Նման խնդիր առաջանում է, երբ անհրաժեշտ է լինում վերատեղադրել օպերացիոն համակարգը (Windows) կամ տեղափոխել տվյալները մի համակարգչից մյուսը: Տվյալները պահելու համար անհրաժեշտ է պատճենել պահոցների, պահեստային պատճենների և փաստաթղթերի տպող ձևերի ֆայլերը: Պատճենուը կատարելու համար, անհրաժեշտ է պարզել ֆայլերի գտնվելու գրադարանները.
1. Տվյալների պահոցների գտնվելու գրադարանը պարզելու համար, պետք է մտնել ՀԾ-Հաշվետար 2012 համակարգ: Աշխատանք ցանկից բացել Ադմինիստրատորի գործիքներ -> Տվյալների պահոցներ պատուհանը: Տվյալների պահոցներ պատուհանի վերնագրում փակագծերում նշվում է անհրաժեշտ գրադարանի ճանապարհը (օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-BookKeeper 2012):
Տվյալների պահոցների գտնվելու գրադարանը պարզելու երկրորդ եղանակն է համակարգի աշխատանքային գրադարանում (սովորաբար այդ ճանապարհը հետևյալն է` C:\Program Files\Armenian Software\AS-BookKeeper 2012) գտնել Config.xml ֆայլը և բացել Notepad ծրագրով: Այդ ֆայլում գրված <DBPath> և </DBPath> ծառայողական հրամանների միջև նշված է տվյալների պահոցների գրադարանի ճանապարհը:
Պահոցների ճանապարհը պարզելուց հետո, նշված գրադարանի բոլոր .asd ֆորմատով ֆայլերը (օրինակ` master.asd, default.asd և այլն) անհրաժեշտ է տեղափոխել էլեկտրոնային հիշողության կրիչի վրա:
2. Հիշողության կրիչի վրա անհրաժեշտ է պահել նաև պահեստային պատճենները: ՀԾ-Հաշվետար 2012 համակարգում պահեստային պատճենների գտնվելու ճանապարհը կարելի է տեսնել Աշխատանք -> Ադմինիստրատորի գործիքներ -> Պահեստային պատճեններ պատուհանի վերնագրում: Config.xml ֆայլում ճանապարհը գրված է <BackupPath> և </BackupPath> ծառայողական հրամանների միջև:
3. Եթե օգտագործողի կողմից ձևափոխվել են փաստաթղթերի տպվող ձևերը, ապա անհրաժեշտ է պահել նաև բոլոր BKTemplates անվանումը ընդգրկող գրադարանները (օրինակ` BKTemplates, Default_BKTemplates և այլն): |