A.1 Հաշվապահություն
Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն
KBA-01456-WYPGWF
Բովանդակություն

Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն

2013թ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկը ստանալու համար ՀԾ-Ձեռնարկություն համակարգում անհրաժեշտ են կատարել որոշ աշխատանքներ:

 

Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունը ձևավորվում է Հ/Ա-երի մարումների մատյանի հիման վրա գեներատորի միջոցով:

 

1. Հ/Ա-երի խմբերի տարանջատում: Անհրաժեշտ է ոչ ռեզիդենտի շահութահարկում ընդգրկվող յուրաքանչյուր Հ/Ա դասակարգել Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում նկարագրված յուրաքանչյուր տողի բովանդակությանը համապատասխան բացելով նոր խմբեր (թվով 9` Ոչ ռեզ. շահ. հաշվետվության ձևին համապատասխան):

01 Ապահովագրական հատուցումներ

02 Վերաապահովագրական վճարներ

03 Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ

04 Շահաբաժիններ

05 Տոկոսներ

06 Ռոյալթիներ

07 Գույքի վարձակալության դիմաց եկամուտներ

08 Գույքի արժեքի հավելաճ

09 Այլ եկամուտներ

Հ/Ա-երի նշված խմբերով նախապես կատարվում է ֆիլտրացիա Հ/Ա-երի մարումների հաշվետվությունում:

Ելնելով Հ/Ա խմբից որոշվում է ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքը և հաշվարկելով պահվող հարկի գումարը տեղադրվում է հաշվետվության համապատասխան տողում:

2. Մարումների տեսակների որոշում ելնելով թղթակցող կրեդիտային հաշիվներից: Այս տվյալները օգտագործվում են գեներատորում մարումների ֆիլտրացիայի համար:

 

3. Արդյունքում ստացված հաշվետվության նախնական ֆիլտրում պետք է նշվի տարի, այլ պարագայում տվյալները կարող են աղավաղված լինել:

 

Բեռնել հաշվետվությունը
Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր