Համակարգում բոլոր գրանցվող, խմբագրվող կամ հեռացվող փաստաթղթերի Ամսաթիվ դաշտում լրացված արժեքը պետք է լինի ադմինիստրատորի կողմից սահմանված աշխատանքային ժամանակահատվածում:

Երբ հայտնվում է վերոնշյալ հաղորդագրությունն անհրաժեշտ է փոխել Դրույթների պատուհանի Ընդհանուր էջի Աշխատանքային ժամանակահատված դաշտերի արժեքները` նշելով անհրաժեշտ ժամանակահատվածը:

Ուշադրություն
|
Աշխատանքային ժամանակահատվածը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ: |
Երբ հաղորդագրության մեջ նշվում է օգտագործողի անունը, ապա անհրաժեշտ է փոխել տվյալ օգտագործողի համար սահմանված աշխատանքային ժամանակահատվածը:

Օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածը խմբագրելու համար պետք է Օգտագործողներ (Ադմինիստրատորի գործիքներ -> Օգտագործողներ) տեղեկատուում նշել օգտագործողի տողը և կոնտեքստային ցանկից կատարել Աշխատանքային ժամանակահատված հրամանը:


Կարևոր է իմանալ, որ եթե օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածը սահմանված չի, ապա կիրառվում է դրույթներում սահմանված աշխատանքային ժամանակահատվածը:

|