1. Կարգավորումներ և դրույթներ հանգույցի Սանդղակային օրենսդրական պարամետրեր թղթապանակում ավելացնել նոր եկամտային հարկի սանդղակ, որը կգործի 01/01/20թ-ից սկսած և կունենա հետևյալ արժեքը` 1-ից մինչև 9,999,999,999 23%:
2. Կարգավորումներ և դրույթներ հանգույցի Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր թղթապանակում անհրաժեշտ է ավելացնել`
2.1 945 Հիվանդաթերթիկի մինիմալ գումարը պարամետրի նոր արժեք, որը կգործի 01/01/20թ-ից սկսած` 88,311.69 դրամ արժեքով
2.2 45M Միջինների 2-րդ մինիմալ գումարը պարամետրի նոր արժեք, որը կգործի 01/01/20թ-ից սկսած` 91,275.17 դրամ արժեքով: