Sap համակարգից ստացված պատվերները հնարավոր է ներմուծել ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգ տեղեկատվության ձեռքով մուտքագրումից խուսափելու համար։ Հոդվածում նկարագրված են ներմուծման համար անհրաժեշտ քայլերը Ալեքս հոլդինգ ընկերությունից ստացված պատվերների օրինակով:
1․ Անհրաժեշտ է SM_SaleOrder.xlsm ֆայլում լրացնել Գնորդներ էջի՝ Sap համակարգի Գնորդի կոդ, Sap համակարգի Գնորդի անվանում, Վաճ․ կառ․ համակարգի Գնորդի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Գնորդի անվանում, Առևտրային գործակալի կոդ, Առաքիչի կոդ և Ապրանքներ էջի՝ Sap համակարգի Ապրանքի կոդ, Sap համակարգի Ապրանքի անվանում, Վաճ․ կառ․ համակարգի Ապրանքի կոդ, Վաճ․ կառ․ համակարգի Ապրանքի անվանում, Չ/Մ գործակից սյուները։ Պարտադիր լրացվող սյուները նշված են կարմիր գույնով։ Չ/Մ գործակից սյան արժեքը որոշվում է Sap համակարգի ապրանքի չափման միավորի և ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգի ապրանքի չափման միավորի հարաբերակցությամբ։ Օրինակ՝ եթե Sap համակարգում ապրանքի չափման միավորը ընդգրկում է 10 միավոր, իսկ ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգի ապրանքի չափման միավորը ընդգրկում է 5 միավոր, ապա Չ/Մ գործակիցը 10/5=2 է։
2․ Sap համակարգից ստացված պատվերների excel (տվյալ օրինակով՝ SapOrder.xls) ֆայլը պահել բացված վիճակում։
3. Այնուհետև, սեղմելով Ներմուծում էջի Լրացնել տվյալները ստեղնը՝ համապատասխան տվյալները կլրացվեն Ներմուծում էջում։
4․ Ներմուծել ՀԾ-Վաճառքների կառավարում ստեղնը սեղմելով՝ պատվերները կներմուծվեն ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգ։
Sap համակարգից ստացված պատվերների excel ֆայլում առաքվող ապրանքների քանակները լրացնել հնարավոր է ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգից այն արտահանելով։ Անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
1․ Ադմինիստրատորի գործիքներ->Ներմուծել ընդլայնումներ հրամանով ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգ ներմուծել Customer, Product և ForFillAlexHoldingOrder xml ֆայլերը։
2․ Ադմինիստրատորի գործիքներ->Օգտագործողի հաշվետվությունների ձևանմուշներ թղթապանակում ավելացնել UD_SalesToSap կոդով ձևանմուշ և ստեղծված ձևանմուշում ներմուծել ForFillAlexHoldingOrder․xlsm ֆայլը։
3․ Լրացնել Ապրանք տեղեկատուում ընդլայնված՝ Sap համակարգի արտաքին կոդ, Չ/Մ գործակից և Գնորդ տեղեկատուում ընդլայնված՝ Sap համակարգի արտաքին կոդ դաշտերը։
4․ Sap համակարգից ստացված պատվերների excel (տվյալ օրինակով՝ SapOrder.xls) ֆայլը պահել բացված վիճակում։
5․ Ադմինիստրատորի գործիքներ->Օգտագործողի հաշվետվություններ բաժնից կատարել Վաճառքների արտահանում Sap համակարգ հաշվետվությունը
6․ Արտահանված excel ֆայլի Sales էջի Լրացնել ստեղնը սեղմելով՝ առաքվող ապրանքների քանակները կլրացվեն Sap համակարգից ստացված պատվերների excel ֆայլում։
|