համար ՀԾ Հաշվապահություն 4.0 համակարգի գրադարանում (օրինակ` :\Prօgram Files\Armenian Software\AS_Accounting 4.0\) պետք է աշխատացնել Syscon.exe ծրագիրը և բացվող երկխոսության պատուհանում լրացնել sa-ի նշանաբանը: Արդյունքում բացվող պատուհանում պետք է ընտրել “Տվյալների պատճենում” կետը և պատուհանի աջ կողմում սեղմել “Պատճենել” կոճակը:
Արդյունքում բացվում է ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգից պահեստային պատճեն ստեղծելիս բացվող վերոբերյալ երկխոսության պատուհանը, որտեղ լրացված է լինում պատճենի լռությամբ անվանումը, որը օգտագործողը կարող է փոփոխի: Այս դեպքում նույնպես պահեստային պատճենը սեղմելու համար երկխոսության պատուհանում պետք է նշել “Սեղմել պատճենը” ստուգավանդակը: |