Ներգրավված և տեղաբաշխված միջոցներ
ACRA ենթահամակարգ
KBA-01064-XGNYZG
Summary

ACRA վարկային բյուրո ուղարկվող տվյալների Excel ֆայլը գեներացնելու համար ստեղծվել է նոր ACRA ենթահամակարգ: Ենթահամակարգը հիմնված է OLAP տվյալների պահոց արտահանվող տվյալների վրա: Այն թույլ է տալիս արագացնել տվյալների արտահանման գործընթացը և թեթևացնել հիմնակն սերվերի աշխատանքը (վերջինս միայն ՀԾ-Բանկ 4.0 համակարգում):
Նոր ACRA ենթահամակարգի անցման քայլերն են`
• ՙOLAP ադմինիստրատոր՚ ԱՇՏ-ու գտնվող OLAP շաբլոններից խմբգրել ՙACRA՚ շաբլոնին կցված Excel ֆայլի ՙPackageInfo՚ էջի ՙSourceName՚ դաշտը:
• Արտահանել տվյալներն OLAP ACRA ուղարկված տվյալների վերջին արտահանման ամսաթվով:
• Հաշվարկել ACRA հաշվետվությունը OLAP տվյալների արտահանման ամսաթվի դրությամբ` չնշելով միայն փոփոխություններ դաշտը: Հաշվարկված հաշվետվության բոլոր տողերը նշել և սեղմել մկնիկի աջ ստեղնի տակից առաջարկվող արտահանել գործողությունը:
Ուշադրություն: Առաջին անգամ արտահանված ֆայլը պետք չէ ուղարկել ACRA վարկային բյուրո:

Արտահանումից հետո արդեն հնարավոր է ցանկացած ժամանակահատվածի կտրվածքով կազմակերպել ACRA ֆայլերի գեներացիան:
ՙACRA արտահանման ամսաթվեր՚ հաշվետվությունը ցույց է տալիս վերջին անգամ ACRA արտահանված վարկի վիճակը:
ՙACRA արխիվը՚ հաշվետվությունը ցույց է տալիս վարկային ռեգիստր արտահանված վարկերի բոլոր արտահանման ամսաթվերը և վիճակները:
   ՙՊարտադիր կոդերի որոշում (ACRA)՚ կարգավորման միջոցով հնարավոր է ACRA արտահանվող տվյալներից կոնկրետ դաշտեր դարձնել պարտադիր: 

Ստեղծվել է նոր պարամետր` ՙACRAEXPORTDIR՚ - ՙACRA արտահանվող տվյալների թղթապանակ՚, որտեղ նշվում է գեներացվող Excel ֆայլի ճանապարհը:

Ուշադրություն: Նոր ACRA ենթահամակարգին անցնելուց առաջ անհրաժեշտ է դիմել ՙՀայկական Ծրագրեր՚ ընկերության աշխատակիցներին:


 

Additional Comments

© 2025 Հայկական Ծրագրեր