A.1 Հաշվապահություն
Ինչպես տեղադրել լոգոտիպը Հաշիվ-Ապրանքագրի Word ձևանմուշում
KBA-01241-QCK6QG
Բովանդակություն

Եթե ցանկանում եք, որ ՀԾ-Հաշվապահ համակարգից Հաշիվ-ԱպրանքագիրըWord արտահանելիս երևա ձեր կազմակերպության լոգոտիպը, պետք է այն տեղադրել փաստաթղթի համապատասխան ձևանմուշում: Հաշիվ-Ապրանքագրի ձևանմուշի ֆայլը Invoice.doc-ն է, որը գտնվում է AccTemplates թղթապանակում (C:\Program Files\Armenian Software\AS-Accountant\AccTemplates): 

Ձևանմուշը խմբագրելու համար անհրաժեշտ է նախ անջատել Read-only հատկությունը: Դրա համար ֆայլի վրա մկնիկի աջ կտտոցով բացվող ցանկից ընտրեք Properties հրամանը:

 


Բացված պատուհանում անջատեք Read-only դրոշակը և սեղմեք OK:

                                                                                                 

 Բացեք Invoice.doc ֆայլը, տեղադրեք կազմակերպության լոգոտիպը և հիշեք փոփոխությունը:

                                                                         

 

Հաջորդ անգամ ՀԾ-Հաշվապահ համակարգից Հաշիվ-Ապրանքագիրը Word արտահանելիս կերևա ձեր տեղադրած լոգոտիպը:

Եթե դուք ցանկանում եք, որ տարբեր տվյալների պահոցներից արտահանված փաստաթղթերն ունենան տարբեր լոգոտիպեր, կատարեք հետևյալ քայլերը.

1.      AS-Accountant թղթապանակում ստեղծեք AccTemplates թղթապանակի պատճենը:

                                                

2.      Ստեղծված Copy of AccTemplates թղթապանակը վերանվանեք հետևյալ կերպ`<տվյալների պահոցի անվանում>_AccTemplates: Օրինակ` Default տվյալների պահոցի դեպքում պատճենված թղթապանակը պետք է ունենա Default_AccTemplates անունը:

3.      Թղթապանակի համապատասխան ձևանմուշում տեղադրեք լոգոտիպը:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր