ՀԾ-Հաշվետար համակարգը թույլ է տալիս դուրսգրված հաշիվ-ապրանքագրերն արտահանել XML ֆորմատով և բեռնել Հարկային հաշիվներ (e-Invoicing) ծրագիր և այդպիսով խուսափել միևնույն փաստաթուղթը երկու անգամ ձեռքով մուտքագրելուց:
XML ֆայլի արտահանման և e-Invoicing ծրագիր բեռնման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Հաշվապահություն ենթահամակարգից բացել Դուրս գրված հարկային հաշիվների մատյանը:
2. Մատյանում նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Հարկային հաշիվների XML արտահանում հրամանը:
3. Արտահանել XML դիալոգ պատուհանում նշել Հարկային հաշվի տեսակը: Այս դաշտը կարելի է չնշել, քանի որ արտահանելիս այն լրացվում է ավտոմատ` գնացուցակի տողերի հիման վրա: Կարևոր է նշել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է արտահանելիս փոխել հարկային հաշվի տեսակը: Օրինակ, եթե ապրանքների վաճառքն իրականացվել է հաշիվ-ապրանքագրում ծառայություն նշելով, ապա արտահանելիս Հարկային հաշվի տեսակ դաշտը պետք է նշել 1- Ապրանքների մատակարման Հ/Հ:
4. Սեղմել Կատարել կոճակը: XML ֆայլ արտահանվում են միայն դրամային հաշիվ-ապրանքագրերը, որոնք ունեն ԱԱՀ-ի գումար: Առաջարկվող անունը պարունակում է կազմակերպության ՀՎՀՀ-ն, արտահանման ամսաթիվը, ժամը և րոպեն: Օրինակ`
5. Save կոճակը սեղմելուց հետո կհայտնվի հաղորդագրություն հարկային հաշիվների արտահանման վերաբերյալ, և արտահանված տողերի Դուրս գրման եղանակ դաշտերին կվերագրվի Էլետրոնային արժեքը:
6. Մտնել e-Invoicing ծրագիր: Հաշիվ ցանկից ընտրել Ներմուծել XML… հրամանը:
7. Պատուհանում նշել ՀԾ-Հաշվետար համակարգից արտահանված XML ֆայլը և սեղմել Open կոճակը:
Հաշիվները կներմուծվեն Սևագիր հարկային հաշիվներ մատյան:
|