Վաճառք
Գծիկավոր կոդի կիրառություն: Հնարավոր է դարձել «Հաշիվ-Ապրանքագիր» և «Վաճառք (Մանրածախ)» փաստաթղթերում ցուցակը լրացնել` մուտքագրելով նյութական արժեքի գծիկավոր կոդը (barcode): Այն կարելի է մուտքագրել ձեռքով կամ գծիկավոր կոդ կարդացող սարքի` սկաների միջոցով: Նյութական արժեքին համապատասխանող գծիկավոր կոդի ամրագրումը կատարվում է տեղեկատուում:
Վաճառվող ապրանքների արագ գրանցում:«Տեղեկանք ընթացիկ առկայության մասին» հաշվետվության կոնտեքստային ցանկում ավելացել է «Ստեղծել փաստաթուղթ» հրամանը: Այն հնարավորություն է տալիս նշված տողերի հիման վրա ստեղծել «Հաշիվ-Ապրանքագիր» և «Վաճռք (Մանրածախ)» փաստաթղթերը:
Հասույթի և ծախսերի հաշիվների ավտոմատ տեղադրում: Դրույթների «Հաշիվներ» էջում ավելացել են «ՆԱ վաճառքից հասույթի հաշիվ», «ՆԱ մանրածախ վաճառքից հասույթի հաշիվ» և «ՆԱ վաճառքից ծախսի հաշիվ» տողերը: Այս հաշիվները առաջարկվում են վաճառքի փաստաթղթերում նյութական արժեքի տող ավելացնելիս:
Լռությամբ առաջարկվող պահեստ: «Հաշիվ-Ապրանքագի» և «Վաճառք (Մանրածախ)» փաստաթղթերի «Գնացուցակ» էջում ավելացել է «Պահեստ» դաշտը, որն առաջարկվում է վաճառվող նյութական արժեքի տողը գրանցելիս:
Նյութական արժեքներ
Պահեստի հասցե: «Պահեստներ» տեղեկատուում ավելացել է «Հասցե» դաշտը: Այս դաշտի արժեքն օգտագործվում է «Նյութական արժեքների տեղաշարժ» փաստաթղթի տպվող ձևերում` արժեքն օգտագործվում է «Նյութական արժեքների տեղաշարժ» փաստաթղթի տվող ձևերում` որպես առաքման կամ մատակարարման վայրերի հասցեներ, և «Հաշիվ-Ապրանքագիր» փաստաթղթում` որպես մատակարարի գործունեության հասցե:
Հաշիվներով մնացորդների մանրամասնման կառավարում: «Տեղեկանք ընթացիկ առկայության մասին» հաշվետվության դիալոգ պատուհանում ավելացել է «Ըստ տարբեր հաշիվների» դրոշակը, որը թույլ է տալիս ստանալ նյութական արժեքների մնացորդները` բացված ըստ տարբեր հաշիվների: Եթե այն չի նշվում, ապա հաշվետվության մեջ չի ներառվում տեղեկություն հաշիվների վերաբերյալ:
Հարկային հաշիվներ
Դուրս գրված Հարկային հաշիվներ: Հնարավոր է դարձել e-Invoicing ծրագրում դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարների վերագրումը համապաասխան հաշիվ-ապրանքագրին:
Ստացված հարկային հաշիվներ: Ավելացել է e-Invoicing ծրագրում ստացված հարկային հաշիվների ներմուծելու հնարավորություն: Ավելացել է «Ստացված հարկային հաշիվների մատյան» հաշվետվությունը, որում արտապատկերվում են էլեկտրոնային եղանակով ստացված և համակարգ ներմուծված հարկային հաշիվները:
Ներմուծված հաշիվները կարելի է խմբագրել` նշելով ձեռքբերվող նյութական արժեքների և ծառայություններին համապատասխանող կոդերը և դրանց հիման վրա հեշտ գրանցել «Պահեստի մուտքի օրդեր» կամ «Ստացված ծառայություններ» փաստաթղթերը:
ՀԾ-Առևտուր համակարգի հետ ինտեգրացիա
Տեղեկատուների ներմուծում: Ավելացել է «ՀԾ-Առևտուր» համակարգից XML ֆորմատով արտահանված «Գործընկերներ» և «Նյութական արժեքներ» տեղեկատուները «ՀԾ-Հաշվապահ 2011» համակարգ ներմուծելու հնարավորություն:
Վաճառքների ներմուծում: Ավելացել է «ՀԾ-Առևտուր» համակարգից XML ֆորմատով արտահանված «Հաշիվ-Ապրանքագիր» և «Վաճառք (Մանրածախ)» փաստաթղթերը «ՀԾ-Հաշվապահ 2011» համակարգ ներմուծելու հնարավորություն:
Հաշվապահություն
Հիշարար օրդերի ներմուծում Excel-ից: Ավելացել է «Հիշարար օրդեր» փաստաթուղթը MS Excel համակարգից ներմուծելու հնարավորություն։ Այն կարելի է ներմուծել MemOrderImport.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է AccImport գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 2011\AccImport):
Փաստաթղթում նոր ծառայության տողի արագ գրանցում: «Ստացված ծառայություններ» փաստաթղթի «Ծառայությունների ցուցակ» աղյուսակում տող գրանցելու (խմբագրելու) պատուհանում «Կոդ» դաշտի կողքին ավելացել է «+» կոճակը: Այս կոճակը նախատեսված է «Ծառայություններ» տեղեկատուում նոր տող գրանցելու և «Կոդ» դաշտում ավտոմատ այդ արժեքը մուտքագրելու համար:
Աշխատավարձ
Աշխատակիցների ընդլայնված ցուցակ: «Աշխատակիցների ցուցակ» հաշվետվության դիալոգ պատուհանում ավելացել է «Ընդլայնված» դրոշակը, որը ծառայում է աշխատակիցների ընդհանուր բնույթի տվյալների (հասցեներ, ծննդյան ամսաթիվ, սեռ, անձնագրի համար և այլ) սյուները պատկերելու համար:
Ապահովագրական նպաստի միջին աշխատավարձ: Ավելացել է հնարավորություն ապահովագրական նպաստի հաշվարկը գրանցելիս նշել ժամանակավոր անաշխատունակության առաջանալու օրը: Միջին աշխատավարձը հաշվարկվում է նշված ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար:
Եկամտահարկի հաշվարկ: Եկամտահարկի հաշվետվությունը համապատասխանեցվել է 25.03.2012-ից ուժի մեջ մտած «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 1-ում կատարված փոփոխություններին:
Ավելացել է օգտագործողի կողմից եկամտահարկի հաշվետվության «Գույքի օտարելու դիմաց վճարված եկամուտ», «Վարձակալական վճար», «Առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում» տողերի համար բանաձևեր նկարագրելու հնարավորություն: Այս տողերին վերաբերվող եկամուտների և եկամտահարկերի հաշվարկները կարելի է նկարագրել «Բանաձևեր» տեղեկատուում «07/»-ով սկսվող տողերում:
Սոցիալական ապահովագրության վճարի հաշվարկում: Վարձու աշխատողների սոցիալական ապահովագրության վճարի հաշվարկման կարգը համապատասխանեցվել է 29.11.2011թ. ընդունված ՀՕ-303-Ն օրենքին: Այժմ աշխատողների սոցիալական վճարը հաշվարկվում է տեղեկատուներում ավելացված «Աշխատակցի սոցապի սանդղակ»-ի հիման վրա:
Սոցիալական ապահովության հաշվետվությունը համապատասխանեցվել է 12.04.2012-ից ուժի մեջ մտած «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 3ա-ում կատարված փոփոխություններին:
Անհատական հաշվետվության և տիտղոսաթերթի միավորում: Այժմ ապահովագրված անձանց անհատական հաշվետվությունները (ձև Ֆ10) և համապատասխան տիտղոսաթերթը (ձև Ֆ9) միավորվել են որպես մեկ միասնական հաշվետվություն, որի արդյունքում տիտղոսաթերթում լրացվող հերթական համարները լրացվում են համապատասխան անհատական հաշվետվության վերևի աջ վանդակում:
AEB Home Bank համակարգի հետ ինտեգրացիա
«Վճարման հանձնարարագիր» փաստաթուղթն այժմ կարելի է արտահանել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ընկերության կողմից մշակված «AEB Home Bank» համակարգ:
Ավելացել է աշխատավարձի վճարացուցակը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ընկերության կողմից մշակված «AEB Home Bank» համակարգ արտահանելու հնարավորություն:
|