A.1 Հաշվապահություն
Ինչպե՞ս ակտիվացնել կամ անջատել գործընկերների հաշվառումը
KBA-01463-MW9F6B
Բովանդակություն

Տվյալ հաշվով ըստ գործընկերների հաշվառումն ակտիվացնելու համար անհրաժեշտ է բացել Հաշվային պլան  տեղեկատուն, խմբագրել տվյալ հաշիվը և միացնել Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը:

 KB.ActivatingPartAcc1

 Եթե տվյալ հաշիվը չունի սկզբնական մնացորդ կամ շարժ, ապա դրոշակի միջոցով կարելի է ակտիվացնել գործընկերներով հաշվառումը:

Բայց եթե տվյալ հաշվով կա շարժ կամ մնացորդ, ապա Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը կարելի է միացնել կոնտեքստային ցանկից: Գործընկերոջ հաշվառումը միացնելիս բացվում է պատուհան, որը զգուշացնում է, որ փոփոխությունը հաստատելուց հետո այն հնարավոր չի լինի անջատել:

 KB.ActivatingPartAcc2

 Եթե օգտագործողը հաստատում է փոփոխությունը, բացվում է լրացուցիչ դիալոգ պատուհան, որտեղ առաջարկվում է ընտրել այն գործընկերոջը, որը պետք է ժառանգի տվյալ հաշվի ամբողջ շարժն ու մնացորդները:

KB.ActivatingPartAcc3

Եթե վերոնշյալ հաշվի հետ կապված են եղել մեկից ավելի գործընկերներին վերաբերվող տվյալներ, առաջարկվում է դիալոգ պատուհանում նշել որևէ գործընկերոջ կոդը, որի վրա կտեղափոխվի հաշվի ողջ մնացորդն ու շարժը: Ապա խմբագրել տվյալ հաշվի բոլոր գործառնությունները և նշել ճիշտ գործընկերներին:

warning_16x16 Ուշադրություն

Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը սխալմամբ միացնելու դեպքում այն անջատելը բավական աշխատատար է, այդ պատճառով ուշադիր եղեք միացնելիս:

Եթե այնուամենայնիվ սխալմամբ միացվել է Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը և անհրաժեշտություն կա այն անջատելու, պետք է խմբագրել տվյալ հաշվի ողջ շարժն ու մնացորդները և փոխարենը գրել որևէ այլ հաշիվ: Բոլոր գործառնությունները խմբագրելուց հետո կարելի է Հաշվային պլան տեղեկատուից խմբագրել տվյալ հաշիվը և անջատել Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը: Այնուհետև պետք է նորից խմբագրել բոլոր գործառնությունները և գրել հին հաշիվը:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր