Համակարգային սպասարկում
"Տարբերակների ղեկավար" ծրագրի սերվիսի ավտոմատ միանալու խնդիր
KBA-01591-F5H5R3
Problem

Կախված համակարգչի օպերացիոն համակարգի վիճակից և տեղադրված ծրագրային ապահովումից լինում են դեպքեր, երբ համակարգիչը միացնելուց հետո "Տարբերակների ղեկավար" ծրագրի AppLife Update Service 2.0 սերվիսը ավտամատ չի միանում և այդ պատճառով չի կատարվում ծրագրի տարբերակի թարմացում:

AppLife Update Service 2.0 սերվիսի կարգավիճակը կարող եք տեսնել օպերացիոն համակարգի ընդհանուր սերվիսների ցանկում` բացելով Services գործիքը, կամ "Տարբերակների ղեկավար" ծրագրում: AppLife Update Service 2.0 սերվիսը միշտ պետք է գտնվի running վիճակում:






Solution

Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մեծացնել սերվիսների միացման ժամանակը:

Տարբերակ 1: Ինքնուրույն փոխել բանալիի արժեքը
1. Բացել regedit գործիքը [HKEY_LOCAL_MACHINE\SYSTEM\CurrentControlSet\Control] ճյուղում ստեղծել "ServicesPipeTimeout" անունով բանալի, որի արժեքը գրել "ServicesPipeTimeout"=dword:0000ea60 (60 վարկյան)
2. Վերաբեռնավորել համակարգիչը
Խնդիրը չլուծվելու դեպքում հարկավոր է մեծացնել "ServicesPipeTimeout" բանալիի արժեքը մինչև "ServicesPipeTimeout"=dword:1d4c0 (120 վարկյան) և կրկին վերաբեռնավորել համակարգիչը:

Տարբերակ 2: Աշխատացնել SrvTimeout.reg ֆայլը
1. Ներբեռնել և ապաարխիվացնել  SrvTimeout.zip ֆայլը
2. Աշխատացնել SrvTimeout.reg ֆայլը "Run as administrator" եղանակով, որը [HKEY_LOCAL_MACHINE\SYSTEM\CurrentControlSet\Control] ճյուղում կստեղծի "ServicesPipeTimeout" բանալի "ServicesPipeTimeout"=dword:0000ea60 արժեքով (60 վարկյան)
3. Վերաբեռնավորել համակարգիչը
Խնդիրը չլուծվելու դեպքում հարկավոր է խմբագրել SrvTimeout.reg ֆայլը, մեծացնել "ServicesPipeTimeout" բանալիի արժեքը մինչև "ServicesPipeTimeout"=dword:1d4c0 (120 վարկյան) և կրկին կատարել 2-րդ, 3-րդ կետերը:

Additional Comments


© 2025 Հայկական Ծրագրեր