A.6 Օգտագործողներ
Ինչպես ՀԾ-Հաշվետար 2012 համակարգում ավելացնել նոր օգտագործող
KBA-01327-TYG3FT
Բովանդակություն

ՀԾ-Հաշվետար 2012 համակարգում նոր օգտագործող ավելացնելու համար անհրաժեշտ է բացել Աշխատանք/Ադմինիստրատորի գործիքներ/Օգտագործողներ պատուհանը, կատարել մկնիկի աջ կտտոց և ընտրել Ավելացնել հրամանը:

Օգտագործողի անուն դաշտը պետք է լրացվի լատիներեն տառերով:

Նշանաբան դաշտում օգտագործողը պետք է մուտքագրի իր նշանաբանը և նույնությամբ կրկնի այն Հաստատել նշանաբանը դաշտում:

Տեղեկություն: Նոր օգտագործող ավելացնելիս Նշանաբան և Հաստատել նշանաբանը դաշտերում պատկերվում են աստղանիշներ, բայց իրականում մինչև օգտագործողի կողմից լրացնելը նշանաբանը դատարկ է:

Որպեսզի օգտագործողը կարողանա մուտք գործել համակարգ, պետք է միացված լինի Մուտքը թույլատրված է դրոշակը:

Համակարգում հաշվապահական ձևակերպումներին կից գրանցվում է նաև, թե որ օգտագործողն է դրանք կատարել: Օգտագործողին համակարգից հեռացնելիս այս ինֆորմացիան նույնպես հեռացվում է: Եթե դուք ունեք օգտագործող, որի մուտքը համակարգ ցանկանում եք արգելել, բայց նրա հետ կապված նմանատիպ ինֆորմացիան պետք է պահպանվի, կարող եք անջատել Մուտքը թույլատրված է դրոշակը:

Ադմինիստրատոր  է դրոշակը միացնելու դեպքում տվյալ օգտագործողը համակարգում կունենա ադմինիստրատորի կարգավիճակ, այսինքն նրա համար հասանելի կլինեն Աշխատանք ցանկի Դրույթները և Ադմինիստրատորի գործիքներ կետերը:

Օգտագործողին գրանցելուց հետո պետք է թույլատրել նրա մուտքը այն տվյալների պահոցներ, որոնց հետ աշխատելու է այդ օգտագործողը: Բացեք Աշխատանք/Ադմինիստրատորի գործիքներ/Տվյալների պահոցներ պատուհանը, խմբագրեք անհրաժեշտ տվյալների պահոցը և նշեք հասանելիության դրոշակը:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր