A․4 ՄՌԿ
Ինչպե՞ս նկարագրել պահում, որը կհաշվարկվի եկամտի և հարկերի տարբերությունից
KBA-01184-3VD83M
Բովանդակություն

Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում աշխատակցից կատարել պահում` աշխատակցի եկամտի (բացառությամբ պետական նպաստների) և  հարկերի (եկամտահարկ, անհատական սոցապ) տարբերութունից հաշվարկվող:  Այս խնդիրն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել Հատուկ հաստատուն Հ/Պ  կոդերից որևէ մեկը (915-ից մինչև 920 կոդերը): Դրա համար նախապես հարկավոր է նկարագրել հաշվարկի ձևը, ըստ որի պիտի հաշվարկվի տվյալ պահումը (օրինակ`պետք է ավելացնել նոր հաշվարկի ձև, որի բանաձևը կարող է լինել

iif((Accruals-sum('945')-sum('946')-sum('909')-sum('902')-sum('911'))>0,(Accruals-sum('945')-sum('946')-sum('909')-sum('902')-sum('911'))*PrcDir('915')/100,0)):

Դրանից հետո 'Հավելումներ և պահումներ' տեղեկատուի համապատասխան կոդը (915-920) խմբագրել` արտոնությունը դարձնելով 8,  միացնել 'Ընդամենը պահված է' ստուգավանդակը և  ընտրել 'Հաշվարկի ձևեր' տեղեկատուում նախօրոք ստեղծված հաշվարկի ձևը:

Այնուհետև անհրաժեշտ է 'Աշխատակիցներ' թղթապանակից մկնիկի աջ ստեղնի տակ բացվող գործողություններից ընտրել 'Հատուկ հաստատուն Հ/Պ' գործողությունը, ընտրել հատուկ պահման կոդը, տոկոսը, եթե պահվող գումարը պետք է լինի առձեռնի ինչ-որ տոկոս, հրամանի սկզբի և վերջի ամսաթվերը, ինչպես նաև  նշել 'Ամիսը միայն մեկ անգամ' և 'ժամանակահատված չունի'  ստուգավանդակները:
Լրացուցիչ մեկնաբանություն

© 2026 Հայկական Ծրագրեր