01.07.2013թ ուժի մեջ է մտել նվազագույն աշխատավարձի օրենքի փոփոխությունը, ըստ որի` նվազագույն աշխատավարձի չափը 35,000 դրամից դարձել է 45,000 դրամ: Այդ չափի մեջ ներառված չէ եկամտային հարկը:
«ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի «Աշխատավարձ» ենթահամակարգի «Կարգավորումներ և դրույթներ» -ի «Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր»-ում ավելացնել նոր «945-Հիվանդաթերթիկի մինիմալ գումարը» -կոդը` «Ուժի մեջ է» ամսաթիվը նշելով 01/07/13, իսկ «Արժեքը»` 59524 դրամ (կամ 59523.81): |