Հիմնական միջոցների անալիտիկայի և սինթետիկայի անհամապատասխանության հնարավոր պատճառներ կարող են հանդիսանալ.
1. Ներդրման պահից եկող տարբերությունները - Քանի որ ներդրման ժամանակ հիմնական միջոցների անալիտիկ մնացորդները համակարգ են մուտքագրվում 'Հիմնական միջոցների հաշվառում ենթահամակարգից, իսկ սինթետիկ մնացորդները մուտքագրվում են 'Գլխավոր գիրք' ենթահամակարգից հաշվային պլանի համապատասխան հաշիվների վրա սկզբնական մնացորդների մուտքագրման միջոցով, ապա հնարավոր է, որ անալիտիկայի և սինթետիկայի անհամապատասխանության պատճառ հանդիսանան սխալ մուտքագրված անալիտիկ և սինթետիկ մնացորդները:
2. ՀՄ-ում չձևակերպված փաստաթղթերը - 'Հիմնական միջոցների հաշվառում' ենթահամակարգում չձևակերպված փաստաթղթերի պատճառով սինթետիկայում գործողություններ չեն գրանցվում, սակայն անալիտիկ տվյալները փոխվում են, որը հանգեցնում է անալիտիկայի և սինթետիկայի անհամապատասխանության:
3. ՀՄ հաշիվների հետ ոչ ՀՄ համակարգից կատարված գործողությունները - Եթե հիմնական միջոցների հաշվառման հաշիվների բնութագրիչները փոփոխվում են և 'Հիմնական միջոցների հաշվառում' ենթահամակարգից դուրս դրանց հետ կատարվում են գործողություններ, անալիտիկ տվյալներում ոչ մի փոփոխություն չի կատարվում, որը հանգեցնում է անհամապատասխանության:
4. Չմշակված և ձևափոխված 'Բացման ենթակա գույքային քարտերը' - 'Բացման ենթակա գույքային քարտեր' թղթապանակում առկա չմշակված հիմնական միջոցները անալիտիկ տվյալներում չեն երևում, սակայն դրանց մուտքագրման ժամանակ ՀՄ սինթետիկ հաշիվներով գրանցվում են գործառնություններ և համապատասխան սինթետիկ հաշիվներով մնացորդ է ձևավորվում, որը հանգեցնում է անհամապատասխանության: 'Բացման ենթակա գույքային քարտերի' ձևափոխումը հնարավոր է այն դեպքում, երբ FASUMEDIT 'Բացման ենթակա գույքային քարտերում սկզբնական արժեքը խմբագրվող է' պարամետրի արժեքը 'Այո' է: Պարամետրը նախատեսված է երկրորդ և ավելի հաշվառումներում սկզբնական արժեքների խմբագրման համար, սակայն եթե սխալմամբ խմբագրվի նաև առաջին հաշվառման սկզբնական արժեքը, ապա այն կհանգեցնի սինթետիկայի և անալիտիկայի անհամապատասխանության:
5. Ներդրման ժամանակ բացված, հետագայում հեռացված գույքային քարտեր - Քանի որ ներդրման ժամանակ անալիտիկ և սինթետիկ մնացորդները մուտքագրվում են առանձին, հետագայում գույքային քարտերը հեռացնելու դեպքում սինթետիկ մնացորդները ավտոմատ չեն ուղղվում, որը հանգեցնում է անհամապատասխանության: |