Համակարգային սպասարկում
"Unexpected error; quiting" սխալի հաղորդագրության պատուհան
KBA-01301-99V112
Խնդրի նկարագրություն

ՀԾ-Հաշվապահություն կամ ՀԾ-Բանկ ծրագիրը աշխատացնելիս բերում է 'Unexpected error; quitting' սխալի մասին հաղորդագրություն 

Սխալը առաջանում է այն դեպքում, երբ տվյալ օգտագործողը օպերացիոն համակարգում չունի անհրաժեշտ իրավասություններ:

Խնդրի լուծման քայլեր

Խնդրի լուծման համար անհրաժեշտ է անջատել User Account Control -ը և օգտագործողին տալ համապատասխան իրավասություններ

Windows 7 օպերացիոն համակարգի դեպքում`
1. Սեղմել Start -> Control Panel -> User Accounts
2. Սեղմել Change User Account Control settings

3. Այնուհետև մկնիկի օգնությամբ սանդղակը իջեցնել ներքև և սեղմել OK: Անհրաժեշտ է կատարել համակարգչի վերաբեռնավորում:

 

Այնուհետև անհրաժեշտ է տվյալ օգտագործողին ավելացնել օգտագործողների Power Users կամ Administrators խմբում:

 

 

Windows 7 օպերացիոն համակարգի դեպքում, եթե տվյալ օգտագործողը ավելացվել է օգտագործողների  Power Users խմբում, ապա անհրաժեշտ է կատարել նաև հետևյալ գործողությունները:

Ուշադրություն` հետևյալ գործողությունները կատարելով դուք տվյալ օգտագործողին տալիս եք լրացուցիչ իրավասություններ: Խնդրում ենք գործողությունները կատարելուց առաջ խորհրդակցել համակարգչային ադմինիստրատորի հետ:

1. Անհրաժեշտ է համակարգիչ մուտք գործել որպես ադմինիստրատորի իրավասություններ ունեցող օգտագործող

2. Բեռնել և ապարխիվացնել  Set Permissions  ֆայլը

3. Աշխատացնել SetPowerUserPermissions ֆայլը

4. Տվյալ օգտագործողին տալ ամբողջական վերահսկողության իրավասություն (Full controlC:\Program Files\Armenian Software\AS Accounting 4.0 թղթապանակի վրա

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր