Տարբերակ 6.0.15 (15.11.2013-29.11.2013) Նոր հնարավորություններ
· Հետևյալ փաստաթղթերում ավելացել է հնարավորություն ցուցակը խմբագրել դիալոգ պատուհանում.
§ Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ)
§ Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի ելքի օրդեր
§ ՆԱ տեղաշարժ, ՆԱ կոմպլեկտավորում
§ ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում, ԱԱ-ի շահագործման հանձնում
§ Շահագործվող ԱԱ-ների տեղաշարժ, Շահագործվող ԱԱ-ների լուծարում:
Փաստաթղթերի ժապավենում ավելացել է Ցուցակի ռեժիմ խումբը: Դիալոգ պատուհանում աշխատելու համար անհրաժեշտ է սեղմել Դիալոգ կոճակը:
Այս ռեժիմում գործիքների վահանակից կամ արագ հասանելիության ստեղներով տողի ավելացումը, պատճենումը և խմբագրումը կատարվում է դիալոգ պատուհանի օգնությամբ: Ռեժիմը կարելի անջատել սեղմելով Տող կոճակը:
· Աշխատանքի սկիզբ պատուհանում Տվյալների պահոցի ընտրման ցուցակի փոփոխություն, որը հնարավորություն է տալիս մեկնաբանությամբ գտնել անհրաժեշտ պահոցը.
· Ստացված հարկային հաշվի կոնտեքստային ցանկի Ստեղծված փաստաթղթեր հրամանով կարելի է տեսնել այդ փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթերը:
· Ավելացել են հետևյալ փաստաթղթերի Word արտահանման ձևանմուշներ.
§ Դրամարկղի մուտքի օրդեր,
§ Դրամարկղի ելքի օրդեր,
§ Վճարման հանձնարարագիր,
§ Վճարումներ:
· Excel-ում հաշվետվությունների ձևավորման համար ավելացել են հետևյալ ֆունկցիաները.
§ GetCompanyStateRegN() - Վերադարձնում է կազմակերպության պետական ռեգիստրի գրանցման համարը
§ GetCompanyStateRegDate() - Վերադարձնում է կազմակերպության պետական ռեգիստրի գրանցման ամսաթիվը
§ GetCompanyBussAddress() - Վերադարձնում է կազմակերպության գործունեության հասցեն
§ GetCompanyPhone() - Վերադարձնում է կազմակերպության հեռախոսահամարը
§ GetServiceNameByCode() - Վերադարձնում է ծառայության անվանումը լրացնելով ծառայության կոդը
§ GetServiceCodeByName() - Վերադարձնում է ծառայության կոդը լրացնելով ծառայության անվանումը:
· Ավելացել են Ձև 1- Ձև 5 Ֆինանսական հաշվետվությունները Excel-ի ֆորմատով: Անհրաժեշտ ֆայլերը գտնվում են հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Report:
· Ավելացել է հնարավորություն Վճարման հանձնարարագրերը արտահանել XML ՀԾ-ԻնտերնետԲանկի ֆորմատով:
· Աշխատակիցներ տեղեկատուում Աշխատավարձի ֆոնդի հաշիվը կարելի է նշել գործընկերոջ հաշվառում ունեցող հաշիվ:
· ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգից արտահանված հաշիվ-ապրանքագրերը ներմուծելիս կարելի է ներմուծել նաև Առաքողի գրացման գրքի տվյալները:
Լուծված խնդիրներ
· Տվյալներ ներդիրի Խմբավորել բաժնում Ենթագումարներ հրամանի ցուցադրման շտկում:
· Կարգավորումներ Օգտագործողի իրավասություններում:
· T-հաշվում պտուտակով (scroll) աշխատելիս էջերի ցուցադրման կարգավորում:
Հաշվապահություն
· Տպելու ձև չունեցող փաստաթղթերի համար Դիտել տպելու ձևը, արտահանել Excel և Տպել հրամանները արագ հասանելիության ստեղներով կանչելիս բերվող հաղորդագրության շտկում:
· Առհաշիվ գումարների ծախս հաշվետվության տպվող ձևում Ընդհանուր գումարը տառերով դաշտի ցուցադրման կարգավորում:
· Վճարման հանձնարարականի` Կլիենտ բանկ արտահանման կարգավորում:
· Նոր և սևագիր փաստաթղթերի տպվող ձևի շտկում, երբ դատարկ է ամսաթիվ կամ Փաստաթղթի N դաշտը:
· Փաստաթղթերի ցուցակում հաշվիչի օգտագործման կարգավորում:
· Փաստաթղթի Excel արտահանման շտկում:
· Դուրս գրված հարկային հաշիվների մատյանից սևագիր փաստաթղթի XML արտահանման կարգավորում:
· Կարգավորումներ տիպային գործողություններում կիրառվող բանաձևերում և հաշիվներում:
· XML ֆորմատից տիպային գործողությունների ներմուծման կարգավորում:
Պահեստ
· Պահեստի մուտքի օրդերի տպվող ձևում Ընդունեց տվյալի վերագրման կարգավորում:
· Փաստաթղթերում տողի պատճենման շտկում:
Հիմնական միջոցներ
· Բոլոր ՀՄ-ները մատյանում հիմնական միջոցի վիճակի ցուցադրման շտկում:
Աշխատավարձ
· Հաշվարկային տվյալներ հեռացնելիս ստուգումների կարգավորում:
· Հաշվարկային թերթիկում ցուցադրվող տվյալների կարգավորում:
· Տաբելներ տեղեկատուի պատճենման կարգավորում:
Տվյալների ամբողջականության ստուգում
· Ամբողջականության ստուգման ժամանակ կատարվում են լրացուցիչ ստուգումներ փաստաթղթերի Ընդհանուր գումար, Գումար ԱԱՀ դաշտերի արժեքների և համապատասխան հաշվարկված գումարների միջև: |