A.5 Ադմինիստրատորի գործիքներ
ՀԾ-Հաշվապահ 3.11.3 տարբերակի տվյալների ամբողջականության ստուգում
KBA-01279-JDCC86
Բովանդակություն

Տվյալների ամբողջականության ստուգում գործողությունը նախատեսված է աղյուսակներում գրանցված տվյալների փոխկապակցվածության անհակասելիությունը և ամբողջականությունը ստուգելու համար: Պահոցի տվյալների ամբողջականության ստուգումները պետք է կատարել յուրաքանչյուր ենթահամակարգի (Հաշվապահություն, Աշխատավարձ, Հիմնական միջոցներ) համար:

Տվյալների ամբողջականությունը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ  քայլերը.

1. Բացել ՀԾ-Հաշվապահ համակարգը:

2. Ընտրել ՏՊ և մտնել Հաշվապահություն ենթահամակարգ:

3. Ընտրել Տվյալների ամբողջականության ստուգում հրամանը (Աշխատանք->Ադմինիստրատորի գործիքներ->Տվյալների ամբողջականության ստուգում):

4. Սպասել, մինչև կատարվի ստուգումը և էկրանին հայտնված հետևյալ պատուհանն անհետանա:

5. Ստուգման վերջում հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ գործողությունը բարեհաջող ավարտվել է:

6. 3-րդ քայլը պետք է կրկնել Աշխատավարձ և Հիմնական միջոցներ ենթահամակարգերի համար:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր