1. 01.01.2011թ.-ից ուժի մեջէ մտել 16.11.2010թ. ընդունված ՀՕ-164-Ն օրենքը, համաձայն որի նվազագույն աշխատավարձը 30 000 դրամի փոխարեն սահմանվել է 32 500 դրամ:
01.01.2011թ.-ից ուժի մեջ է մտել 16.11.2010թ. ընդունված ՀՕ-165-Ն օրենքը, համաձայն որի հարկվող եկամտից անձնական եկամուտը 30 000 դրամի փոխարեն սահմանվել է 32 500 դրամ:
01.12.2010թ.-ից ուժի մեջ է մտել 27.10.2010թ. ընդունված ՀՕ-160-Ն ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքը: Համաձայն օրենքի, անաշխատունակության նպաստ հաշվարկելիս միջին օրական աշխատավարձը որոշելու համար պետք է միջին ամսեկան աշխատավարձը բաժանել 21-ի:
ՀԾ-Հաշվապահ համակարգում հաշվարկները այս օրենսդրական փոփոխություններին համապատասխանեցնելու համար պետք է Դրույթների Աշխատավարձ էջում լրացված լինեն հետևյալ տվյալները`
2. Փաստաթուղթը 2011 թվականով գրանցելու ժամանակ հնարավոր է, որ հայտնվի ՙԱմսաթիվը աշխատանքային ժամանակահատվածում չէ ...՚ հաղորդագրությունը:
Այս դեպքում պետք է փոխել Դրույթների Ընդհանուր էջի Աշխատանքային ժամանակահատված դաշտերի արժեքները` նշելով անհրաժեշտ ժամանակահատվածը:
Եթե օգտագործողների համար սահմանված են առանձին աշխատանքային ժամանակահատվածներ, ապա պետք է խմբագրել յուրաքանչյուր օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածն առանձին: Օգտագործողների համար աշխատանքային ժամանակահատված սահմանելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ
https://support.armsoft.am/knowledgeBase/ViewKBArticle.aspx?kbarticleid=7684c504-3183-df11-b673-001cc03551d6
Այս դաշտերը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:
3. 2011 թվականից փաստաթղթերի ավտոհամարակալումը 001-ից սկսելու համար պետք է Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում փաստաթղթերի առաջարկվելիք հերթական համարները փոխարինել 001-ով (կամ այն համարով, որից ուզում եք սկսել փաստաթղթերի ավտոհամարակալումը):
Այն օգտագործողները, որոնք վարում են վճարման հանձնարարագրերի առանձին համարակալում` ըստ հաշվարկային հաշիվների, պետք է առաջարկվելիք հերթական համարները փոխեն Հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուում` յուրաքանչյուր տողում խմբագրելով Հերթական փաստաթղթի համարը դաշտի արժեքը:
4. 2011 թվականի աշխատավարձի հաշվարկները կատարելու համար անհրաժեշտ է համակարգ մուտքագրել այդ տարվա աշխատանքային օրերի և ժամերի քանակները: Այդ անելու համար պետք է Աշխատավարձ ենթահամակարգի Տաբելներ տեղեկատուի մեջ խմբագրել 01 կոդով տաբելը` Տարի դաշտում լրացնելով 2011 և ամիսների աշխատանքային օրերի քանակները փոխարինելով հետևյալով.
Աշխատանքային ժամերի քանակները մուտքագրելու համար պետք է խմբագրել 02 կոդով տաբելը` Տարի դաշտում լրացնելով 2011 և ամիսների աշխատանքային ժամերի քանակները փոխարինելով հետևյալով.
Տեղեկություն: Օրինակում բերված թվերը համապատասխանում են 5-օրյա աշխատանքային շաբաթվան և 8-ժամյա աշխատանքային օրվան:
5. Որպեսզի Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրն արտահանելիս լրացվեն 2011թ. տվյալները, անհրաժեշտ է թարմացնել տեղեկագրի ֆայլը: Թարմացումը կարող եք բեռնել այստեղից
https://www.armsoft.am/Temp/Small/WgTableList_Upgrade.exe
Ֆայլը բեռնելուց հետո անհրաժեշտ է այն աշխատացնել:
|