Համակարգային սպասարկում
Ինչպես փոխել SQL սերվերի անունը
KBA-01292-V4J3CF
Խնդրի նկարագրություն
Եթե համակարգչի անունը փոխվել է SQL Server տեղադրելուց հետո, անհրաժեշտ է փոխել նաև SQL Server-ի անունը:
Խնդրի լուծման քայլեր

SQL սերվերի անունը փոխելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1. Անհրաժեշտ է աշխատացնել 'SQL Server Management Studio'-ն և միանալ sql server-ին

2. Սեղմել 'New Query'

3. Մուտքագրել select @@SERVERNAME հրամանը և սեղմել 'F5'

Արդյունքում կտեսնեք SQL սերվերի նախկին անունը:

4. Մուտքագրել sp_dropserver 'old_name' հրամանը, որտեղ 'old_name'-ը SQL սերվերի նախկին անունն է (3-րդ կետում ստացված արդյունքը) և սեղմել 'F5' :

 

Եթե մուտքագրումը ճիշտ է, ապա արդյունքում կտեսնեք 'Command(s) completed succesfully':

5. Մուտքագրել sp_addserver 'new_name', local հրամանը, որտեղ 'new_name'-ը SQL սերվերի նոր անունն է ( համակարգչի անունը) և սեղմել 'F5': 

 

6.Վերաբեռնել SQL սերվերը և նորից կատարել վերևում նշված 1-3 կետերը: Արդյունքում պետք է երևա SQL սերվերի նոր անունը:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր