Համակարգային սպասարկում
Service8X սերվիսների ֆայլերի թարմացում ձեռքով
KBA-01618
Խնդրի նկարագրություն
Խնդրի լուծման քայլեր

Service8X սերվիսների ֆայլերի թարմացում

1. Service8X սերվիսների ֆայլերը թարմացնելու համար հարկավոր է կայքից ներբեռնել Ձեր տվյալների պահոցի տարբերակին համապատասխան .rar ֆայլը և արտահանել Services թղթապանակի պարունակությունը`ConfigurationService.zip և Services.zip  ֆայլերը:
ConfigurationService.zip ֆայլը պարունակում է ConfigurationService սերվիսի ֆայլերը իսկ Service.zip-ը` տվյալներ պահոցի սերվիսի ֆայլերը:
2.. Սերվիսի ներբեռնած ֆայլերը ներմուծելուց առաջ ցանկալի է հեռացնել բոլոր հին ֆայլերը բացառությամբ կարգավորումների ֆայլի (appsettings.json)եթե համապատասխան սերվիսի թղթապանակը արդեն իսկ դատարկ չի  
2.1 Հարկավոր IIS Manager -ում բացել Sites->Default Web Sites հանգույցը, կանգնել անհրաժեշտ սերվիսի վրա և մկնիկի աջ ստեղնի օգնությամբ բացել Explore



2.2 Բացված  թղթապանակից հեռացնել բոլոր ֆայլերը, բացառությամբ կարգավորումների ֆայլի (appsettings.json):
3. Սերվիսի ֆայլերը թարմացնելու համար անհրաժեշտ է կանգնեցնել համապատասխան սերվիսի ApplicationPool-ը:
3.1 Բացել Sites->Default Web Sites հանգույցը, կանգնել անհրաժեշտ սերվիսի վրա և մկնիկի աջ ստեղնի օգնությամբ բացել Manage Application -> Advanced Settings բաժինը:

3.2 Advanced Settings պատուհանում դիտել սերվիսի Аpplication Pool-ը, անցնել IIS-ի Application Pools բաժին, ընտրել համապատասխան Application Pool-ը և stop անել այն:   

  

4. Թարմացվող սերվիսի վրա մկնիկի աջ սեղմումով ընտրել Deplօy -> Import Application:


5. Բացված պատուհանում սեղմել Browse կոճակը և ընտրել 1-ին կետում ներբեռնած համապատասխան .zip ֆայլը:
Configuration Service սերվիսը թարմացնելու համար հարկավոր է ընտրել ConfigurationServices.zip ֆայլը, իսկ տվյալների պահոցի սերվիսը թարմացնելու համար` Service.zip ֆայլը: Սեղմել Open կոճակը:










6. Բացված պատուհանում հեռացնել Default Web Site արժեքը և սեղմել Next կոճակը:




7. Հաջորդ պատուհանում նշել No just append the files in tne application package to the destination նշիչը, սեղմել Next և թարմացման ավարտից հետո` Finish կոճակը:



8. Սերվիսի թարմացումը կատարելուց հետո հարկավոր է միացնել 3.2-ին քայլում անջատած Аpplication Pool-ը:



9. Սերվիսի աշխատանքը ստուգելու համար հարկավոր է բացել https://IISServerName/servicename/swagger էջը և համոզվել, որ այն բացվում է:
IISServerName - ն այն մեքենայի անունն է, որի վրա տեղադրված է սերվիսը
servicename - ն այն սերվիսի անունն է, որի վրա կատարվել է տարբերակի թարմացում



Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր