- Ավելացել է Պահուստային պատճենները Dropbox ամպային
պահոց արտահանելու հնարավորություն
- Ավելացել է աշխարհագրական կոորդինատների ֆիքսման պարբերականության
սահմանման հնարավորություն
- Այժմ հնարավոր
է որոշ հաշվետվությունների, մատյանների և թղթապանակների նախնական ֆիլտրման
պատուհանից դիտելու ձևերում ավելացնել Գնորդ
և Ապրանք տեղեկատուների հասանելի
դաշտերը
- Ավելացել է Երթուղու ձևանմուշներն ըստ գնորդների հաշվետվություն
- Ավելացել է Ստեղծված փաստաթղթեր թղթապանակ
- Ավելացել են Վաճառք փաստաթղթի համար Սևագիր և Գրանցված վիճակներ
- Ավելացել է աշխարհագրական կոորդինատների` գրասենյակային մասից
սահմանված պարբերականությամբ ֆիքսման հնարավորություն
- Ապրանքների սանդղակային զեղչերի հաշվարկի ավելացում փաստաթղթերում
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 7.0.01.0 տարբերակի գրասենյակային մասի փոփոխությունները
1. Ապրանքներ տեղեկատուի նախնական ֆիլտրման պատուհանում
ավելացել է Արտադրող դաշտը 2. Գնորդներ տեղեկատուում կատարվել են հետևյալ փոփոխությունները․ - ավելացել է Երթուղու ձևանմուշ սյուն, որը ցույց է
տալիս՝ տվյալ գնորդի համար ստեղծված է Երթուղու
ձևանմուշ, թե ոչ
- նշված տողերով հնարավոր
է դիտել նշված Գնորդների համար
ստեղծված երթուղու ձևանմուշները Երթուղու
ձևանմուշներն ըստ գնորդների
հաշվետվությունում, որտեղից հնարավոր է Երթուղու ձևանմուշներում Գնորդներին նշված տողերով Ավելացնել, Խմբագրել, Պատճենել կամ Հեռացնել
և Խմբագրել երթուղու ձևանմուշը
- տեղեկատուից հնարավոր
չէ դարձնել Չսպասարկվող այն Գնորդներին, որոնց համար ստեղծված է Երթուղու ձևանմուշ
3. Գնորդի Պարտքի սահմանաչափ և Ժամկետանց պարտքի սահմանաչափ դաշտերը հնարավոր է նշված տողերով խմբագրել
- Ավելացել է Երթուղու ձևանմուշ փաստաթղթի ներքին
տպելու ձևանմուշ
- Երթուղու ձևանմուշից Ստեղծել նախատեսվող երթուղի հրամանով բացվող երկխոսության պատուհանում
ավելացել է Թարմացնել արդեն ստեղծվածները ստուգավանդակ
- Այժմ շարժական
մասին տրամադրվում են Նախատեսվող
երթուղիների միայն սպասարկվող Գնորդների
տվյալները
- Ավելացել է Երթուղու ձևանմուշներն ըստ գնորդների հաշվետվություն, որտեղից հնարավոր է Երթուղու ձևանմուշներում Գնորդներին նշված
տողերով Ավելացնել, Խմբագրել, Պատճենել
կամ Հեռացնել և Խմբագրել երթուղու ձևանմուշը
- Համակարգում
ավելացել է աշխարհագրական կոորդինատների ֆիքսման պարբերականության սահմանման
հնարավորություն։ Այդ նպատակով Դրույթների
Շարժական սարքեր բաժնում ավելացել են Պարբերաբար
ֆիքսվում են ստուգավանդակը և Պարբերականություն(վայրկյաններով)
դաշտը։ Կախված պարամետրերի արժեքներից Նախատեսված և փաստացի երթուղիները քարտեզի վրա հաշվետվությունում Առևտրային գործակալների փաստացի
երթուղիները պատկերվում են ավելի ճշգրիտ՝ առանց Առևտրային գործակալի կողմից Տվյալների
ուղարկման:
- Զեղչերի ակցիա(եր) փաստաթուղթը և թղթապանակը վերանվանվել է Ապրանքների սանդղակային զեղչ(եր), իսկ Գնորդների զեղչ(եր) փաստաթուղթը և թղթապանակը՝ Ապրանքների զեղչ(եր)
- Ավելացել են Ապրանքների սանդղակային զեղչեր և Ապրանքների զեղչերի փակում փաստաթղթերի ներմուծման excel ֆայլեր
- Ապրանքների սանդղակային զեղչ փաստաթղթում այժմ հնարավոր է նաև
սանդղակային զեղչ սահմանել նաև Տարա
հանդիսացող Ապրանքի համար
1. Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում
կատարվել են հետևյալ փոփոխությունները․
- Տրամադրվող ապրանքներ աղյուսակի Քանակ սյան արժեքում տվյալ ապրանքի
առկայությունից ավել արժեք լրացնելու դեպքում այդ տողում բերում է զգուշացնող
հաղորդագրություն
- Տրամադրվող ապրանքներ աղյուսակի Քանակ
սյան արժեքում ավելացել է ընտրման ցուցակ, որով հնարավոր է խմբագրել տվյալ ապրանքի
առաքումների քանակը
- Առաքումներ էջում ավելացել
է Հաշվարկել կոճակ, որով հնարավոր է
վերահաշվարկել տրամադրվող տարաների և նվերների քանակը։ Տրամադրվող ապրանքներ էջից պատվիրված ապրանքի քանակը ընտրման
ցուցակում փոփոխելիս, եթե տվյալ ապրանքին կցված է տարա և/կամ նվեր, հայտնվում է՝
վերահաշվարկի պատուհան։ Հաշվարկել
կատարելիս փոխվում է նաև տվյալ պատվերի տարաների և/կամ նվերների քանակը։
- Եթե առկա է նվեր հանդիսացող Ապրանք, որն ունի նաև իրեն կցված տարա,
ապա Հաշվարկել կատարելիս ապրանքին
կցված տարաների քանակը նույնպես փոխվում է
- Առաքումներ էջի Նկարագրություն
սյան արժեքում այժմ լրացվում է նաև Վաճառքի
պատվեր փաստաթղթի Բաժին դաշտի
արժեքը, եթե իրականացվում է բաժինների հաշվառում
2. Առաքման հանձնարարական շախմատաձև և Առաքման հանձնարարական ըստ պատվերների
տպվող տեսքերի Settings էջում ավելացել
են պարամետրեր, որոնք թույլ են տալիս փոփոխել տվյալ տեսքերը՝ ավելացնելով պատվեր
փաստաթղթի կամ գնորդի տվյալները - Վաճառքի պատվեր փաստաթուղթը Հիշել
և նորը կոճակով ստեղծելիս նոր փաստաթղթում այժմ ժառանգվում է նաև Մեկնաբանություն դաշտի արժեքը
- Վաճառքի պատվեր փաստաթղթից Վաճառք ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանում Քանակները լրացնել առաքումներից ստուգավանդակը
դարձել է հիշվող
- Վաճառքի պատվեր թղթապանակից նշված տողերով ըստ արտաքին կոդերի արտահանելիս բացվող
երկխոսության պատուհանում ավելացել է
Քանակները լրացնել առաքումներից ստուգավանդակ։ Տվյալ ստուգավանդակը նշելու
դեպքում արտահանված excel ֆայլում լրացվում են ապրանքների առաքումների քանակները,
եթե տվյալ փաստաթղթի համար ստեղծվել է Ապրանքների
տրամադրում առաքիչին փաստաթուղթ
- Այժմ հնարավոր է նշված
տողերով խմբագրել Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի Վճարման ուշացման օրեր դաշտը
- Վաճառքի պատվեր փաստաթղթից Վաճառք
ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանում ավելացել է Վիճակ դաշտը Սևագիր և Գրանցված արժեքներով: Այդ նպատակով Դրույթների
Շարժական սարքեր բաժնում ավելացել է Ստացված
փաստաթղթերի գրանցման վիճակ պարամետր Վաճառք
փաստաթղթի համար՝ Սևագիր և Գրանցված արժեքներով։
- Վաճառք փաստաթղթի համար ավելացել են Սևագիր և Գրանցված
վիճակներ։Վաճառքներ թղթապանակում
ավելացել է Վիճակ սյուն։ Դարձնել սևագիր և Գրանցել հրամաններով հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառք փաստաթղթի Վիճակը։
- Վաճառքի պատվերներ և Վաճառքներ թղթապանակներից
Արտահանել հարկային ծրագիր հրամանով
բացվող երկխոսության պատուհանում ավելացել է Կոմպլեկտներն
ըստ բաղադրիչների ստուգավանդակ
- Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերից
և թղթապանակներից հեռացվել են Արտահանված է
ըստ արտաքին կոդերի ստուգավանդակը և սյունը, ավելացել են Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտ և սյուն՝ Ուղարկված է և Պատրաստ է
ուղարկման արժեքներով։ Այլ համակարգ
ուղարկման վիճակ դաշտը հնարավոր է խմբագրել նաև նշված տողերով։ Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը ըստ արտաքին կոդերի արտահանելիս Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտն
ընդունում է Ուղարկված է արժեքը։
- Վաճառքներ թղթապանակում ավելացել է նշված տողերով ՀԴՄ կտրոն տպելու
հնարավորություն։ Նշված տողերով Տպել ՀԴՄ
կտրոն հրամանով բացվող երկխոսության պատուհանում
առաջարկվում են Փաստաթուղթ առ փաստաթուղթ
և Խմբավորված մեկ կտրոնով տպման
եղանակները։
- Վաճառք փաստաթղթից Վճարում
ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանում ավելացել է Առևտրային գործակալի լրացման եղանակ դաշտը Առևտրային գործակալ և Առաքիչ
արժեքներով։ Տվյալ դաշտը լրացված լինելու դեպում Առևտրային գործակալ դաշտը դառնում է չլրացվող։
- Վաճառքի վերադարձ փաստաթղթում ավելացել է Ավտոմեքենա դաշտ, որի արժեքը լրացվում է հարկային ծրագիր որպես
ճշգրտող հաշիվ արտահանելիս Առաքման
եղանակ դաշտում
- Ավելացել է Վաճառքի վերադարձ
և Վճարում փաստաթղթերի Ամսաթիվ դաշտը նշված տողերով խմբագրելու հնարավորություն
- Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթեր ստեղծելիս,
եթե կատարվում է Տարաների և Նվերների ակցիայի ավտոմատ հաշվարկ, Ավելացնել ապրանքներ աղյուսակը առաջին
անգամ Կատարել տալիս այժմ բացվում է
վերահաշվարկի պատուհանը
- Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի ներմուծման excel ֆայլերում
ավելացել է Գնացուցակի տեսակ ոչ
պարտադիր լրացվող սյունը
- Փաստաթղթերի Մեկնաբանություն դաշտի ընտրման ցուցակում
ավելացել է Կոդ սյուն
- Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել
է GridsSpecialCalculation հատուկ
բանաձև, որի միջոցով հնարավոր է վերահաշվարկել փաստաթղթերի աղյուսակների
արժեքները։ Եթե նշված փաստաթղթերի համար հատուկ բանաձև սահմանված է, վերահաշվարկի
երկխոսության պատուհանում հայտնվում է Հաշվել
աղյուսակները հատուկ բանաձևով ստուգավանդակ։
- Պարտքի և Ժամկետանց պարտքի
սահմանաչափերը (նաև ըստ Բաժինների)
այժմ պատշաճ աշխատում են նաև գրասենյակային մասում
- Եթե Տարաների, Նվերների ակցիայի և Ապրանքների սանդղակային զեղչերի հաշվարկը
համապատասխան պարամետրերով սահմանված են, որ փաստաթղթերում չառաջարկվեն, ապա Հաշվարկման երկխոսության պատուհաններում
այդ ստուգավանդակներն առաջարկվում են դատարկ
- Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Նվերներ էջում ավելացել է Ավելացնել ապրանքներ կոճակը։ Եթե Նվերների ակցիա փաստաթղթում որպես նվեր
սահմանված է Ապրանք, որն ունի նաև իրեն
կցված Տարա, ապա փաստաթղթերում կցված Տարան նույնպես ավտոմատ առաջարկվում է
որպես Նվեր
- Վաճառքների մնացորդներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Առաքիչ դաշտ, իսկ հաշվետվությունում Առաքիչ և Առաքիչի անվանում սյուներ
- Վաճառքների վճարումներ և մարումներ հաշվետվությունում ավելացել է Վճարման/Մարման տեսակ սյուն
- Պատվերների և Վաճառքների համեմատում հաշվետվության
նախնական ֆիլտրման պատուհանում Ժամանակահատված
դաշտերի փոխարեն ավելացել են Պատվերի
ժամանակահատված և Վաճառքի
ժամանակահատված դաշտեր։ Հաշվետվությունում այժմ ցույց են տրվում նաև այն Վաճառքները, որոնք չեն ստեղծվել Վաճառքի պատվերի հիման վրա։
- Գնորդների գործողություններ հաշվետվությունում ավելացել է Վճարման տեսակ և Վճարման տեսակ
անվանում սյուներ, որոնց արժեքները լրացվում են Վճարման տեսակ դաշտ ունեցող փաստաթղթերի համար, իսկ մնացած
փաստաթղթերի համար սյան արժեքը դատարկ է
- Ապրանքների գործողություններ ըստ գնորդի հաշվետվությունը
հնարավոր է ֆիլտրել ըստ Վճարման տեսակի։ Հաշվետվությունում
ավելացել են Վճարման տեսակ և Վճարման տեսակի անվանում սյուներ։
- Վաճառքների համեմատական հաշվետվությունից Փոխել
պարամետրերը հրամանը սեղմելիս նախնական ֆիլտրման պատուհանի Ժամանակահատված 1 դաշտի արժեքները
հնարավոր է փոփոխել, եթե Տրոհել ըստ դաշտի
արժեքը դատարկ է
- Վաճառքների վերլուծություն հաշվետվությունից և Վաճառքի պատվերներից/Վաճառքներից Արտահանել
ըստ արտաքին կոդերի հրամանը սեղմելիս Կոմպլեկտները
բացված ըստ բաղադրիչների ստուգավանդակը նշելիս ապրանքներն այժմ դասավորվում են
ըստ կոդի
1. Այժմ հնարավոր է որոշ հաշվետվությունների,
մատյանների և թղթապանակների նախնական ֆիլտրման պատուհանի Սյուները էջից դիտելու ձևերում ընտրել և Ավելացնել Հասանելի ցուցակում
առաջարկվող Գնորդ և Ապրանք տեղեկատուների հասանելի դաշտերը,
ինչպես նաև Ցուցադրվող սյուներից Հեռացնել տրված սյուները կամ Վերև և Ներքև կոճակներով փոխել սյուների հերթականությունը։ Ավելացել է Կարգավորումներ կոճակը, որից հնարավոր է
ինչպես Բեռնել արդեն առկա դիտելու
ձևերը, այնպես էլ Հիշել նոր դիտելու
ձևը և Խմբագրել դիտելու ձևը հրամանով
Խմբավորել կամ Դասավորել սյուները։Համակարգում ավելացել է Պահուստային պատճենները Dropbox ամպային
պահոց արտահանելու հնարավորություն։
2. Դրույթների
Համակարգային էջում առանձնացվել են Լոկալ
և Օնլայն պատճենման պարամետրերը: Այստեղից հնարավոր է սահմանել Պահուստային պատճեն
ստեղծելիս ավտոմատ արտահանել նշված գրադարան կամ Պահուստային պատճեն ստեղծելիս ավտոմատ արտահանել Dropbox պարամետրերը,
նշել գրադարանի ճանապարհը կամ Միանալ
Dropbox ամպային պահոցին։
3. Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել է RS.GE արտահանման կարգավորումներ` Ապրանքի
կոդի լրացման եղանակ պարամետրը 0-Կոդ,
1-Գծիկավոր կոդ, 2-Արտաքին կոդ արժեքներով և Ապրանքի անվանման լրացման եղանակ պարամետրը 0-Անվանում, 1-Լրիվ անվանում արժեքներով։ 4. Դրույթների Իրավասություններ, ստուգումներ բաժնում ավելացել են Իրավասու
է խմբագրել գնացուցակի տեսակը Վաճառքի պատվերում, Իրավասու է խմբագրել գնացուցակի
տեսակը Վաճառքում, Իրավասու է խմբագրել գնացուցակի տեսակը Վաճառքի վերադարձում
պարամետրերը։ Նշված պարամետրերի դրական
արժեքի դեպքում հնարավոր է Վաճառքի պատվեր,
Վաճառք և Վաճառքի վերադարձ
փաստաթղթերում ինչպես առանձին, այնպես էլ նշված տողերով խմբագրել Գնացուցակի տեսակ դաշտը։ 5. Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Ստեղծված փաստաթղթեր թղթապանակ, որտեղ երևում են նշված
ժամանակահատվածում ստեղծված փաստաթղթերը 6. Այժմ հնարավոր է այլ
համակարգերից սերվիսի միջոցով - ստանալ Առևտրային գործակալ տեղեկատուի տվյալները,
- խմբագրելՎաճառք փաստաթուղթը,
- հեռացնել Վճարում փաստաթուղթը։
7. Այժմ excel-ում հնարավոր է կիրառել ProductOperationQntByVanAgent ծրագրային բանաձևը, որը վերադարձնում է ըստ
առաքիչի ապրանքների գործողությունները
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի 7.0.01.0 տարբերակի շարժական մասի փոփոխությունները
Պատվերներ, Վճարումներ, Վաճառքներ, Վերադարձեր,
Գույքագրումներ 1. Ավելացել է Ապրանքների սանդղակային զեղչերի հաշվարկը
փաստաթղթերում
Համակարգային 2. Համակարգում
ավելացել է աշխարհագրական կոորդինատների` գրասենյակային մասից սահմանված պարբերականությամբ
ֆիքսման հնարավորություն
3. Ավելացել է Առևտրային գործակալին նկար կցելու
հնարավորություն
|