Այո:
Դրա համար առաջին հերթին պետք է պարզել, թե ինչ համակարգով է Հաճախորդը վարում իր հիմնարկի աշխատավարձի հաշվառումը: Հնարավոր է 2 տարբերակ:
1. Հաճախորդը օգտագործում է ՀԾ-Հաշվապահ կամ ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգերից որևե մեկը:
Այդ համակարգերը հնարավորություն են տալիս վճարացուցակների հիման վրա ստեղծել բազմակի վճարման հանձնարարագիր: Վերջինս ավտոմատ ներմուծվում է ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի մեջ և ուղարկվում Բանկ: Հանձնարարագրի մշակումը Բանկում ամբողջովին ավտոմատացված է: Եթե Հաճախորդը չի օգտագործում ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգը, ապա վերը նշված համակարգերը ավտոմատ գեներացնում են հանձնարարագիրը` պարզ ֆորմատի EXCEL ֆայլի տեսքով: Բանկը ստանալով այդ ֆայլը հնարավորություն ունի ներմուծել այն ՀԾ-Բանկ համակարգի մեջ: Դա իրականացում է Հայկական Ծրագրեր ընկերության կողմից մշակված Add-In կոմպոնենտի միջոցով:
2. Հաճախորդը չի օգտագործում Հայկական Ծրագրեր ընկերության հաշվապահական համակարգերը:
Բանկը Հաճախորդին է տրամադրում պարզ ֆորմատի EXCEL ֆայլ (այդ ֆայլը Բանկը ստանում է Հայկական Ծրագրեր ընկերությունից): Հաճախորդը լրացնում է այդ Ֆայլը և ուղարկում Բանկ (հնարավոր է ուղարկել ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգով): Բանկը ստանալով այդ ֆայլը հնարավորություն ունի ներմուծել այն ՀԾ-Բանկ համակարգի մեջ: Դա իրականացում է Հայկական Ծրագրեր ընկերության կողմից մշակված Add-In կոմպոնենտի միջոցով:
Վերը թվարկված միջոցները կարող են օգտագործվել ոչ միայն աշխատավարձի վճարման դեպքում, այլ նաև ցանկացած բազմակի վճարումների համար: Վերջինս ենթադրում է մեկ հաշվից շատ հաշիվների ուղղված վճարում (կարևոր չէ, թե որ բանկերում են այդ հաշիվները գտնվում):
|