10.02.17 տարբերակի 003 թարմացումով hնարավոր է այն վարկերը, որոնք երկարաձգվել են, սակայն ՎՌ-ում չպետք է երևան որպես երկարաձգված, այսինքն` 408 հոդվածում երկարաձգված օրերի քանակը չպետք է արտացոլվի: Միաժամանակ ՀՀ ԿԲ 6-րդ հաշվետվության մեջ այդպիսի պայմանագրերը պետք է ցույց տալ որպես երկարաձգված:
Մարման գրաֆիկի վրա «Երկարաձգված» տրամաբանական դաշտը վերափոխվել է հետևյալ հանգույցներով ծառատիպ տեղեկատուի`
0 – Չհամարել երկարաձգված
1 – Երկարաձգում
2 – Չհամարել երկարաձգված միայն ՎՌ-ում
Նոր երկարաձգումների համար մարման գրաֆիկը վերանայելիս «Երկարաձգում» դաշտի արժեքը պետք է ընտրել «2-Չհամարել երկարաձգված միայն ՎՌ-ում»:
Իսկ այն պայմանագրերի համար , որոնք ժամանակին երկարաձգված են եղել, սակայն ընթացքում «Երկարաձգում» նշիչը հանվել է, պետք է վարկի պայմանագրի թղթապանակից insert-ով նշել համապատասխան ժամակին երկարաձգված մարման գրաֆիկը, և աջ ստեղնից բացվող մենյուից ընտրել «Երկարաձգում» դաշտի լրացում» գործողությունը`ընտրելով «2-Չհամարել երկարաձգված միայն ՎՌ-ում»: |