A.5 Ադմինիստրատորի գործիքներ
Արտարժույթի փոխարժեքների բեռնումը
KBA-01209-YKLBST
Բովանդակություն

ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքները ՀԾ-Հաշվապահը համակարգ ներմուծելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1.      Բացեք Հայկական Ծրագրեր ընկերության վեբ-կայքի (www.armsoft.am) Սպասարկում էջը:

 

2.      Էջի ներքևում գտնվող Արտարժույթի փոխարժեքներ 2010թ. հղումի վրա մկնիկի աջ կտտոցով բացվող ցանկից ընտրեք Save Target As… հրամանը:

  

3.      Ընտրեք այն վայրը, որտեղ ցանկանում եք բեռնել ֆայլը, և սեղմեք Save կոճակը:

 

4.      Բեռնումն ավարտելուց հետո սեղմեք Run կոճակը:

 

5.      Հաստատեք գործողությունը` կրկին սեղմելով Run կոճակը:

 

6.      Սեղմելով Browse կոճակը` ընտրեք այն վայրը, որտեղ ցանկանում եք պատճենել ֆայլը և սեղմեք Install կոճակը:

 

7.      Մուտք գործեք  ՀԾ-Հաշվապահ համակարգի համապատասխան  տվյալների պահոց և կատարեք Աշխատանք Ադմինիստրատորի գործիքներ Ներմուծել տվյալներ հրամանը:

 

8.      Բացված պատուհանի ձախ բաժնում ընտրեք այն թղթապանակը որտեղ պատճենվել է ֆայլը: Նշեք աջ բաժնում հայտնված ExchangeRates2010.xml ֆայլը, ակտիվացրեք Արտարժույթի փոխարժեքներ տողը և սեղմեք Կատարել կոճակը:

 

9.      Ներմուծման ժամանակ մինչև այդ համակարգում գրանցված փոխարժեքները մնում են անփոփոխ: Նոր փոխարժեքները ներմուծելու համար անհրաժեշտ է նախ հեռացնել տվյալ օրով արդեն գրանցված փոխարժեքները: Համակարգը բերում է կրկնությունների մասին հետևյալ տեսքի հաղորդագրություն:

  

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր