ՀԾ-Առևտուր
Նոր տարբերակ` ՀԾ-Առևտուր 6 (6.1.1): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը (13.11.2015-08.02.2015)
KBA-01534-RDH3GQ
Բովանդակություն
Նոր հնարավորություններ

ՀԾ-Առևտուր համակարգի և ՀԾ Պատվերների հարթակի համակցում

Համակցումը հնարավորություն է տալիս.

  • Ավտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները ՀՎՀՀ-ի կամ անվանման հիման վրա ՀԾ Պատվերների Հարթակից,
  • Համեմատել գործընկերոջ տվյալները ՀԾ Պատվերների Հարթակում գրանցված տվյալների հետ,
  • Ուղարկել սեփական կազմակերպության տվյալների փոփոխման հայտ ՀԾ Պատվերների Հարթակին,        
  • Ուղարկել գործընկերոջ տվյալների փոփոխման հայտ ՀԾ Պատվերների Հարթակին:

 
Բոնուսային համակարգ

Ավելացվել է կուտակային բոնուսային համակարգ կիրառելու հնարավորություն: Նախատեսված են կուտակման հետևյալ տարբերակները.

  • Ապրանքի համար նշված %-ի կամ միավորի կիրառում,
  • Սանդղակի կիրառում,
  • Գործընկերոջ քարտի կիրառում:

Կարգավորումները տրվում են Դրույթների Զեղչեր և Բոնուսներ հատվածում.

 Եթե դրույթներում նշված է Վաճառքի ժամանակ օգտագործել բոնուսային համակարգ դրոշակը, ապա համակարգը փակելուց և նորից բացելուց հետո.

  • Ուղղորդիչում և Գլխավոր էջում ավելանում են Բոնուսային հաշվետվությունները, Բոնուսների խմբային վերանայում փաստաթուղթը և Բոնուսային սանդղակ տեղեկատուն
  • Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի Այլ տվյալներ էջում ավելանում է Բոնուս % կամ միավոր,
  • Գործընկերոջ տեղեկատուի Պայմանագրի վրա ավելանում Բոնուսային քարտ դրոշակ տիպի դաշտ և Բոնուս % կամ միավոր,
  • Վաճառք (կտրոն) փաստաթղթում ավելանում են Բոնուսի մարում, Հաշվարկել բոնուսը կոճակներ:

 

E-Invoicing համակարգի հետ համակցում
 

  • Դուրսգրված հաշիվների Սերիա-համարների վերագրում կատարելիս հաշվի են առնվում նաև ֆիզիկական անձանց անձնագրի համարները:
  • Մշակվել է ծառայությունների հաշվարկային փաստաթղթերը XML ֆորմատով e-Invoicing արտահանման հնարավորություն:
  • Ավելացվել է Տեղաշարժի փաստաթղթերի XML արտահանման հնարավորություն ինքնարժեքով:
  • ՆԱ տեղաշարժ փաստաթղթում ավելացվել է Դուրս գրման եղանակը նշելու հնարավորություն:

 

Տեղեկատուներ

 

  • Ավելացվել է ապրանքի նույն չափման միավորի համար մեկից ավելի գծիկավոր կոդեր ունենալու հնարավորություն:

 

 

 

  • Ապրանքների գների ձևավորման դիալոգ պատուհանում ավելացվել է հնարավորություն Գնի կլորացման աստիճանը նշել 500 կամ 1000:

 

  • Ավելացվել է հնարավորություն Գործընկերոջ պայմանագրի համար տպել նույնականացման քարտեր: Վաճառքի ժամանակ սկաներով կարդալով քարտի կոդը կարելի է արագ լրացնել գնորդին:

 

 

  • GoodsServicesImport.xls ֆայլով ապրանքի լրացուցիչ չափման միավորներ ներմուծելիս ավելացվել է հնարավորություն չափման միավորը նշել ապրանքի տեղեկատուի ընդհանուր էջի Լրացուցիչ չափման միավոր դաշտում:
     

 

Փաստաթղթեր

  • Ապրանքային փաստաթղթերում ավելացվել է ցուցակի տողերը վերև-ներքև տեղափոխելու հնարավորություն:

  • Փաստաթղթերում գծիկավոր կոդ դաշտով ապրանք ընտրելուց այժմ լրացվում է անվանումը լրիվ անվանման փոխարեն: 
  • Փաստաթղթերում սկաներով ապրանքն ավելացնելուց հետո ակտիվանում է Քանակ դաշտը (հատկությունը չի վերաբերում Վաճառք կտրոն փաստաթղթին):
  • Վաճառք(Կտրոն) փաստաթղթում ավելացվել է Վաճառքի գին կոճակ: Մուտքագրել արժեք (F2) դաշտում կարելի է լրացնել ապրանքի գինը և, սեղմելով Վաճառքի գին կոճակը կամ Shift+F8 ստեղների համադրությունը, արժեքը կլրացվի ընթացիկ տողի Վաճառքի գին դաշտում:

  • Այժմ վաճառքի փաստաթղթերում կարելի է խմբագրել Զեղչված գինը դաշտը, եթե օգտագործողին թույլատրված չէ խմբագրել Վաճառքի գինը:
  • Այժմ Վաճառք(Կտրոն) փաստաթղթում վաճառքի գին լրացնելիս հաշվի է առնվում Գնի տեսակի կլորացման աստիճանը:
  • Այժմ Վաճառք(Կտրոն) փաստաթղթում դաշտերի վրայով enter- ով անցնելիս չխմբագրվող դաշտեր չի մտնում:
  • Ավելացվել է հնարավորություն Վաճառք կտրոնում ctrl+1 ստեղների համադրությամբ ակտիվացնել փաստաթղթի անվանացուցակը` արագ հասանելիության ստեղները (CTRL+N, CTRL+Y…) կիրառելու համար:
  • Ավելացվել է հնարավորություն ՀԴՄ կտրոն տպել նաև ապառիկ վաճառքի դեպքում:
     

 

  • Ավելացվել է հնարավորություն Վերադարձ մատակարարին փաստաթղթում ապրանքների ցուցակը լրացնել սկաների միջոցով:

 

 

  •  Վերադարձ գնորդից փաստաթղթի ապրանքների ցուցակում ավելացվել է Պահեստ դաշտ:
  • Այժմ Վերադարձ գնորդից փաստաթղթում Հիմք փաստաթուղթ ընտրված չլինելու դեպքում ցուցադրվում են Ինքնարժեք Առանց ԱԱՀ, Ներառյալ ԱԱՀ, USD-ով սյուներ:
  • Ավելացվել է հնարավորություն excel-ից խմբային ներմուծել Վերադարձ գնորդից տեսակի փաստաթղթեր: Ներմուծման ReturnFromCustomerGroupImport.xls ֆայլը  գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:
  • Ավելացվել է հնարավորություն excel-ից խմբային ներմուծել Ապրանքների գույքագրում տեսակի փաստաթղթեր: Ներմուծման MTStockTakingGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:

 

Հաշվետվություններ, Մատյաններ

  • Վաճառքի փաստաթղթեր և ՀԴՄ կտրոններ մատյաններում ավելացվել է հնարավորություն գտնել փաստաթուղթը սկաներով ապրանքային կտրոնի համարը կարդալով:
  • Գնացուցակի դիալոգ պատուհանում այժմ կարելի է ընտրել ապրանքների մի քանի խումբ:

 

  • Ապրանքների գործողությունների մատյանում այժմ ցուցադրվում են Գործընկերոջ կոդը և անվանումը:

Ընդհանուր

  • Ավելացվել է հնարավորություն հատով հաշվառվող ապրանքների համար նույնպես ապահովել էլեկտրոնային կշեռքի հետ աշխատանք:
  • Ավելացվել է հնարավորություն համակցել Shtih Slim (POS2) տեսակի էլեկտրոնային կշեռքները:
  • Տվյալների ֆիլտրման պատուհանում ավելացվել է արժեքները համեմատելու հնարավորություն:

 
 

Լուծված խնդիրներ

 

  • Կարգավորում Գների ձևավորում գործիքով գներ մուտքագրելիս, երբ պատուհանում նշված է Լրացուցիչ չ/մ դրոշակը և գները ձևավորվում են Ինքնարժեքի հիման վրա:
  • Կարգավորում ՊՄՕ(Մանրածախ) փաստաթղթից պիտակ տպելիս, երբ նշված է Տպել լրացուցիչ չ/մ-ի համար դրոշակը
  • Վերադարձ գնորդից փաստաթղթում գծիկավոր կոդով ապրանք ավելացնելիս գնի վերագրման կարգավորում:
  • Վաճառք(Կտրոն)-ում ՀԴՄ կտրոն տպելիս ԱԱՀ-ի տեսակը հաշվի չառնելու շտկում:
  • Վաճառքի փաստաթղթերում Զեղչի տոկոս պարունակող տողի պատճենման շտկում:
  • Գնացուցակում ապրանքի լրացուցիչ չափման միավորի համար նկարի ցուցադրման շտկում:
  • Գնացուցակում գների արտացոլման կարգավորում, երբ հաշվետվությունը կանչված է մեկից ավելի գնի տեսակի համար:
  • Ապրանքների վերագնահատում (մանրածախ) փաստաթղթում ընտրված Գնի տեսակով գների վերագրման կարգավորում:
  • Փաստաթղթի օրվա հերթական համարների կրկնության կարգավորում, երբ խմբագրվել է որևէ փաստաթղթի համար:

  • Տվյալների փոխարկման կարգավորում, երբ ապրանքներին տրված են հատկությունների տեսակներ:
Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր